Загрузка...
22:25
ԱԱԾ-Ի ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԸ ՍԿՍՎԵՑԻ՞Ն

Մեր տեղեկություններով՝ քիչ առաջ ԱԱԾ աշխատակիցները մտել են «Նորֆոլկ Քընսալթինգ» ընկերություն, որը ձևավորվել էր Վարդան Հարությունյանի՝ ՊԵԿ նախագահ նշանակվելուց հետո՝ «կարգոների» փոխարեն։ ԱԱԾ-ականները «մասկի շոու» են իրականացրել «Նորֆոլկի» գրասենյակներում, այդ թվում՝ «Ուրբան» տերմինալում գտնվող նրանց տեղամասում ու բազմաթիվ աշխատակիցների բերման ենթարկել։ Ըստ երևույթին՝ ԱԱԾ-ն արդեն անցել է գործի՝ սա թերևս ԱԱԾ նոր տնօրենի՝ Արթուր Վանեցյանի խոստացած բացահայտումների շարքից է։

ԱԱԾ մամլո ծառայությունից հաստատեցին փաստը, միեւնույն ժամանակ ասելով, որ մանրամասներ չեն կարող հայտնել։ Ամենայն հավանականությամբ վաղը հանդես կգան հայտարարությամբ։

 Նյութի աղբյուր Hraparak.am

Загрузка...
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 861 | Ավելացրեց: | - Վարկանիշ -: 2.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email *:
Код *: