Բնական է, որ ներկայիս ժամանակահատվածում առավել աշխուժանում են քննարկումները, թե ինչ քաղաքական ուժեր կարող են կազմել Ազգային ժողովի, այսպես ասած, «հրաշալի եռյակը»՝ նկատի ունենալով այն, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած ուժի հաղթանակը կասկած չի հարուցում, և այստեղ ինտրիգն այն է, թե մյուս երեք ուժերը որոնք են լինելու, որ կազմելու են խորհրդարանի համար անհրաժեշտ նվազագույն քառյակը: Հայտնի է, որ նոր Ընտրական օրենսգրքով խորհրդարան պետք է անցնի չորս ուժ: Ամենայն հավանականությամբ, արտահերթ ընտրությունը հենց նոր օրենսգրքով էլ կանցնի: Այն դրված է ԱԺ քննարկման, լինելու է քննարկումը օգոստոսի 22-ին, իսկ երկրորդ ընթերցումը՝ 23-ին: Քիչ հավանական է, որ օրենսգիրքը մերժվի։ Այն արդեն հավանության է արժանացել պետաիրավական հարցերի հանձնաժողովում:

Այդպիսով, նոր ընտրությունը կանցնի, թերևս, նոր օրենսգրքով, իսկ դա նշանակում է, որ խորհրդարան կանցնի առնվազն չորս ուժ: Կլինի՞ հինգերորդը: Տեսականում հնարավոր է, սակայն գործն ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 203 | Добавил: | Дата: 19.10.2018 | Комментарии (34)

 

Կուսակցություն ստեղծելու մասին երկրորդ նախագահ Քոչարյանի հայտարարությունն ակնհայտորեն նահանջ է, այսպես ասած, ելման դիրքից, որը կարող ենք դիտարկել քաղաքականություն վերադարձի մասին նրա հայտարարությունը: Ռոբերտ Քոչարյանն այդ հայտարարությամբ կամա թե ակամա սահմանեց բավականին բարձր մի նշաձող, բավական բարձր հետաքրքրություն իր հանդեպ ու նաև որոշակի ակնկալիքներ այն շրջանակներում, որոնք մտադիր էին խնդիրներ ստեղծել թավշյա հեղափոխությամբ վարչապետի պաշտոնին ընտրված Նիկոլ Փաշինյանի համար: Ռոբերտ Քոչարյանն ակնհայտորեն չարդարացրեց այդ ակնկալիքները, թեև այստեղ, իհարկե, նա չունի որևէ մեղավորություն: Նա պարզապես չէր կարող անել ոչինչ, օբյեկտիվորեն չէր կարող անել ոչինչ:

Մյուս կողմից, սակայն, անկախ ամեն ինչից՝ նա այդ ամենի պատասխանատվության տակ էր, և անհրաժեշտ էր ինչ-որ կերպ դուրս գալ դրանից: Այն, որ խորհրդարանի ընտրությունը մայիս-հունիսից տեղափոխվեց դեկտեմբեր, այսինքն՝ տեղի է ունենալու ավելի շուտ, նաև որոշակի օգտակարո ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 75 | Добавил: | Дата: 19.10.2018 | Комментарии (0)