Загрузка...
01:11
ԱՄՆ–ում 17 դպրոցականներ և ուսուցիչը տուժել են՝ չստացված գիտափորձի պատճառով

ԱՄՆ Թեննեսի նահանգի Հենդերսոնվիլլի Merrol Hyde Magnet դպրոցի 17 աշակերտ և մեկ ուսուցիչ վնասվածքներ են ստացել՝ չհաջողված գիտափորձի պատճառով։

 

 

Քիմիական փորձը պայթյունի է բերել, ինչի պատճառով տուժել են դասարանում գտնվող մարդիկ, ժամանած փրկարարները տարհանել են դպրոցում գտնվող բոլոր մարդկանց,– գրում է USA Today:

Բժշկական օգնություն է ցուցաբերվել 17 աշակերտի, նրանցից առնվազն չորսին և ուսուցչին հիվանդանոց են հասցրել։

Պայթյունի պատճառը դեռևս հետաքննվում է։ Տուժածների վնասվածքների ծանրության մասին ճշգրիտ տեղեկատվություն այս պահին չկա, բայց նրանցից շատերը քիմիական այրվածքներ են ստացել։

Загрузка...
Կատեգորիա: Լուրեր Աշխարհից | Դիտումներ: 448 | Ավելացրեց: | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email *:
Код *: