Загрузка...
22:59
ԱԱԾ-ն Կարոյի տակը «չոր» է պահել հանուն Ջհանգիրյանի, իսկ «Մուկը»՝ շահի՞

 

ԱԱԾ- ն պետք է անցնի, ինչպես վարչապետն է ասում՝ պետբյուջեի «ղազանի» արարատյան «ծակերը» փակելուն: Սա թերևս պետական միջոցների անհետացման ամենամեծ անցքերից մեկն է, որը բացվել, մեծացվել է տասնյակ տարիներ, իսկ 2018-ին արդեն փորել՝ հասել են Արտաշատի հին դամբարաններում հայտնաբերված 300 կգ ոսկուն: Այն գտած գյուղացուն բանտարկել են, իսկ տարածքը հայտնվել է Հովիկ Աբրահամյանի «դինաստիայի», ներեցեք՝ «ցեղաստիայի» ձեռքում…

Բայց գտածոյից անցնենք «խլածոյին»… որոնց մասին տարիներ շարունակ մամուլը գրել է (նյութերը՝ ներքևում):

Հանրապետության մասշտաբով կոռուպցիոներ համարվող «Մուկ» մականունով արտաշատցի Հովիկ Աբրահամյանի հարազատ Արարատի մարզում իրավապահները բազմաթիվ և բազմաճյուղ գործեր ունեն բացահայտելու: Բյուջետային միջոցները վերադարձնելուց մինչև տնտեսական ռազբորկաներ, և Հոկտեմբերի 27-ի գործով լավատեղյակ անձանց հարցաքննություն… քանի դեռ ուշ չէ:

Վերջին տասնամյակների ընթացքում Արարատի մարզում գործարարների, պատգամավորների հետ կասկածելի դեպքեր են տեղի ունեցել. ինչ-որ մեկի ծրագրով կամ միջնորդությամբ մարդիկ հայտնվել են Հովիկ Աբրահամյանի խնամի Գագիկ Ծառուկյանի ԲՀԿ-ական ցուցակում, զուգահեռաբար նաև Յուվեցի Կարոյի՝ ԱԺ նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի պարտքացուցակում կամ տոկոսացուցակում: Հետո այն դարձել է գումարային խճճված ցուցակ, և դրանում ներառվել են նաև Յուվեցու գործընկերները, ինչպես նաև պարտապանների գործընկերները:

Այդ ընթացքում Կարոն հայտնվել է տարբեր քրեական պատմությունների մեջ: Սակայն ինչ-որ անձինք կամ ուժեր նրան փրկել են պատասխանատվության ենթարկվելու վտանգից:

Հետո կասկածելի մահվան դեպքեր են եղել Կարոյի որոշ գործընկերների, պարտապանների հետ, իսկ նրանց և ընտանիքների անդամների շարժական և անշարժ գույքերը, բիզնես տարածքները հայտնվել են բանկի տնօրինության տակ ու օտարվել: Գործընկերների հետ անազնիվ խաղ խաղացած Յուվեցի Կարոն արդեն անցյալ տարի, երբ լրագրողները հարցրել էին, թե արդյ՞ոք ճիշտ են այն լուրերը, որ նա օտարել է Քաղցրաշենի գինու գործարանը, նախկին պատգամավորը զայրացկոտ տոնով պատասխանել էր, որ գործարանը իրենցն է՝ 100 տոկոս բաժնետերը ինքն ու իր տղան են:

Յուվեցի Կարոն այնքան խելացի չէ, որ կարողանար միայնակ անցնել ներքևում հիշատակված և այլ կեղտոտ պատմությունների միջով: Ուրեմն եղել են նրանից վեր կանգնած ավելի ճարպիկ և ազդեցիկ անձինք, ուժեր, որոնք շահագրգռված են եղել նրա անձեռնմխելիությամբ և գործունեության շարունակականությամբ: Եվ հավանաբար դա է պատճառը, որ Կարոյի ձեռքից նույնիսկ Գագիկ Ծառուկյանը չի կարողացել փրկել իր խմբակցության որոշ պատգամավորների, այդ թվում՝ Գոհար Ենոքյանին, Տիգրան Ստեփանյանին:

Եթե անձի առումով վերցնենք, ապա Յուվեցու շահերը համընկնում են Աբրահամյանների շահերին: Որոշ քրեական գործերով նույնիսկ Հովիկ Աբրահամյանի մերձավորների անունները կան («ինքնասպանված» մրգավանցի Սեյրանի՝ Արտուշ Սողոմոնյանի առնչությամբ, նրա ազգական Գազի Հովոյի հետ փոխհրաձգության գործով):

Իսկ ուժի առումով, նշենք, որ Յուվեցու գործերը մշտապես եղել են ԱԱԾ-ի հսկողության տակ և «մաքրվել» կա՛մ Հովիկ Աբրահամյանի ոստիկանապետ ազգականի միջոցով, կա՛մ ԱԱԾ-ի: Իսկ մինչ թավշյա հեղափոխությունը ԱԱԾ-ում առաջնորդվել են կամ անձնական շահով (քանի որ այդ կառույցի շատ պատասխանատուներ ուղղակի միլիոնատերեր են դարձել), կամ քոչարյանա-ռուսական շահով:

Բայց ի՞նչ կարող է նրանց համար անել ոչ այնքան խելացի Կարոն. կարող է հսկել և զսպել իր նախկին շեֆ, զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանին, որը եղել է Հոկտեմբերի 27-ի գործով քննչական խմբի ղեկավարը և կարող է տիրապետել որոշակի ինֆորմացիայի նաև այդ ահաբեկչության պատվիրատուների մասով:

Իսկ հանրությունն այդ հետքերը փնտրել է հենց քոչարյանա-ռուսական սերտ հարաբերությունների մեջ:

Ահա թե ինչու է ԱԱԾ-ն մինչև հիմա Կարոյի տակը «չոր» պահել, փորը՝ «կուշտ», որ հենց ուզենա՝ զինդատախազի նախկին օգնականին հրահանգի բերանը բացել և պատմել այն ժամանակ զինվորների դահիճը համարվող Գագիկ Ջհանգիրյանի «անօրինությունների» մասին: Կարծում եմ՝ հիմա ճիշտ ժամանակն է նրանց լսելու…

Նյութի աղբյուր http://www.1in.am

Загрузка...
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 1766 | Ավելացրեց: | - Վարկանիշ -: 4.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 3
3  
What do you think about it?
This person is selling the secret of eternal youth: http://landenfcwpi.getblogs.net/7703856/the-best-side-of-a4m-anti-aging-show

2  
Приветствуем Вас!
На сегодня Диагностическая карта Техосмотра - обязательный документ для получения полиса ОСАГО и КАСКО.
Наш сервис КУПИТЬ-ДК.РФ работает с 2012 года по всей РФ и обладает развитой сетью партнеров, включающих в себя более 250 организаций в 85 субъектах России.
КУПИТЬ-ДК.РФ это сервис для оформления, регистрации и учета диагностических карт техосмотра.
За все время работы мы помогли получить более 50 000 диагностических карт.
Мы официально оформляем в режиме онлайн диагностические карты всех категорий ABCDE с внесением в базу ЕАИСТО всего за 10 минут.
Все наши пункты техноческого осмотра имеют обязательную аккредитацию в РСА, следовательно все карты являются легитимными.
ОФОРМИТЕ ДИАГНОСТИЧЕСКУЮ КАРТУ ЗА 10 МИНУТ ONLINE НА САЙТЕ http://купить-дк.рф

1  
Until August 11, 999 amazon egift cards with a fаce valuе of $ 2,000 arе being рlауed. This is the bеst lоttеrу in which yоu havе еvеr participatеd. Tiсkets vеry quiсkly buy up, hurry: http://migrosnewsletter.additiv.ch/Tracker.ashx?NId=1B5595EFE9374BF68D6441E4F94E7CD6&RId=f10ab21a39714af199d54c250c1fae10&UrlId=750210731B0A4B2791F84D2DCEE718CD&TargetUrl=https://www.pinterest.com/pin/690387817853257539/

Имя *:
Email *:
Код *: