Загрузка...
23:13
Բանալին Նիկոլ Փաշինյանի խոսքում. հեղափոխության գլխավոր խնդիրը

 

Այս օրերին Հայաստանում օրակարգային է դարձել թավշյա հեղափոխությունից հետո նոր իրավիճակում, նոր Հայաստանին Արևմուտքի ցուցաբերվելիք օգնության, ներդրումների, օժանդակության հարցը:

Այդ մասին խոսակցությունները հատկապես ակտիվացան Նիկոլ Փաշինյանի՝ Բրյուսել այցից հետո, թեև դա գուցե ավելի շատ առիթ էր, քանի որ խնդիրը ինքնին օդում, մթնոլորտում է երկար տարիներ: Կա հանրային որոշակի տարածված ընկալում, որ ներքին վերափոխումները ինքնաբերաբար պետք է առաջ բերեն արտաքին արևմտյան մեծ ներդրումներ:

Ասել, որ այս մտայնությունը լիովին իռացիոնալ է և անտրամաբանական, անշուշտ կլինի շատ սխալ: Սակայն, ընդհանուր առմամբ, թերևս ներքին վերափոխումների և արտաքին ներդրումների ուղիղ կապի իմաստով մենք, թերևս, թույլ ենք տալիս խորքային մի սխալ:

Ընդ որում, այդ հարցի «բանալին» իհարկե մի փոքր այլ կոնտեքստում, սակայն առկա էր Բրյուսելում Նիկոլ Փաշինյանի հայտնի հայտարարության մեջ, որտեղ նա նշեց, որ Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումներն արվելու են ոչ թե որպեսզի Եվրամիությունը կամ Արևմուտքը մեզ փող տա, այլ որովհետև այդ փոփոխությունները մեզ են պետք:

Բանալին այստեղ այն է, որ մենք մեր վերափոխումները, Հայաստանի փոփոխությունը, նոր Հայաստանի կերտումը պետք է կապենք մեր ներուժի՝ համահայկական ներուժի հետ, և ըստ այդմ, մեր փոփոխությունները պետք է չափենք այդ ներուժի դրսևորումով:

Ոչ ոք մեզ պարտք չէ, բացի ինքներս մեզ: Եվ եթե մենք՝ Հայաստան ու Սփյուռք, բնականաբար ներառյալ Արցախ, մեր պարտքը մեր պետականության հանդեպ տանք, ապա վաղ թե ուշ դա բերելու է նաև արդեն արտաքին ներդրողների, արտաքին տնտեսա-քաղաքական սուբյեկտների առարկայական և մեծ ուշադրության:

Եվ խնդիրն այն չէ, որ նրանք առաջնորդվում են տրամաբանությամբ՝ եթե հայերը չեն անում ներդրումներ, մենք ինչու պետք է անենք:

Իհարկե կա նաև այդ բաղադրիչը, սակայն բուն, խորքային խնդիրն այն է, որ համահայկական ներուժի առավելագույն արդյունավետ օգտագործումը հայկական պետական սուբյեկտությունը համաշխարհային կյանքում անխուսափելիորեն բերելու է նոր և ավելի մեծ դերակատարության, հաշվի առնելով թե՛ ռեգիոնալ, թե՛ ավելի լայն քաղաքական ու քաղաքակրթական մի շարք իրողություններ:

Իսկ այդ սուբյեկտությունն արդեն ըստ էության լինելու է ոչ թե ակնկալող, այլ լինելու է թելադրող: Թելադրող, իհարկե, ոչ թե ուժի դիրքերից, այլ համաշխարհային տնտեսա-քաղաքական ազդեցիկ կենտրոնների հետ փոխադարձ շահի:

Ըստ այդմ, թավշյա հեղափոխության գլխավոր խնդիրը հենց համահայկական ներուժի կենտրոնացման, առարկայացման, այդ շրջանակում հեղափոխության կապիտալիզացման խնդիրն է: Մնացյալը լինելու է դրա մուլտիպլիկատիվ անխուսափելի էֆեկտը:

Նյութի աղբյուր www.1in.am

Загрузка...
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 340 | Ավելացրեց: | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email *:
Код *: