Загрузка...
13:12
Բաղդասարյանը՝ ԱԱԾ-ի սկանդալային քայլերի մասին

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց, որ ՀՀԿ-ն պատրաստվում է ոչ թե արտահերթ ընտրությունների, այլ 2022 թվականի խորհրդարանական ընտրություններին։ 

«Ես չգիտեմ՝ ինչն է պատճառը, որ նրանք գնում են արտահերթ ընտրության։ Ազգային ժողովն աշխատում է իր բնական հունով»,-ասաց Բաղդասարյանը։ 

Անդրադառնալով ԱԱԾ-ի ղեկավար Վանեցյանի սկանդալային հայտարարությանը, Բաղդասարյանը նկատեց․

«Ազգային անվտանգության ծառայությունը շտապում է հայտարարություններ անելու համար, այդ հայտարարությունը ավելի ուշ պետք է աներ, որովհետև հայտարարությունը իրականությանը չէր համապատասխանում։ Բերման ենթարկված մարդիկ կան, բայց պետք է նայենք նախորդ կառավարության հետ ձեռք բերված պայմանավորվածությունները, դրա նախապատմությունը»,-ասաց Բաղդասարյանը՝ նշելով, որ իրենք սպասում են նախկին որոշ պաշտոնյաների հայտարարությունների։ 

Նյութի աղբյուր ԼՈՒՐԵՐ.com

Загрузка...
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 457 | Ավելացրեց: | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email *:
Код *: