Загрузка...
15:55
Արայիկ Խանդոյանն ու Աշոտ Պետրոսյանը մայիսի 8-ից հացադուլի մեջ են

«Սասնա ծռեր»  խմբավորման անդամ Արայիկ Խանդոյանն ու Աշոտ  Պետրոսյանը մայիսի 8-ից հացադուլ են հայտարարել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արայիկ Խանդոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանը:

Պաշտպանի խոսքով՝ նրանք պահանջում են լայնածավալ համաներում հայտարարել եւ քաղբանտարկյալներին անհապաղ ազատ արձակել:

Նշենք, որ ապրիլի 24-ին իրավապահների կողմից ձերբակալված, «Սասնա ծռերին» աջակցելու մեջ մեղադրվող Գարեգին Չուգասզյանը 14-րդ օրն է, ինչ հացադուլի մեջ է՝ քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջով:

Նյութի աղբյուր news.am

Загрузка...
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 191 | Ավելացրեց: | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email *:
Код *: