Загрузка...
15:13
ԱԱԾ-ն «Երևան սիթի»-ի գլխավոր գրասենյակում գործողություններ է իրականացնում

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները գործողություններ են իրականացնում «Երևան սիթի» խանութների ցանցի գլխավոր գրասենյակում:

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ Սամսոն Գալստյանը: Նա հրաժարվեց այլ մանրամասներ հաղորդել՝ հայտնելով, որ միջոցառումների վերաբերյալ այլ տեղեկատվություն կտրամադրվի ավելի ուշ:

Ի պատասխան հայկական մի շարք լրատվամիջոցներում արվող հրապարակումների՝ Պետական եկամուտների կոմիտեն ավելի վաղ հանդես էր եկել հայտարարությամբ՝ հայտնելով, որ ՊԵԿ աշխատակիցները որևէ գործողություն «Երևան սիթի»-ի գլխավոր գրասենյակում չեն իրականացնում: «Մայիսի 30-ին` առավոտյան, առանձին էլեկտրոնային լրատվամիջոցներ լուրեր են տպագրել, թե իբր ՊԵԿ դիմակավորված աշխատակիցները մուտք են գործել «Երևան Սիթի»-ի գլխավոր գրասենյակ և ԱԺ պատգամավոր Ս. Ալեքսանյանի առանձնատուն: Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ վերոհիշյալ գործողությունների հետ ՊԵԿ աշխատակիցները որևէ առնչություն չունեն»,- ասվում էր գերատեսչության հայտարարության մեջ:

«Արմենպրես»-ի թղթակիցը դեպքի մանրամասների վերաբերյալ փորձում է կապ հաստատել նաև «Երևան սիթի» խանութների ցանցի ներկայացուցչի հետ: Դեպքի վերաբերյալ այլ մանրամասներ կներկայացնենք ավելի ուշ:

«Երևան սիթի» խանութների ցանցը պատկանում է ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին:

Լուսանկարը՝  Tert.am-ի

 

 

https://armenpress.am

Загрузка...
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 836 | Ավելացրեց: | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email *:
Код *: