Загрузка...
09:32
Դատախազության միլիոնատերը. «աչք ծակող» պատառ.

«ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով վարչության պետ Վահագն Մուրադյանը, պարզվում է, մեծ կարողությունների տեր մարդ է: Մուրադյանի նախորդ տարվա եկամուտները գերազանցել են 350 միլիոն դրամը: 

Մուրադյանի հայտարարագրի «աչք ծակող» պատառը նրա եկամուտներն են: Դրամական միջոցները 2017 թ. վերջին կազմել են 64 միլիոն դրամ, 635 հազար ԱՄՆ դոլար ու 180 հազար եվրո: Նախորդ տարի Մուրադյանը 19 միլիոն 320 հազար դրամով վաճառել է բնակարանը, իսկ 4 միլիոն դրամով էլ ավտոտնակ գնել: Պաշտոնյայի եկամուտները գոյացել են 9 միլիոն 390 հազար դրամ աշխատավարձից, 9 միլիոն 32 հազար դրամ ու 49 հազար 606 եվրո վարձակալության դիմաց ստացված վճարներից, 87 միլիոն 475 հազար դրամ, 14 հազար ԱՄՆ դոլար ու 368 հազար 800 եվրո ստացված փոխառություններից՝ վարկերից, ինչպես նաև ևս 2 միլիոն 704 հազար դրամից, որի դիմաց պարզապես նշված է այլ եկամուտներ»: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://armlur.am/811082/ 
 

Загрузка...
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 185 | Ավելացրեց: | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email *:
Код *: