Загрузка...
13:46
Ալեքսանյանին կարգի հրավիրվելու ժամանակ են տվել

Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանին ժամանակ են տվել հարկային դաշտ վերադառնալու և «սպիտակ հաշվապահությամբ» աշխատելու համար։

Դավիթ Անանյանը նշեց, որ հանդիպել են ինչպես Ալեքսանյանի, այնպես էլ այլ ցանցային առևտրով զբաղվողների հետ, կոչ արել մոռանալ նախկին պայմանավորվածությունները․ «Մենք երեկ հանդիպել ենք ցանցային առևտրով զբաղվող 10-12 պատասխանատուների հետ ու քննարկել հարցը։ Ուղղակի ասել ենք, որ նախկին համաձայնությունները չեն գործում և շատ արագ պետք է վերադառնալ օրենքի շրջանակներում ՀԴՄ-ների տրամադրման պրոցեսին։ Մի քանի օր ժամանակ ենք նրանց տվել, որ ծրագրային իրենց խնդիրները կարգավորեն»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։ 

Նա նաև նշեց, որ ստուգումներն անձամբ իրենք չեն իրականացնում և ՊԵԿ-ն ԱԱԾ գործընկերներին տեղեկացրել է, թե նախկինում ինչ պայմանավորվածություններ են եղել, որոնք այս պահին չեն գործում․ «Խոսքը գյուղմթերքներին է վերաբերում, քանի որ ձեռք բերողից փաստաթուղթ չի վերցվում և ԱԱՀ չի վճարվում։ Իրենք առաջարկել են, որ գյուղմթերքների վաճառքն անհատ ձեռնարկատերերով լինի, որպեսզի իրենք 5 տոկոսի հարկ վճարեն 20 տոկոսի փոխարեն։ Մասնագիտական տեսակյունից դա հասկանալի է, բայց օրենսդրությունը դա թույլ չի տալիս», -ասաց նա։

Նյութի աղբյուր  ԼՈՒՐԵՐ.com

Загрузка...
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 829 | Ավելացրեց: | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email *:
Код *: