Загрузка...
08:37
Արամ Մանուկյանը ազատ արձակվեց դատարանի դահլիճից

Դատարանը փոխեց «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Արամ Մանուկյանի խափանման միջոց կալանքը, նա դատարանի դահլիճից ազատ արձակվեց։

Դատավոր Արշակ Վարդանյանը բավարարեց Արամ Մանուկյանի պաշտպան ԻնեսաՊետրոսյանի՝ իր պաշտպանյալին կալանքից ազատ արձակելու մասին միջնորդությունը՝ հաշվի առնելով Ազգային Ժողովի 9 պատգամավորների երաշխավորագրերը և նրա առողջական վիճակը:

Դատարանում «Ազատության» հետ զրույցում Մանուկյանը հայտարարեց՝ «պայքարը ավարտված չէ, պետք է պայքարենք, մինչև տղերքը բոլորը դուրս գան»։

Արամ Մանուկյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 3-րդ մասի, 219-րդ հոդվածի ( շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը) 3-րդ մասի 1-ին կետի, 218-րդ հոդվածի (պատանդ վերցնելը) 3-րդ մասի 1-ին կետի, 238-րդ հոդվածի (զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր հափշտակելը կամ շորթելը) 4-րդ մասի 1.2 կետերի, 185-րդ հոդվածի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 3-րդ 1-ին մասի հատկանիշներով:

Դատարանը երեկ ազատ է արձակել Տիգրան Սարգսյանին և Հովհաննես Վարդանյանին, ավելի վաղ՝ Արեգ Կյուրեղյանին։ Իսկ ավելի վաղ ազատ էր արձակվել Արամ Հակոբյանը։

Հիշեցնենք՝ «Սասնա ծռեր» զինված խումբը 2016 թվականի հուլիսի 17-ին գրավել և երկու շաբաթ շարունակ վերահսկողության տակ էր պահել Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը: Այդ ընթացքում զոհվել է երեք ոստիկան: Զինված խմբի անդամները չեն ընդունում մեղքը՝ պնդելով, որ ապստամբություն են արել։

 

 

http://azatutyun.am

Загрузка...
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 52 | Ավելացրեց: | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email *:
Код *: