Загрузка...
19:42
Ահազանգ. «Նոր-Զովք»-ում կեղծ ՀԴՄ-ներ են տալիս

Արման Ղարագուլյանը facebook սոցցանցի իր էջում գրում է.

Այսօր ընկերոջիցս "ահազանգ" ստացա, որ Նոր Զովք-ում կեղծ ՀԴՄ են տալիս... Գնում կատարելուց տեսա, որ լիքը ապրանքային կտրոններ են տպում, որոնք շատ դեպքերում հաճախորդները չեն էլ վերցնում.. հատուկ խնդրեցի "ինձ իմ ՀԴՄ-ն տվեք"... Երևի ասելու տոնիցս հասկացավ, որ "լուրջ" տրամադրված հաճախորդ եմ... ու սկսվեց.. վաճառողը կանչեց աշխատողներից մեկին ու կտրոնի հետ կապված ինչ-որ բան ասեց, դրանից հետո ծրագիրը, որը մինչ ինձ անխափան աշխատում էր, հանկարծ ռեալ սկսեց կախել.... մի 5 րոպե սպասելուց հետո մենեջերը մոտեցավ, խնդրեց մոտենալ մյուս դրամարկղին, այնտեղ էլ մի 5 րոպե ծրագրի կախելուց հետո, վերջապես տպվեց կտրոն, որն իրականում ՀԴՄ չէր.. նորից դիմեցի վաճառողին, որ ինձ նորմալ կտրոն տան, մենեջերը նորից մոտեցավ, հին կտրոնը վերցրեց (արդեն նկարել էի), ներողություն խնդրեց, որ զրոյականով է դուրս եկել, որ ծրագրային խնդիր է.. մի 10 րոպե սպասելուց հետո վաճառողուհին հեռախոսազանգ ստացավ, որից հետո նորմալ կտրոնը տպվեց.. իսկ մինչ ես սպասում էի, էլ չասեմ, թե քանի հոգու սպասարկեցին առանց նորմալ կտրոնների

Նյութի աղբյուր lurer.com

Загрузка...
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 352 | Ավելացրեց: | - Վարկանիշ -: 1.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email *:
Код *: