Загрузка...
23:35
Արամ Սիմոնյանն ու Սերժ Սարգսյանը պիտի մնա՞ն ԵՊՀ-ում, թե՞ ոչ

 

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարու­թյունյանը երեկ մեզ հետ զրույցում չցանկացավ հստակ գնա­հատական տալ՝ պե՞տք է կամ ինքն ուզո՞ւմ է, որ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հրաժարական տա։ Ի վերջո, ուսանողությունն օրեր առաջ մեծ ցույց էր անցկացնում նրա աշ­խատասենյակի դռան դիմաց՝ պա­հանջելով ռեկտորի հրաժարականը, բայց նա այդպես էլ հրաժարական չտվեց։ «Եթե մենք մինչև իշխանափոխությունը խոսում էինք ակա­դեմիական ազատությունների և բուհերի ինքնավարության մասին, ապա մենք շարունակում ենք հա­վատարիմ մնալ էդ սկզբունքներին իշխանափոխությունից և իշխա­նություն ձևավորելուց հետո, և կրթության ու գիտության նախա­րարության կողմից հրաժարական­ներ պարտադրելը դա ՀՀԿ-ի գործելաոճն է եղել, ոչ թե նոր իշխանու­թյունների»,- ասաց Արայիկ Հարու­թյունյանը։

- Այդ դեպքում գուցե հորդորով դիմե՞ք ուսանողներին, որ այլևս ակցիաներ չանեն և չպահանջեն ռեկտորի հրաժարականը։

- Ես չեմ պատրաստվում որևէ մեկին հորդորով որևէ բան դիմել։ Ես նույն Տնտեսագիտական հա­մալսարանի քոլեջի հետ կապված գործընթացներում կարող եմ նույն դերակատարությունը ստանձնել և լինել անկախ արբիտրի դերում, որպեսզի չխախտվի օրենքը, չխախտվեն ինքնավարության սկզ­բունքներն ու ակադեմիական ազա­տությունները, և ամեն ինչ տեղի ունենա օրենքի սահմանում։ Իսկ բուհերում խորհուրդների ձևավորման և մնացած խնդիրների հետ կապված՝ պետությունը և լիազոր մարմինը, տվյալ դեպքում՝ ԿԳ նա­խարարությունը, կգործի բացառա­պես օրենքի սահմաններում։

- Հիմա ո՞վ է ԵՊՀ խորհրդի նա­խագահը, նորից շարունակում է Սերժ Սարգսյա՞նը մնալ։

- Այո, շարունակում է մնալ Սերժ Սարգսյանը։

- Եվ ի՞նչ է պատրաստվում ձեռ­նարկել կրթության և գիտության նախարարությունն այս հարցում։

- Կրթության և գիտության նախարարությունը կձեռնարկի իր քվոտաների փոփոխությունը և կառավարությունը՝ իր քվոտաների փոփոխությունը խորհուրդներում, որպեսզի խորհուրդները բնականոն գործեն, և էնտեղ քննարկվեն էդ հարցերը։

- Հիմա Դուք կո՞ղմ եք, որ Արամ Սիմոնյանը մնա ռեկտոր, թե՞ դեմ եք, և Եթե նա հրաժարական տա, դա դրակա՞ն քայլ կհամարվի։

- Ես Ձեր հարցին, կարծում եմ, արդեն պատասխանեցի։

Նյութի աղբյուր  hayastan24.com

Загрузка...
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 172 | Ավելացրեց: | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email *:
Код *: