Загрузка...
17:04
ԱԺ-ն՝ հակահեղափոխության որջ․ 41 պատգամավոր աջակցել է Քոչարյանին

 

ԱԺ պատգամավորների 1/3-ը, այդ թվում՝ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, ստորագրել է ձևաթղթի տակ՝ որպես անձնական երաշխավորություն, որ փոխվի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը։ Պատգամավորների ստորագրություններն ըստ ամենայնի կներկայացվեն Վերաքննիչ դատարան, որտեղ այսօր մուտքագրվելու է նաև Ռոբերտ Քոչարյանի բողոքը։

Խորհրդարանում հիմա արձակուրդային շրջան է, սակայն ՀՀԿ-ին հաջողվել է զարմանալի արագությամբ՝ մեկ օրվա ընթացքում, հավաքել երեսունից ավելի պատգամավորների ստորագրություններ։ Ըստ ամենայնի, պատգամավորների նման կոնսոլիդացիայի ազդակ է հանդիսացել Լավրովի երեկվա հայտարարությունը, որը քաղաքական վերակենդանացման որոշակի հույսեր է ծնել այլևս բացահայտորեն հակահեղափոխության և ռուսական վասալության հետ նույնացող ՀՀԿ-ի համար։

Պատգամավորների ստորագրությունները դատարանի համար իմպերատիվ ուժ չունեն և ավելի շատ քաղաքական ֆոն են ապահովում։ ՀՀԿ-ն ակնհայտորեն շահարկելու է այն նախադեպը, որը թույլ է տվել պատգամավորական երաշխավորագրերով ազատ արձակել «Սասնա ծռեր» խմբի անդամներին։

Մենք առիթ ունեցել ենք անդրադառնալու պատգամավորական երաշխավորությունների ինստիտուտին՝ արձանագրումով, որ դա արդարադատության նկատմամբ քաղաքական ճնշման ձև է, որն ըստ էության փոխարինում է «զանգի արդարադատությանը»։ Մեր սկզբունքային դիրքորոշումը չենք փոխել՝ անկախ այն հանգամանքից, թե որ պատգամավորները կամ ինչ քրեական գործով են ներկայացնում երաշխավորությունները։

Սակայն վերադառնանք Ռոբերտ Քոչարյանի պատմությանը, մանավանդ՝ ակնհայտ է Ռուսաստանի ԱԳ նախարարի հայտարարության և ՀՀԿ ստորագրահավաքի փոխկապակցվածությունը. փորձ է արվում մի կողմից՝ ճնշում բանեցնել Հայաստանի կառավարության վրա, մյուս կողմից՝ ձևավորել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու քարոզչական ֆոն։

Արդեն միայն այն հանգամանքը, որ Ռուսաստանի ԱԳՆ-ն, ըստ էության, կոպտորեն միջամտել է Հայաստանի ներքին գործերին՝ իր պաշտպանության տակ առնելով Ռոբերտ Քոչարյանին, հուշում է, որ վերջինիս խափանման միջոցը փոխել չի կարելի՝ թեկուզև իրավական տեսանկյունից։ Եթե Ռուսաստանը կարողանա նման լուծում պարտադրել Հայաստանի իշխանությանը կամ դատական համակարգին, չկա որևէ երաշխիք, որ Մոսկվայի գործուն միջամտությամբ Ռոբերտ Քոչարյանը վաղը չի պատսպարվի Ռուսաստանում՝ մանավանդ, որ, մեծ հավանականությամբ, այդ երկրում է գտնվում Մարտի 1-ի գործով մեկ այլ մեղադրյալ՝ Միքայել Հարությունյանը։

Մյուս կողմից՝ Ռոբերտ Քոչարյանի ազդեցիկությունը ռիսկեր է ծնում, որ գտնվելով ազատության մեջ՝ երկրորդ նախագահը կարող է էական ազդեցություն ունենալ քննության ընթացքի, գործընթացի մյուս սուբյեկտների վարքագծի վրա։ Քոչարյանի, այսպես կոչված, ցուցակը շատ ընդգրկուն է, և դրանում կարող են լինել մարդիկ, որոնք ազդեցություն ունեն քաղաքական որոշումների կայացման կամ իրավապահ մարմինների գործունեության վրա։

Քոչարյանին մեղսագրվող արարքի հետևանքով սպանվել են Հայաստանի տասը քաղաքացիներ, և նրա խափանման միջոցի ընտրության հարցում էական նշանակություն ունի նաև տուժողների իրավահաջորդների կարծիքը, իսկ նրանք առաջինն են հրապարակավ ողջունել երկրորդ նախագահի կալանավորման որոշումը։

Եվ վերջապես՝ Ռոբերտ Քոչարյանի անվան հետ, գոնե հանրային կարծիքի ու լրատվամիջոցների չհերքված հրապարակումների մակարդակում, կապվում են մի քանի արյունոտ իրադարձություններ, այդ թվում՝ Հոկտեմբերի 27-ի ոճրագործության կազմակերպումը։ Այս համատեքստում չկա որևէ երաշխիք, որ ազատության մեջ գտնվելով՝ Քոչարյանը չի գործի նոր հանցագործություն, մանավանդ՝ նրա համար կենսական է Մարտի 1-ի ոճրագործության հետքերը «մաքրելը», իսկ մեղադրյալներից մեկն առայժմ գտնվում է հետախուզման մեջ։

Վերաքննիչ դատական քննությունից առաջ ՌԴ ԱԳ նախարարի հայտարարությունը արդարադատությունն ուղղորդելու փորձ է, ինչը կարող է չեզոքացվել միայն մեր հասարակության պահանջատեր կեցվածքով։ Խիստ էական է թույլ չտալ որևէ նահանջ հեղափոխության հաղթանակից, այն շրջադարձային առաջընթացից, որն արձանագրվել է Մարտի 1-ի բացահայտման գործընթացում։

Մյուս կողմից՝ խորհրդարանում հաջակցություն Ռոբերտ Քոչարյանի հավաքված երեսունից ավելի ստորագրությունները հուշում են, որ խորհրդարանական արտահերթ ընտրությունների օր առաջ անցկացումը քաղաքական առաջնահերթություն է։

Նյութի աղբյուր www.1in.am

Загрузка...
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 618 | Ավելացրեց: | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email *:
Код *: