Загрузка...
14:46
ԱԱԾ-ն լուրջ կառույց է. ԱԺ փոխնախագահն ԱԱԾ տնօրենի հայտարարության մասին

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի հայտարարությանը առաջիկայում կոռուպցիոն շղթաների և նման սխեմաներով հարստացած անձանց բացահայտումների մասին:

Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Շարմազանովն ընդգծեց, որ երբեք չի արձագանքել ԱԱԾ տնօրենների հայտարարություններին, որովհետև ԱԱԾ-ն լուրջ ծառայություն է:

«Եթե ԱԱԾ տնօրենը մի բան ասում է, ուրեմն գիտի՝ ինչ է ասում: Անձնապես իմ մասով մտահոգություն չունեմ։ Որևէ ապօրինությունների, կոռուպցիոն սխեմաների մեջ ես չեմ եղել, որևէ ներկրման և արտահանման մեջ չեմ եղել, բիզնեսները ապօրինություն չեմ համարում, բայց վերջին 12 տարվա ընթացքում 24 ժամ զբաղված եմ եղել քաղաքականությամբ», «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց նա:

Խոսելով ՀՀԿ-ականների շարքում չարաշահումներ թույլ տված անձանց մասին՝ Շարմազանովը նշեց, որ իր համար արտոնյալներ ու ոչ արտոնյալներ չկան, ու օրենքի առջև բոլորը պետք է լինեն հավասար։

Դիտարկմանը, թե ԱԱԾ տնօրենի հայտարարությունը ենթադրում է, որ այդ չարաշահումները տեղի են ունեցել ՀՀԿ իշխանության ժամանակ, ի՞նչն է պատճառը, որ դրանք նախկինում չեն բացահայտվել, Շարմազանովը պատասխանեց. «Դուք տեսական բաներ եք ասում, որոնք իրական չեն։ Ժողովրդավարությունն ընդունում է անմեղության կանխավարկածը, դուք ենթադրություններ եք անում։ Ես սուրճի բաժակի մեջ նայելով չեմ կարող ասել Պողոսն է մեղավոր, թե Պետրոսը»:

Նյութի աղբյուր http://www.lragir.am

Загрузка...
Դիտումներ: 163 | Ավելացրեց: | - Վարկանիշ -: 5.0/2
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
1  
Жанар
https://drive.google.com/file/d/1nyodnODg0nWXq6TUBFJa9-_VuEiJk8ru/preview

Имя *:
Email *:
Код *: