Загрузка...
12:52
Դաշնակցության նախարարները և մարզպետները հրաժարական տվեցին

ՀՅ Դաշնակցությունը տեղեկացնում է, որ տարածքային կառավարման և զարգացման նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Լոքյանը, կրթության և գիտության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Մկրտչյանը, բնապահպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը, ինչպես նաև Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանն ու Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը ներկայացրել են իրենց հրաժարականի դիմումները: Այդ մասին ասված է կուսակցության հանրային կապերի գրասենյակի հաղորդագրությունում:

Հիշեցնենք, Դաշնակցությունը երեկ հայտարարեց իշխող կոալիցիայից դուրս գալու մասին:

 

 

Աղբյուր՝   https://www.azatutyun.am/

Загрузка...
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 246 | Ավելացրեց: | - Վարկանիշ -: 1.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email *:
Код *: