Загрузка...
17:36
Բժշկականի ուսանողները՝ քաղաքական որոշման զոհ. ռեկտորն անտեսում է, ուսանողները՝ բողոքում

Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողները քաղաքական որոշման զոհ են։ Այդպես են ասում այսօր Կառավարության առջև բողոքի ակցիա իրականացնող ուսանողները։ Խնդիրը հետևյալն է՝  տարիներ առաջ, նախորդ իշխանությունների օրոք, ընդունվել է կարգ, համաձայն որի՝ համալսարանից հեռացված ուսանողները, կապ չունի՝ ինչ պատճառներով հեռացված, կրկին վերականգնվելով՝ զրկվում են մի շարք իրավունքներից։ Հիմնական խնդիրը,  որի առաջ այսօր կանգնած է Բժշկական համալսարանի 120 ուսանող, կապված է քննությունների վերահանձնման իրավունք չունենալու հետ։ Այսինքն՝ ուսանողը, ով մեկ անգամ դուրս է մնացել համալսարանից, վերականգնվելուց հետո մյուսների նման չի կարող օգտվել ակադեմիական պարտքերի վերահանձնման երկու հնարավորությունից։ Նրանք անգամ չեն համարվում համալսարանի ուսանող։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ուսանողները նշեցին, որ տարիներ առաջ, երբ այս կարգն ընդունվեց, իրենք դիմել էին այն ժամանակ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին՝ խնդրին լուծում տալու համար։ Այդ ժամանակ ներքին որոշում է կայացվել՝ կարգը չկիրառել, ուսանողների խոսքով՝ քաղաքական որոշում էր կայացվել։ Հիմա բժշկականի ուսանողները այդ խնդրի առաջ են կանգնած։ Հանդիպում են ունեցել ռեկտորի հետ, որը, սակայն, ոչնչով հարցին լուծում չի տվել։

Ուսանողներից մեկի խոսքով՝ ռեկտորին չի հետաքրքրում ուսանողների կարծիքը։ Վերջիններս հանդիպում են ունեցել նաև կրթության նախարարի հետ, բայց անարդյունք։ Հիմա պահանջը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելն է, խնդիրն անձամբ նրան ներկայացնելը, քանի որ, ուսանողների խոսքով, բացի իրենցից՝ ոչ ոք չի կարող ճիշտ ներկայացնել խնդիրը։

 

 

nyuti axbyur  http://www.1in.am

Загрузка...
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 158 | Ավելացրեց: | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email *:
Код *: