Հոկտեմբերի 6-ի աղմկահարույց սպանության եւ հաջորդ օրվա ինքնասպանության պատճառը 4 միլիոն դոլար գումարն էր, որը տոկոսով տրված փող էր: Սա Նոր Հայաստանում տեղի ունեցած առաջին աղմկահարույց սպանությունն էր եւ երկրորդ անսպասելի ինքնասպանության դեպքը:

2018 թվականի հոկտեմբերի 6-ի ուշ երեկոյան` ժամը 23:00-ի սահմաններում, Նորք-Մարաշ վարչական շրջանում գործող «Այգի» ռեստորանային համալիրում հնչել էին կրակոցներ: Հրազենային վնասվածքներով ԱԺ նախկին պատգամավոր Կարո Կարապետյանը շտապ տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն, բայց արդեն մահացած: Այնուհետեւ հրազենային վնասվածքներով մեկ այլ քաղաքացի եւս` Սարգիս Ավագյանը՝ Մասիսի Ծնգլ անունով, որը Կարո Կարապետյանի մտերիմներից է, հոսպիտալացվել է: Նա դեռ շարունակում է բուժումը: Մինչ իրավապահները քննում էին կրակոցների վարկածները, հայտնի դարձավ, որ սպանության հեղինակ Հարություն Ղարագյոզյանն ինքնասպան է եղել հաջորդ օրը` ժամը 11:30- ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 650 | Добавил: | Дата: 09.10.2018 | Комментарии (12)

 

Հայտարարություն է տարածել ՀՀԿ խմբակցությունը։ Փաստաթուղթը պայմանականորեն կարելի է բաժանել մի քանի հատվածների, որովհետև դրանցում առկա են տողատակով արված քաղաքական ուղերձներ, որոնց մեծ մասը, սակայն, այլևս կիառական նշանակւթյուն ունենալ չի կարող։

Սերժ Սարգսյանի թիմը, ինչպես հաճախ պատահում է վերջին վեց ամիսների ընթացքում, ռացիոնալ հարթություն եկավ բավականին ուշ, երբ արդեն նրա խսքը, կարծիքն առանձնապես կարևոր չեն։

Օրինակ՝ մինչև հիմա հասկանալի չէ, թե ինչի էր պետք ՀՀԿ խմբակցության մայիսի 1-ի դեմարշը, Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը դեմ քվեարկելու կոնսոլիդացված դիրքորոշումը, եթե, այսպես թե այնպես, ակնհայտ էր՝ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո կուսակցությունը չի կարող պահել իշխանությունը, ի վիճակի չէ գտնել նոր կոնսենսուս, որը կարող է ազդել համաժողովրդական շարժման տրամադրությունների, դիրքորոշումների վրա։ Մայիսի 8-ին Նիկոլ Փաշինյանը վարչապետ ընտրվեց, սակայն մայիսի 1-ը թաղեց իրական այլընտրանք դառնալու ՀՀ ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 264 | Добавил: | Дата: 09.10.2018 | Комментарии (0)

 

Դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու հուշագիր ստորագրելու հարց մեր օրակարգում չկա, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ քննարկման ժամանակ նման հարց օրակարգում չի եղել․ ասել է ՀՅԴ ԳՄ անդամ Արսեն Համբարձումյանը: «ՀՅԴ-ն հավատարիմ է մնում իր դիրքորոշումներին և մոտեցումներին, պետք չէ հասարակությանը քաղաքական ուժերի մոտեցումները ձևախեղված ներկայացնել, մենք դեմ չենք արտահայտվել, արտահերթ ընտրությունների անցկացման հետ կապված որևէ հարց չենք ունեցել, մենք դեմ ենք ժամկետներին: Մեր մոտեցումները պայմանավորել ենք անհրաժեշտ քայլերով և գործողություններով, և այդ հաստատումներն արված են կառավարության ծրագրում քաղաքական ուժերի համաձայնությամբ: Մինչ արտահերթ ընտրությունները պետք է հարգել պայմանավորվածությունը և կատարել ծրագրում ամրագրվածը: Մենք ակնկալում ենք տեսնել կոնկրետ ժամանակացույց, թե ինչ ժամանակացույցով է հնարավոր անել այդ քայլերն ու գործողությունները»,- ասել է դաշնակցական գործիչը:

Այլ խո ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 278 | Добавил: | Дата: 09.10.2018 | Комментарии (0)

 

Երեկ տեղի ունեցած Նիկոլ Փաշինյան-Գագիկ Ծառուկյան հանդիպումը էականորեն փոխում է մինչ օրս գործող քաղաքական ստատուս-քվոն: ԲՀԿ-ն փաստացի աջակցեց դեկտեմբեր ամսին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու Փաշինյանի ծրագրին՝ ստորագրելով համապատասխան հուշագիր: Իհարկե, հուշագիրը որևէ իրավական ուժ ունենալ չի կարող, սակայն հուշագրի կողմերից մեկն ակնհայտորեն հասկանում է, որ խոսքն այս պահին առավելապես բարոյական պարտավորվածության մասին է: ԲՀԿ-ն այսկերպ փորձում է պահպանել դաշտում երկրորդը մնալու հնարավորությունը:

Փաշինյանի հետ երեկ հանդիպման էին շտապել նաև ՀՅԴ ղեկավարները, որոնք, սակայն, չարժանացան անգամ Փաշինյանի հետ հանդիպելու պատվին: Բանն այն է, որ ՀՅԴ ներկայացուցիչներին ընդունել էր փոխվարչապետ Ավինյանը, ինչն ինքնին՝ բավական խոսուն է: Ամենայն հավանականությամբ, ՀՅԴ-ն դեմ չէր լինի փոխել իր դիրքորոշումը և մեկ անգամ ևս անցնել «սպիտակների» ճամ ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 1077 | Добавил: | Дата: 09.10.2018 | Комментарии (0)

 

Ընտրական նոր օրենսգրքով, որը մեծ հավանականությամբ կարող է ընդունվել մինչև դեկտեմբերի արտահերթ ընտրություն, նախատեսվում է իջեցնել անցողիկ շեմն ու նաև խորհրդարանում քաղաքական ուժերի ներկայացվածության, այսպես ասած, թվաքանակը հասցնել չորս ուժի: Դա նշանակում է, որ եթե կան ուժեր, որոնք չեն հաղթահարել անգամ անցողիկ շեմը, ապա միևնույն է՝ լավագույն արդյունք ցույց տվողները կանցնեն խորհրդարան, եթե, օրինակ, անցողիկը հաղթահարել է ընդամենը երկու ուժ:

Այն, որ մենք դեռևս տևական ժամանակ չենք ունենա, այսպես ասած, բոլորիս երազած Ընտրական օրենսգիրքը, կասկածից վեր է, և այստեղ մի կողմից՝ պետք է շատ աշխատել ընդհանրապես քաղաքական սկզբունքների, համակարգային պատկերացումների վրա, որովհետև սա արդեն խորքային քաղաքական փիլիսոփայության հարց է, մյուս կողմից՝ այդ աշխատանքը պետք է լինի քաղաքական անընդհատ աշխատանք նաև ընտրությունից ընտրություն:

Այդ տեսանկյունից, դեկտեմբերին ընդառաջ, առանցքային հարցը, իհարկե, զուտ ընտրական ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 212 | Добавил: | Дата: 09.10.2018 | Комментарии (0)