Загрузка...
23:20
Անսպասելի շրջադարձ՝ Մարտի 1-ի գործում

 

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից բավարարվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանների բողոքը: Դատարանի կայացրած որոշումը սկզբունքորեն նոր իրավիճակ է ստեղծում Հայաստանի ներքաղաքական դաշտում, իհարկե, Քոչարյանը շարունակում է մնալ մեղադրյալի կարգավիճակում, սակայն այս պահին նա ավելի ազատ է իրականացնելու քաղաքական դաշտ վերադառնալու իր մտադրությունը, որը բարձրաձայնել էր դեռևս «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության եթերում՝ կալանավորումից առաջ:

Դատարանի որոշումից հետո էլ ավելի շատ են հարցերը իրավապահ համակարգին: Դժվար է հասկանալ, թե ինչ փաստեր էին ի հայտ եկել, որոնց հիման վրա ՀՔԾ-ն երկու ժամվա ընթացքում փոխել էր Քոչարյանի կարգավիճակը՝ վկայից նրան դարձնելով մեղադրյալ: Այժմ էլ բավական դժվար է կռահել, թե այդ ինչ է փոխվել հուլիսի 26-ից հետո, և ի՞նչ նոր հանգամանքների բացահայտումն է ընկած դատարանի այսօր կայացրած որոշման հիմքում:

Ըստ Քոչարյանի դատապաշտպանների՝ երկրորդ նախագահը օգտվել է անձեռմխելիության իրավունքից: Սակայն, Քոչարյանին ազատ արձակելը հնարավոր է պայմանավորված լինի վերջին շրջանում Մոսկվայի կողմից բանեցվող աննախադեպ ճնշման հետ, սակայն չի բացառվում նաև, որ Ռոբերտ Քոչարյանը չէր պատրաստվում լռել և ցանկանում էր հայտնի պաշտոնյաների բավական լայն ցանկ ներկայացնել, որոնք այս կամ այն կերպ կապված են եղել Մարտի 1-ի գործի հետ, ընդ որում, պաշտոնյաների ինչպես նախկին, այնպես էլ ներկա իշխանությունների շարքից:

Քոչարյանի ազատ արձակումը լուրջ հարված է լինելու վարչապետ Փաշինյանի հեղինակությանը, քանի որ էլ ավելի են ակտիվանալու քաղաքական շոուների, «բռնել-բաց թողնելու» մարտավարության մասին խոսակցությունները, ինչը բացարձակապես չի բխում հեղափոխական էյֆորիան պահպանելու Փաշինյանի շահերից: Արդեն իսկ հնչում են օգօստոսի 17-ի հանրահավաքը բոյկոտելու կոչեր, իսկ սա ևս մեկ ական է նախընտրական փուլ մտնող Փաշինյանի և նրա թիմի համար:

Մյուս ոչ պակաս կարևոր հարցը թերևս այն է, թե ինչպես կընթանա Քոչարյանի շուրջ քաղաքական կոնսոլիդացիան, և կընթանա արդյո՞ք ընդհանրապես: Գաղտնիք չէ, որ մի շարք քաղաքական ուժեր, մասնավորապես ՀՀԿ-ն բացահայտ, իսկ ՀՅԴ-ն՝ տողատակերով իրենց ծառայություններն են առաջարկել Քոչարյանին: Սակայն արդյո՞ք Քոչարյանը կհետաքրքրվի այդ ծառայություններով, թե նա ունի քաղաքական դաշտ վերդառնալու իր սեփական մարտավարությունը, շատ լավ գիտակցելով, որ այդ ուժերը փորձում են կոնսոլիդացվել սեփական կաշին փրկելու և ոչ թե հակահեղափոխության նպատակով. Ինչևէ , մոտ օրերս ավելի հստակ կլինի թե որ ուղղությամբ  կընթանան վերադավորումները և ինչ զարգացումներ կլինեն Հայաստանի՝ առանց այդ էլ թեժ քաղաքական ամռան վերջին շաբաթներին:

Նյութի աղբյուր lurer.com

Загрузка...
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 316 | Ավելացրեց: | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email *:
Код *: