Загрузка...
21:31
Բումերանգի էֆեկտը Փաշինյանին քարտ-բլանշ տվեց

 

Իշխանությո՞ւն վերցնելու խնդիր են փորձում լուծել Ռոբերտ Քոչարյանն ու նրա շուրջը համախմբվելու մասին մտածող կամ նրա գործոնն օգտագործել փորձող նախորդ համակարգի տարբեր շրջանակներ և ուժեր, թե՞ փորձում են լուծել խնդիր, որ իշխանությունը իրենցից հնարավորինս քիչ վերցնի կամ ոչինչ չվերցնի նախորդ տարիներին յուրացրածից: Այս հարցն է թերևս ներկայիս իրադարձությունների տողատակում, երբ մենք դիտարկում ենք Ռոբերտ Քոչարյանի շուրջ զարգացումներն ու դրանցից բխող նոր իրավիճակը:

Իհարկե, կասկած չի կարող լինել, որ ցանկացած դեպքում կա պլան մինիմում և մաքսիմում: Այդ տեսանկյունից, իհարկե, պլան մինիմումը թերևս հնարավորինս անվնաս դուրս գալն է նոր իշխանության խնդիրներից ու պահանջներից, որոնց թվում իսկապես առաջնային է պետությունից վերցրածը վերադարձնելը՝ խիստ պրագմատիկ նկատառումներից ելնելով, և գուցե պլան մաքսիմումը հնարավորության դեպքում իշխանության վերադարձին հավակնելն է: Այստեղ, սակայն, որքան մոտենում ենք պլան մաքսիմումին, այնքան առաջանում են իրատեսականության և պրագմատիզմի խնդիրներ:

Բանն այն է, որ մինիմում պլանը արդյունավետ սպասարկելու համար այդ ուժերին անհրաժեշտ է հնարավորինս խուսափել մաքսիմում պլանից, հրաժարվել դրանից գործնականում: Այդ խնդիրը բավական լավ արտացոլվեց օգոստոսի 17-ի հանրահավաքում և դրանում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած շեշտադրումներով՝ դրանց մասով ստացած հանրահավաքային-հանրային քարտ-բլանշի տեսքով: Այսինքն՝ երկրորդ նախագահի հնարավոր մաքսիմում պլանները կամ նրան օգտագործել ակնկալող այլ ուժերի մաքսիմում պլանները կարող են իրավիճակը սրել այն աստիճան, որ նոր իշխանությանը տան մինիմում պլանների հարցում առավել կոշտ գործողությունների հանրային քվեի հնարավորություն:

Նիկոլ Փաշինյանը հենց այդպես էլ դրեց հարցը, որ զուտ օրինական, սահմանադրական ճանապարհով կան խնդիրներ, և կարող է պետք լինել գնալ անցումային արդարադատության ճանապարհով: Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը մինչ այդ չէր խոսել այդ մասին, թեև եղել էին հուշումներ: Որովհետև չկային մյուս բևեռից մաքսիմում պլանի մասին վկայող դրսևորումներ կամ նշմարումներ: Բևեռ էլ կարծես թե չկար:

Այդ պայմաններում նման տոնայնությամբ խոսելու պարագայում Նիկոլ Փաշինյանը կարող էր ոչ միարժեք ընկալվել արտաքին աշխարհում, տնտեսական և քաղաքական շրջանակներում: Իսկ նա հազիվ թե թույլ տար իրեն լիովին անտեսել այդ հանգամանքը: Բայց երբ ձևավորվում է բևեռ, երբ այդ բևեռը սկսում է դրսևորումներ թույլ տալ մաքսիմում պլանի, այսինքն՝ իշխանության հավակնության մասով, դա արդեն Փաշինյանին տալիս է նրանց մինիմում պլանին առնչվող, այսինքն՝ յուրացրածին առնչվող խնդիրներով ավելի կոշտ քայլեր անելու հնարավորություն՝ դիմելով հրապարակին ու ստանալով քարտ-բլանշ:

Արդյունքում առավելագույն նպատակները մնում են անհասանելի, միաժամանակ ավելի բարդանում է նվազագույն նպատակների իրագործումը, ապահովումը, որոնք իրենց առաջ դնում են նախորդ համակարգի տարբեր շրջանակներ, խմբեր ու անհատներ՝ պահպանել հնարավորինս շատ կամ ամեն ինչ:

Ահա այդ պատճառով է, որ զուտ պրագմատիզմը հուշում է հրաժարվել իշխանության որևէ հավակնությունից, դա փոքրիշատե շանս է բավարարելու անձնական ունեցվածքի պահպանության հետ կապված որոշակի խնդիրները:

Նյութի աղբյուր www.1in.am

Загрузка...
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 358 | Ավելացրեց: | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email *:
Код *: