Մոտ երկու շաբաթից կմեկնարկի Ազգերի լիգայի խաղարկության խմբային փուլը։ Հայաստանի ազգային հավաքականը, որն ընդգրկված է D դիվիզիոնի 4-րդ ենթախմբում, սեպտեմբերի 6-ին Երևանում առաջին հանդիպումը կանցկացնի` մրցելով Լիխտենշտեյնի հետ։ Սեպտեմբերի 9-ին էլ մեր ընտրանին Սկոպյեում կմրցի ենթախմբի ֆավորիտ Մակեդոնիայի հետ։

Թե ինչ վիճակում է մոտենում մեր հավաքականը կարևորագույն մրցաշարին՝ կարծում ենք, պարզ է։ Կան խնդիրներ, որոնք այդպես էլ լուծում չստացան։ Ստիպված ենք լինելու հույսներս դնել այն կադրերի վրա, որոնք վերջին տարիներին ուղղակի չեն փայլել։ Մտահոգիչ է նաև այն, որ մեր ազգային հավաքականը Ազգերի լիգայում պայքարը սկսում է հայկական ֆուտբոլի համար, այսպես ասած, խառը ժամանակահատվածում։ Մասնավորապես, սեպտեմբերի 22-ին տեղի կունենան ՀՖՖ նախագահի ընտրությունները, և արդեն պարզ է, որ այս պաշտոնում Ռուբեն Հայրապետյանին փոխարինելու է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։

... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 236 | Добавил: | Дата: 21.08.2018 | Комментарии (4)

 

Վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը անդրադառնալով աղմուկ հանած շրջաբերականին, որով կառավարության ստորաբաժանումների աշխատակիցներին ըստ էության արգելվում է հայտնել կառավարության քաղաքական գծին հակասող կարծիք, նաև կարծիք հայտնելուց առաջ տեղեկանալ վերադասի մոտեցումներին և այլն, հայտարարել է, թե որոշ պաշտոնյաների չեն թույլատրի բացահայտ կոռուպցիա քարոզել ասուլիսներով, հարցազրույցներով և այլն:

Շրջաբերականի կապակցությամբ աղմուկ բարձրացրեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Այն, որ ՀՀԿ-ն փորձում է օգտագործել ընդդիմություն երևալու կամ լինելու ամենափոքր առիթներն անգամ՝ զարմանալի չէ: Այդ կուսակցությունն անելու այլ բան չունի, թեև որքան այդպիսի քայլերի է դիմում, այնքան հայտնվում է անհարմար վիճակում:

Բանն այն է, որ կառավարության կազմում իշխանության գծից դուրս կարծիքի բացառման մասին ելույթներով ժամանակին արտահայտվել է անգամ Սերժ Սարգսյանը, իսկ Սահմանադրության փոփոխությունից հետո, երբ Սարգսյանը նշանակվելու ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 427 | Добавил: | Дата: 21.08.2018 | Комментарии (0)

 

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի գործով նախաքննությունն ավարտվել է, և 33-ամյա Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել սպանության փորձի համար։ Նա կալանավորված է։

Նյութի աղբյուր www.hraparak.am

Категория: Նորություններ | Просмотров: 645 | Добавил: | Дата: 20.08.2018 | Комментарии (1)

 

Փորձագիտական շրջանակներում այս օրերին ավելի հաճախ են խոսում, այսպես կոչված, «երեք նախագահների եռանկյունու» վերակենդանացման մասին։ Առաջին հայացքից՝ ամեն ինչ հենց այդպես էլ կա. Մարտի 1-ի գործի վերաբացումից հետո Ռոբերտ Քոչարյանը դարձավ ոչ միայն մեղադրյալ, այլ նաև՝ երկրորդ բևեռ՝ իր շուրջը կոնսոլիդացվող ուժերով։ Նույն տրամաբանությամբ քաղաքական գործոն է դառնում Լևոն Տեր-Պետրոսյաննն՝ իր թիմով, որովհետև Մարտի 1-ի բացահայտման հիմնական քաղաքական շահառուներից մեկն է։ Սերժ Սարգսյանը չէր էլ հասցրել հեռանալ քաղաքական դաշտից․ՀՀԿ-ն ֆորմալ առումով դեռ խորհրդարանում ամենաազդեցիկ կուսակցությունն է, բացի դրանից՝ բազմաթիվ աղմկոտ բացահայտումներ պտտվում են երրորդ նախագահի անվան շուրջ՝ թույլ չտալով, որ նա «բացակայի» քաղաքական դաշտից։

Մյուս կողմից՝ «երեք նախագահների եռանկյունու» թեզն ինքնին արհեստական է, որովհետև երկրի նախկին ղեկավարների սուբյեկտությունը հաճախ վերականգնում են քաղաքական գ ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 237 | Добавил: | Дата: 20.08.2018 | Комментарии (0)

 

Վարչապետ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում խոստացածի պես ներկայացրել է Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը. ԱՎԾ այսօր հրապարակած տվյալների համաձայն՝ հուլիսին տնտեսական ակտիվության երկնիշ ցուցանիշ ենք ունեցել՝ 11.1 տոկոս, հունիսի՝ նույնպես բարձր 9.6 տոկոսի ֆոնին:2018-ի յոթ ամսվա ՏԱՑ-ը, ըստ այդմ, նույնպես աճել է՝ հասնելով 9.3 տոկոսի, հունիսի 8.9 տոկոսի ֆոնին- նշել է վարչապետը: Միևնույն ժամանակ վերահաստատելով, որ տնտեսական աճի կառուցվածքը փոխելը նոր իշխանությունների քաղաքական առաջնահերթություններից է:

Այս ընթացքում Փաշինյանը առիթներ ունեցել է հայտարարելու թե ինչ է հասկանում տնտեսական համակարգի փոփոխության տակ: Խոսքը մասնավորապես ներառական տնտեսության անցման մասին է: Գործող տնտեսական մոդելն իրեն սպառել է՝ դրանում կասկած չկա: Խոսքը բացառող տնտեսական աճի կամ զարգացման մոդելի մասին է, որը բերել է բնակչության եկամուտների և ըստ ունեցվածքի ծայրահեղ բևեռացմանը։ Արդյունքում մեն ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 224 | Добавил: | Дата: 20.08.2018 | Комментарии (1)

 

«Առաջին լրատվական»-ը բազմիցս անդրադարձել է Արարատի մարզի մի շարք գյուղերի ոռոգման համակարգի խնդիրներին։ Մասնավորապես՝ մարզի գյուղերի բնակիչները վերջին շրջանում ոռոգման ջուր չեն ստանում, այգիները չորացել են, բերքը՝ ոչնչացել։ Այգեստան, Հնաբերդ, Վերին Արտաշատ գյուղերի բնակիչներն այսօր կառավարության մոտ էին։ Պատճառը նույնն է՝ Ջրօգտագործողների ընկերության նորանշանակ ղեկավարը ջուրը Արտաշատի գյուղերի համար փակում է, որպեսզի Վեդիում գտնվող իր հողատարածքները ջրվեն։ Գյուղացիների պահանջը նաև ՋՕԸ նախագահ Մարտիկ Առաքելյանի հրաժարականն է, քանի որ, նրանց խոսքերով, Առաքելյանը՝ Հովիկ Աբրահամյանի հրահանգով, դիտավորյալ սաբոտաժ է անում, որպեսզի բնակիչները դուրս գան կառավարության դեմ։ Կառավարության մոտ հավաքվածներին ընդունել է վարչապետի օգնականը, որը խոստացել է մինչև երեկո հարցին լուծում տալ։

Ինքնին հասկանալի է, որ տվյալ դեպքում խնդիրն ամենևին էլ տեխնիկական չէ կամ պայման ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 827 | Добавил: | Дата: 20.08.2018 | Комментарии (0)

 

Որոշ աղմկահարույց և առեղծվածային սպանությունների սցենարը, պատկերը կարող է ամբողջանալ 10-ամյակների հեռվից, երբ ոճիրը կրկնվում է տարօրինակ ձեռագրով… Իշխանության գործը հեշտացնելու համար կարծես տեղի է ունենում կուլիսային սպանդ, որտեղ, չգիտես ինչու, կասկածելիորեն հայտնվում են իշխանության կամ ընդդիմության մեջ «ներդրված» հանրությանը հայտնի մարդիկ…

Նրանք, կարծես, հետո «պլստում» են արդարադատությունից կամ թեթև պատիժ ստանում, իսկ հետո դիրքավորվում՝ հաջորդ պետական ահաբեկչության գործում նոր դեր ստանձնելու համար:

Հակիրճ հայացք նետենք Հոկտեմբերի 27-ի ոճրագործությանը, ապա՝ Մարտի 1-ի գործին, որը իրավապաշտպան Արթուր Սաքունցը իրավմամբ որակում է պետական ահաբեկչություն հանրության դեմ:

Նկատենք, թե ինչ եղավ 1999թ.-ի արյունոտ Հոկտեմբերի 27-ից առաջ, ընթացքում և հետո: Նախ, Քոչարյանի հայտնի հրամանագրում նշված՝ «կայուն» հոգեբանությամբ աչքի ընկնող որոշ անձանց ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 373 | Добавил: | Дата: 20.08.2018 | Комментарии (0)

 

Գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ բողոք կներկայացնի Վերաքննիչ դատարանի դեմ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու և նրան կալանքից ազատելու գործի կապակցությամբ, որ օրերս բավարարվել էր Վերաքննիչ դատարանում և դարձել մի շարք նոր զարգացումների պատճառ:

Անկասկած է, որ դրանցից էին նաև օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում վարչապետի 100 օրվա կապակցությամբ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքում նրա ելույթի ընթացքում հնչած առաջարկները, մասնավորապես՝ անցումային արդարադատության կառույցների հարց քննարկելու մասին: Փաշինյանը հայտարարեց, որ առաջիկայում կքննարկվի այդ հարցը՝ հաշվի առնելով այն, որ Հայաստանի դատաիրավական համակարգում կա նախկին համակարգի որոշակի ազդեցության պահպանում, միաժամանակ Հայաստանում էլ կան օրենսդրական խնդիրներ նախկինում կատարված հանցագործությունները, ապօրինի հարստացման դեպքերը լիարժեք բացահայտելու տեսանկյունից:

Նիկոլ Փաշինյանի ելույթում այդ շեշտադրումները անշուշտ ուղիղ արձ ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 283 | Добавил: | Дата: 20.08.2018 | Комментарии (0)

 

Մարտի 1-ի գործի շրջանակում խուզարկություն է կատարվել Ռոբերտ Քոչարյանին պատկանող առանձնատանը:

Տեղեկությունը Armtimes.com-ի հարցմանն ի պատասխան հաստատել են ՀՔԾ մամուլի ծառայությունից, սակայն այլ մանրամասներ չհայտնեցին:

Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ:

Հուլիսի 27-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանավորումը: Իսկ օգոստոսի 13-ին վերաքննիչ դատարանը դատավոր Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ վերացրեց առաջին ատյանի դատարանի որոշումը՝ բավարարելով Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ներկայացրած խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը:

Նյութի աղբյուր www.1in.am

Категория: Նորություններ | Просмотров: 296 | Добавил: | Дата: 20.08.2018 | Комментарии (1)

 

Վրաստանի նախկին նախագահ Միխաիլ Սաակաշվիլին արձագանքել է օգոստոսի 17-ին Երևանում կայացած հանրահավաքի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած գաղափարներին:

Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ինձ շատ է ուրախացնում, որ Փաշինյանի հետ համահունչ ենք մտածում: Նա առանց ավելորդ ձգձգելու չեզոքացնում է օլիգարխների ու կոռումպացված «էլիտայի» ազդեցությունը՝ իշխանությունը Հայաստանի ժողովրդին փոխանցելով: Ժողովրդական էյֆորիայի ալիքի վրա նա արագ բարեփոխումներ է սկսել, որոնք արագորեն տեսանելի արդյունքներ են տվել ու շշմեցրել կոռումպացված «էլիտային», բայց հասկանում է, որ շփոթվածության փուլը շուտով կանցնի նրանց մոտ և նրանք կսկսեն սաբոտաժի ենթարկել նրա քայլերը և նրան հեռացնել վարչապետի աթոռից:

Քանի որ խորհրդարանում մեծամասնություն ունի հենց կոռո ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 191 | Добавил: | Дата: 20.08.2018 | Комментарии (0)

« 1 2 3 4 5 6 ... 53 54 »