Загрузка...
22:30
Այսօրվա տոնը որեւէ մեկի «դասարանի քեֆը» չէ. Աշոտյանը` ՀՀԿ-ականներին Սարդարապատ չհրավիրելու մասին

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով Հանրապետության օրվա տոնակատարություններին ՀՀԿ ներկայացուցիչների հրավիրված չլինելուն, ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Առաջին Հանրապետության ծննդյան եւ Սարդարապատի ճակատամարտի գլխավոր խորհրդանիշներից մեկը միասնականությունն է եղել։

Այսօրվա տոնը որեւէ մեկի սեփականությունը չէ, որեւէ մեկի «դասարանի քեֆը» չէ, որեւէ մեկի ընտանեկան ու անձնական միջոցառումը չէ։

Պետության վերականգնումը խորհրդանշող օրը նաեւ պետական ինստիտուտների վերաժեւորման եւ գնահատման օր է՝ անկախ օրվա հերոսներից, գործող անձերից եւ «նոր իրողությունններից»։

Զարմանալի է, երբ իրենց ադեկվատ համարող մարդիկ փորձում են արդարացնել այսօրվա տոնակատարություններին ԱԺ-ի պատշաճ մասնակցության հարցի տապալումը։

Ու ցավոք, դրեւորված միտումնավոր մոտեցումը հակասում է թե օրվա խորհրդին, թե միասնականության, թե «սիրո եւ համերաշխության» կոչերին

 

 

Նյութի աղբյուր      http://armlife.am/

 

Загрузка...
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 1196 | Ավելացրեց: | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 2
2  
Асема
https://drive.google.com/file/d/1UBLNKWqQ3PC7apAEEb17nbu7LxZcgX2g/preview

1  
жора
https://drive.google.com/file/d/12FP1DpjtudxlsDRu4OZbNYwyYTW3KuEv/preview

Имя *:
Email *:
Код *: