Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը պարզաբանում է՝ իր կողմից վարչապետի պաշտոնը ստանձնելը «պայմանավորված է եղել մի պարզ հանգամանքով». - «Բարդ աշխարհաքաղաքականությամբ այս տարածաշրջանում և նոր առաջացած մարտահրավերներով լի ժամանակահատվածում պարտավոր ենք ապահովել երկրի անվտանգ զարգացումը և շարունակել Արցախի խնդրի արժանապատիվ հանգուցալուծմանն ուղղված ջանքերը»:

«Իմ պատկերացումներով, նշված խնդիրները լուծելի են, որից հետո երկրի ղեկը կարող են ստանձնել այլ գործիչներ», - գրում է Սարգսյանը «Լույս» հիմնադրամի մի խումբ շրջանավարտների բաց նամակին իր պատասխանում:

Անհրաժեշտ համարելով, որ շրջանավարտներն անմիջապես իրենից լսեն իրենց արտահայտած մտահոգությունների հակիրճ արձագանքը, նա վստահեցնում է. - «Ժողովրդավարությունը Հայաստանում երբեք հետընթաց չի ապրելու։ Անցնող տարիներին ամուր ու զարգացող ժողովրդավարություն կերտելու ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 214 | Добавил: | Дата: 21.04.2018 | Комментарии (0)

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն ապրիլի 21-ին հայտարարություն է արել ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ: Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի պաշտոնական կայքը: Հայտարարության մեջ ասվում է. - «Անցած շաբաթվա ընթացքում մայրաքաղաք Երևանում տեղի են ունեցել մի շարք ցույցեր և երթեր: Խաղաղ ցույցեր և երթեր անցկացնելու իրավունք ունի մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացի: Իշխանությունները հարգել են այդ իրավունքը և շարունակելու են մշտապես հարգել: 

Ցավալիորեն, հանրային այդ հավաքները հաճախակիորեն հատել են օրենքով թույլատրվածի սահմանները և ստացել են անհարկի և անարխիկ դրսևորումներ, որոնց մասին մանրամասն խոսվում է Ոստիկանության բազմաթիվ հայտարարությունների մեջ: Տեղի ունեցող զարգացումները հղի են անկանխատեսելի հետևանքներով, վտանգում են հանրային կարգուկանոնը և վնասում Հայաստանի հասարակության բարդ և նուրբ ներդաշնակությունը:

Մեզնից յուրաքանչյուրը պարտավոր է հիշել, որ իրենից ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 370 | Добавил: | Дата: 21.04.2018 | Комментарии (0)

Խոյ. Բարենպաստ օր է՝ կապված ձեզ համար օգտակար տեղեկություններ ստանալու հետ: Կարելի է ցանկացած տեսակի բարդ գործերով զբաղվել՝ որքան էլ որ ոչ միանշանակ լինի իրավիճակը, ձեզ կհաջողվի ծայրը ծայրին հասցնել: Օրը հարմար է պրոֆեսիոնալ և ֆինանսական հարցեր լուծելու համար, չի բացառվում, որ գայթակղիչ առաջարկներ ստանաք:Բարձր է ձեր ստեղծագործական ներուժը՝ կարելի է ձեռնամուխ լինել ինչ-որ նոր բանի, կամ ուղղակի ձեր կյանքում որոշակի փոփոխություններ մտցնել: Արժե նախաձեռնություն ցուցաբերել անձնական հարաբերություններում՝ դա բարեհաճ ընդունելության կարժանա:

 Ցուլ. Անբարենպաստ միտումների ազդեցությունը երբեմն իրեն զգացնել է տալիս, սակայն օրն, ընդհանուր առմամբ, անցնում է հաջող: Ձեր խնդիրն է շարունակել սկսած գործերը և ոչ մեկի ուսերին չդնել դրանք, քանի որ այդ ամենը հաղթահարելու ունակ եք միայն դուք ինքներդ: Հնարավոր է օգնություն ստանաք հին ընկներներից ու ծանոթ ... Читать дальше »

Категория: Աստղագուշակ | Просмотров: 144 | Добавил: | Дата: 20.04.2018 | Комментарии (0)

 

Ժողովուրդը ցանկանում է ապրիլի 24-ին դեմ դիմաց հանդիպել Սերժ Սարգսյանի հետ:

Եթե այսպես շարունակվի ամենայն հավանականությամբ նա կհանդիպի ժողովռդի հետ:

Категория: Նորություններ | Просмотров: 429 | Добавил: | Дата: 20.04.2018 | Комментарии (0)

Քիչ առաջ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը որոշեց բավարարել քննիչի միջնորդությունն ու երկու ամսով կալանավորել քաղաքացիական ակտիվիստ Տիգրան Մազմանյանին։

Ակտիվիստին մեղադրաք է առաջադրվել ՀՀ քր.օրի 225-րդ հոդվածի 2-րդ մասով (զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակցի կողմից բռնություն գործադրելը, ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը): Նրան սպառնում է ազատազրկում` 3-8 տարի ժամկետով։

Մազմանյանի փաստաբան Արա Ղարագյոզյան ապօրինի է որակում դատարանի այսօրվա որոշումը։

Հիշեցնենք, Սերժ Սարգսյանի իշխանավարումը երկարաձգելու դեմ պայքարի դուրս եկած ցուցարարները ապրիլի 14-ին մտել էին Հանրային ռադիոյի շենք, ցուցարարներ ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 207 | Добавил: | Дата: 20.04.2018 | Комментарии (0)

Ոստիկանության կենտրոնի բաժին բերման ենթարկված 8 անձանցից մեկն անչափահաս է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է «Ելք» դաշինքի պատգամավոր էդմոն Մարուքյանը, ով այցելել է ոստիկանության Կենտրոնի բաժին:

«Այստեղ է նաեւ ուսանող Դավիթ Պետրոսյանը, նրա վրա բռնության հետքեր կան, սպասում ենք, որ Շտապօգնության բժիշկներ գան, արձանագրեն, մնացածների նկատմամբ  վարչական պատասխանատվության ենթարկելու արձանագրություն է կազմվում: 3 ժամը լրանալուն պես նրանց ազատ են արձակելու, արդեն 1.5 ժամը անցել է»,-ասաց Էդմոն Մարուքյանը:

Նա նշեց, որ «Ելք» դաշինքի պատգամավորներ Մանե Թանդիլյանն ու Գեւորգ Գորգիսյանն էլ այցելել են ոստիկանության Նոր Նորքի բաժանմունք:

Նշենք, որ ոստիկանության տարբեր բաժանմունքներ բերման ենթարկվածների թիվն այս պահին 30-ն է:

Նշենք, որ նախօրեին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ այսօր պետք է շրջափակեն նաեւ կառավարության եւ այլ կառավարական շենքեր: Այսօր Սերժ ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 185 | Добавил: | Дата: 19.04.2018 | Комментарии (0)

«Ապրիլի 17-ին Ազգային Ժողովում տեղի ունեցավ Սերժ Սարգսյանի «ընտրությունը» վարչապետի պաշտոնում: Ինչպես նրա պաշտոնավարման առաջին երկու ժամկետներում, այս անգամ էլ նա պաշտոնը ստանձնեց՝ շրջապատված փշալարերով, ոստիկանական շղթաներով և հազարավոր ցուցարարների բողոքի ներքո», - քիչ առաջ տարածած հայտարարությամբ արձանագրել է Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը:

«Այսպիսով, Հայաստանում չի կտրվում ժողովրդի ազատ կամարտահայտության մերժմամբ ոչ լեգիտիմ իշխանության ձևավորման արատավոր շղթան, ինչը վտանգում է երկրի զարգացման որևէ հեռանկար: Պետական ինստիտուտները, այսպիսով, չեն ստանում ժողովրդի վստահությունը, հաշվետու չեն նրա առջև և ազգային շահերը սպասարկելու փոխարեն շարունակում են ծառայել մի խումբ մարդկանց հարստացման նպատակին: Արդյունքում չի դադարում արտագաղթը, չի հաղթահարվում աղքատությունը, թուլանում է երկրի պա ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 152 | Добавил: | Дата: 17.04.2018 | Комментарии (0)

Պենտագոնը հերքում է իր մասնակցությունը Հոմսում սիրիական կառավարական զորքերի դեմ ուղղված հրթիռային հարձակմանը, որը, ինչպես հաղորդվում է, տեղի է ունեցել անցած գիշեր:

«Ներկայումս այդ շրջանում ԱՄՆ-ը որևէ ռազմական ակտիվություն չի դրսևորում», - Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Միացյալ Նահանգների պաշտպանական գերատեսչությունը:

«Շայրաթ» ավիաբազայի վրա հրթիռային հարձակման մասին հաղորդել էր սիրիական SANA պետական գործակալությունը, սակայն թե ում կողմից էր հարձակումը՝ չի հստակեցվում: Գործակալության տվյալներով՝ Սիրիայի հակաօդային պաշտպանության ուժերը չեզոքացրել են հրթիռները:

Պաշտոնական Դամասկոսը դեռևս չի հաստատել այս տեղեկությունները:

Անցյալ տարվա ապրիլին ԱՄՆ ռազմածովային ուժերը հենց «Շայրաթ» ավիաբազայի վրա էին արձակել 50 թևավոր հրթիռներ: Հարվածը հասցվել էր ԱՄՆ նախ ... Читать дальше »

Категория: Լուրեր Աշխարհից | Просмотров: 137 | Добавил: | Дата: 17.04.2018 | Комментарии (0)

Նիկոլը կարմիր գծեր ա անցնում, ու խաղաղ անհնազանդությունը վերածվում ա «խաղաղ» խուլիգանության։ 
Հետո չասեք՝ չենք ասել։
Անչափահաս երեխեքի քոլեջ մտնել ու ասել․ «Երեխեք, բոլորդ լսարաններից դուրս եկեք շուտ դասադուլի»։

Просмотров: 255 | Добавил: | Дата: 16.04.2018 | Комментарии (0)

« 1 2 ... 51 52 53