Загрузка...
21:20
Արտակ Սարգսյանը դուրս է եկել ՀՀԿ-ից և ՀՀԿ խմբակցությունից

 

Ազգային ժողովի պատգամավոր Արտակ Սարգսյանը դուրս է եկել Հանրապետական կուսակցությունից և Հանրապետական խմբակցությունից: Այդ մասին նշված է նրա տարածած հայտարարության մեջ.

«Հարգելի հայրենակիցներ,

Ակնհայտ և անհերքելի է մեր երկրում նոր իրականության հիմնավորումն ու իրադրության փոփոխությունը: Ելնելով քաղաքական զարգացումներից ու ստեղծված իրավիճակից` ուզում եմ հայտնել ձեզ, որ դիմում եմ ներկայացրել ՀՀԿ-ից ու Ազգային Ժողովի Հանրապետական խմբակցությունից դուրս գալու վերաբերյալ: Որպես անկախ պատգամավոր՝ շարունակելու եմ գործունեությունս ի նպաստ մեր ժողովրդի, Հայաստանի Հանրապետության»:

ՀՀԿ խմբակցությունից հեռանալու մասին արդեն իսկ հայտարարել են Արթուր Գեւորգյանը, Արման Սահակյանը, Ֆելիքս Ցոլակյանն ու Շիրակ Թորոսյանը:

Նյութի աղբյուր  www.lragir.am

Загрузка...
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 176 | Ավելացրեց: | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email *:
Код *: