Անկարայում այսօր կայացած Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների մամուլի համատեղ ասուլիսում Թուրքիայի նախագահ Ռեջեփթ Էրդողանը հավաստիացրել է, որ Ղարաբաղի հարցում Թուրքիան կշարունակի աջակցել Ադրբեջանին:

«Անադոլու» գործակալության փոխանցմամբ՝ Էրդողանն ասել, թե Ղարաբաղի հակամարտությունը հենց սկզբից Թուրքիան ընդունել է որպես իր խնդիրը: «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամողջականույան, սահմանների անքակտելիության շրջանակներում և ՄԱԿ-ի բանաձևերին համապատասխան: Սա Թուրքիայի ամենամեծ ցանկությունն է»,- ասելէ Էրդողանը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ասել է, թե Թուրքիան և Ադրբեջանը աշխարհի ամենամոտ երկրներն են ու ամենասերտ դաշնակիցները:

Անկարայում տեղի է ունեցել Թուրքիա-Ադրբեջան ռազմավարական համագործակցության խորհրդի հերթական նիստը, որի արդյունքում ստորագրվել են երկկողմ համագործակցության մի շարք փաստաթղթեր: ... Читать дальше »

Категория: Լուրեր Աշխարհից | Просмотров: 173 | Добавил: | Дата: 25.04.2018 | Комментарии (0)

 

Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին:

Ըստ վարչապետի պաշտոնական կայքէջի, զրուցակիցները քննարկել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակին առնչվող մի շարք հարցեր:

Կարեն Կարապետյանը կարևորել է ներքաղաքական խնդիրների լուծումը երկխոսության, Սահմանադրական ճանապարհով և շնորհակալություն հայտնել ԱՄՆ կառավարությանը՝ այս հարցում արտահայտած դիրքորոշման համար:

Վարչապետի պաշտոնակատարը կարևորել է նախագահ Արմեն Սարգսյանի կողմից խորհրդակցությունների անցկացումը խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու երկրում ստեղծված վիճակն ու դրանից դուրս գալու ուղիները, այդ թվում՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման միջոցով:

Դեսպան Միլսը վերահաստատել է ԱՄՆ կառավարության դիրքորոշումը և շեշտել, որ բոլոր գործընթացները պետք է տեղի ունենան Սահմանադրութ ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 308 | Добавил: | Дата: 25.04.2018 | Комментарии (0)

 

Ոստիկանությունը հայտարարում է, որ «ապաքաղաքական կառույց է և չի հարում ու չի կարող հարել այս կամ այն շարժումների ու քաղաքական միավորների»:

«Ոստիկանությունը պետության հիմնասյուներից է, պետականության, երկրի կայունության ու ներքին անվտանգության երաշխավորը և գործում է օրենքներով ու օրենքի շրջանակում», - ասված է հայտարարությունում:

«Ոստիկանությունը և ոստիկանության պետը չեն մտնում քաղաքական գործընթացների մեջ և չեն կարող սատարել որևէ կողմի», - նշված է հայտարարությունում:

Ոստիկանությունը կոչ է անում «առաջնորդվել բացառապես իրավական ու տրամաբանական այս իրողություններով և մտացածին ինչ-որ բանակցությունների ու պայմանավորվածությունների մասին լուրերով չապակողմնորոշել ու թյուրիմացության մեջ չգցել հանրությանը»:

 

Աղբյուր՝   https://www.azatutyun.am/

Категория: Նորություններ | Просмотров: 423 | Добавил: | Дата: 25.04.2018 | Комментарии (0)

Երևանի քաղաքապետարանը քիչ առաջ հայտարարություն է տարածել, ըստ որի՝ ապրիլի 12-ից 23-ը ներառյալ ավտոկայանտեղերի վճարի չվճարման հետ կապված վարչական տույժերը չեն կիրառվի։

Հարգելի՛ համաքաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ Երևան քաղաքում վերջին օրերին կազմակերպված հավաքների ու երթերի արդյունքում երթևեկության խաթարմամբ և այդ ժամանակահատվածում մեր քաղաքացիների կողմից տրանսպորտային միջոցների պարտադրված կայանում իրականացնելով պայմանավորված, 2018 թվականի ապրիլի 12-ից 23-ը ներառյալ, ավտոկայանատեղերի վճարի չվճարման հայտնաբերված իրավախախտումների վերաբերյալ գործերով վարույթներ չեն իրականացվի և վարչական տույժեր չեն կիրառվի:

Երևանի քաղաքապետարան

 

Աղբյուր՝   http://zham24.ru

Категория: Նորություններ | Просмотров: 373 | Добавил: | Дата: 25.04.2018 | Комментарии (0)

Իրանի նախագահ Հասան Ռոհանին այսօր քննադատել է Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի նախագահների նախաձեռնությունը՝ վերանայելու Իրանի և աշխարհի յոթ հզոր երկրների միջև 2015-ին ստորագրված համաձայնագիրը:

Ըստ այդ համաձայնագրի՝ Իրանը նվազեցնում է ուրանի հարստացման ծրագրերը, փոխարենը Արևմուտքը թեթևացնում է Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը վերջնաժամկետ է նշանակել մայիսի 12-ը, որպեսզի կամ փոփոխություներ կատարվեն Իրանի հետ համաձայնագրում, կամ Միացյալ Նահանգները հրաժարվի համաձայնագրից։

Իրանի ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Ալի Շամխանին այսօր սպառնացել է, որ այդ դեպքում Իրանը դուրս կգա միջուկային զենքի չտարածման համաձայնագրից:

 

Աղբյուր՝   https://www.azatutyun.am/

Категория: Լուրեր Աշխարհից | Просмотров: 208 | Добавил: | Дата: 25.04.2018 | Комментарии (0)

 

 

Հայաստանի պետական բուհերի ռեկտորների խորհուրդը կոչ է անում քաղաքական բոլոր ուժերին, սոցիալական խմբերին, ողջ հասարակությանը ընթացող քաղաքական գործընթացներն անհապաղ տեղափոխել միայն իրավական դաշտ, երկխոսության հարթակ։

«Ընթացող քաղաքական գործընթացներն անհրաժեշտ է անհապաղ տեղափոխել միայն իրավական դաշտ, երկխոսության հարթակ և բոլոր խնդիրները լուծել քաղաքական սեգմենտի ամբողջական մասնակցությամբ ու կոնսենսուսի ճանապարհով՝ բացառելով ատելության մթնոլորտի խորացումը և բռնության հավանական գործադրումը: Միայն այս կերպ հնարավոր կլինի երկիրը դուրս բերել ստեղծված լարված իրավիճակից», - ըստ Կրթության և գիտության նախարարության, ասված է ռեկտորների խորհուրդի հայտարարությունում:

Ապրիլի 23-ին Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հրաժարականտվեց վարչապետի պաշտոնից, վար ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 1628 | Добавил: | Дата: 25.04.2018 | Комментарии (0)

 

«Ելք» խմբակցության անդամ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կարծում է, որ Հայաստանում ստեղծված ներքին իրադրության կարգավորման համար միայն Սերժ Սարգսյանի հրաժարականը բավարար չէ, և անհրաժեշտ է առկա համակարգի ամբողջական փոփոխություն:

Մարուքյանի խոսքով՝ ներկայումս, ըստ էության, ստեղծվել է մի իրավիճակ, որը միայն Սերժ Սարգսյանի հեռացումով չի հանգուցալուծվի: «Եթե Սարգսյանից հետո ՀՀԿ-ն ևս չի հեռանում, որևէ տեղաշարժ չի լինի: Հիմա պետք է տարվի համակարգային պայքար, որ ամբողջ համակարգը փոխվի»,- «Ազատությանն» ասաց Էդմոն Մարուքյանը:

«Մենք Նիկոլ Փաշինյանին առաջադրելու ենք որպես վարչապետ և մեզ պետք է 53 ձայն: Ես կարծում եմ՝ արդեն այդ ձայները կան, կա նման հնարավորություն․ եթե «Բարգավաճ Հայաստանը» և «Ելքը» միասին 40 մանդատ ունեն, 13 մանդատ էլ Հանրապետական կո ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 2240 | Добавил: | Дата: 25.04.2018 | Комментарии (0)

 

Սիրելի՛ քաղաքացիներ,

 

Ինչպես գիտեք՝ վաղը պետք է տեղի ունենար իմ և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ստեղծված իրավիճակը քննարկելու և լուծումներ փնտրելու համար:

 

Տեղեկացնում եմ, որ նախապես հայտարարված հանդիպումը տեղի չի ունենալու, քանի որ Նիկոլ Փաշինյանը միակողմանի առաջադրել է նոր պահանջներ` մասնավորապես` հանդիպման ձևաչափի, օրակարգի և լուսաբանման առումով: Վերջինիս կողմից առաջարկվել է մեր կողմից մասնակցող անձանց ցանկը, ինչպես նաև հայտարարվել, որ բանակցելու է բացառապես իր օրակարգի շուրջ: Սա նշանակում է ոչ թե բանակցություն կամ երկխոսություն, այլ բացառապես սեփական տեսակետը, օրակարգը հնչեցնել` ընդհուպ մինչև մեր փոխարեն մեր բանակցողներին որոշելով: Ունենալով որոշակի փորձառություն բանակցությունների վարման հարցում՝ երբևէ նման ձևաչափով բանակցությունների մասին չեմ լսել:

 

Մտահոգ լինելով ստեղծված իրավիճակով` որպես գործադիր իշխանության ղեկավար, ունենալո ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 1317 | Добавил: | Дата: 25.04.2018 | Комментарии (0)

Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարը գլխավորող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի և վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի միջև վաղը նախատեսված բանակցությունները չեն կայանալու, «Ազատությանը» տեղեկացրեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Տիգրան Ավինյանը:

Ավինյանը հրաժարվեց հանդես գալ այլ մեկնաբանություններով:

Երեկոյան նախատեսված է հանրահավաք Հանրապետության հրապարակում:

Հիշեցնենք, որ Փաշինյանը հայտարարել էր, որ վարչապետի պաշտոնակատարի հետ բանակցելու է բացառեպես իշխանությունը փոխանցելու օրակարգով:

 

 

 

Աղբյուր՝   https://www.azatutyun.am/

Категория: Նորություններ | Просмотров: 514 | Добавил: | Дата: 24.04.2018 | Комментарии (0)

Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանն իր օգնական Նվեր Հովհաննիսյանի դանակահարությունն ու մահը կապում է ոչ թե Սերժ Սարգսյանի հրաժարականը տոնող խաղաղ ցուցարարների հետ, այլ համարում է հանրապետական նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի և նրա թիմի երեկվա սադրանքների հետևանք։

«Մոտիկացա, հանդիպեցի պարոն Հակոբ Հակոբյանին՝ նախկին պատգամավոր, այստեղ էր և սադրում էր, արդեն կոչեր էր անում: Փորձեցի հետ պահել էդ ամեն ինչից», - պատմում է քաղաքապետը:

Քննչական կոմիտեն հաղորդում է, որ 46-ամյա Նվեր Հովհաննիսյանի սպանության դեպքի առիթով քրեական գործ է հարուցվել։ Նա ստացել է կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած վերք։ Դեպքից ժամեր անց մահացել էր էջմիածնի բժշկական կենտրոնում՝ վիրահատության ժամանակ:

Էջմիածնի քաղաքապետը պատմում է, որ երեկ Սերժ Սարգսյանի՝ վարչապետի պաշտոնից հրաժարվելուց հետո համաքաղաքացիները քաղաքի կենտրոնում տոնախմբություն էին կազմակերպել։ Ինքն էլ, որպես ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 1318 | Добавил: | Дата: 24.04.2018 | Комментарии (0)

« 1 2 ... 48 49 50 51 52 53 54 »