Загрузка...
19:07
Բանակին կարագի անվան տակ սպրեդ մատակարարելու գործով բոլոր մեղավորները պատժվելու են. ԱԱԾ տնօրեն

Բանակին կարագի անվան տակ սպրեդ մատակարարելու վերաբերյալ քրեական գործը դատական հանգուցալուծում է ստանալու, այսօր լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ՝ պատասխանելով Aysor.am-ի հարցին, հայտարարել է ԱԱԾ նորանշանակ տնօրեն Արթուր Վանեցյանը։

«Կարագի անվան տակ բանակին սպրեդ մատակարարելու վերաբերյալ քրեական գործը դատական հանգուցալուծում է ստանալու։ Անկասկած, բոլոր մեղավորները պատժվելու են», — հայտարարել է Վանեցյանը։

 

Ավելի վաղ Aysor.am-ն անդրադարձել էր այս գործին և տեղեկացրել, որ 2016-2017թթ. ընթացքում ՀՀ  պաշտպանության նախարարության կարիքների համար սերուցքային կարագի փոխարեն, երկու ընկերությունների կողմից մատակարարվել են ՀՀ-ում արտադրված 172.300 կգ  «Մարգարին» և 14.250 կգ «Սպրեդ» տեսակի ապրանքներ, որոնք  նույնականացման են ներկայացվել ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության  «Հանրապետական  անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն, որի չորս մասնագետների կողմից տրվել են փորձարկման ակնհայտ կեղծ արձանագրություններ՝ սերուցքային կարագ հանդիսանալու վերաբերյալ, ինչը հնարավոր է դարձրել խաբեությամբ կարագի փոխարեն նշված ապրանքատեսակների մատակարարումը ՀՀ պաշտպանության նախարարությանը։

 

Այս ամենի հետևանքով, ըստ ԱԱԾ-ից ստացված պատասխանի, պետությանը պատճառվել է 162 մլն 914 հազար 567 ՀՀ դրամ գումարի վնաս: Քրեական գործով մեղադրանքներ էին առաջադրվել՝ արտադրությունը և մատակարարումները կազմակերպած անձին, ընկերությունների երկու տնօրեններին, ՀՀ ԳՆ ՍԱՊԾ ՀԱԲԼԾԿ ՊՈԱԿ-ի չորս մասնագետներին:

 

Նշված 7 մեղադրյալներից 3-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ 4-ի նկատմամբ՝ ստորագրություն չհեռանալու մասին: ԱԱԾ-ից դեռ մի քանի ամիս առաջ ի պատասխան մեր հարցմանը ստացած պաշտոնական պատասխանում անուններ նշված չէին:

 

Նշենք, որ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ղեկավարը Իշխան Կարապետյանն է, ով համարվում է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի մերձավոր շրջապատի ներկայացուցիչը։

 

 

 

Նյութի աղբյուր    http://lurj.info/

Загрузка...
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 221 | Ավելացրեց: | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email *:
Код *: