Քաղաքական ճգնաժամն իր կնիքն էր թողել ԱԺ-կառավարություն այսօրվա հարցուպատասխանի վրա․ Նիկոլ Փաշինյանին ուղղված ՀՀԿ, ՀՅԴ և ՔՊ պատգամավորների հարցերն ավելի շատ քարոզչական, հռետորական բնույթ ունեին, քան ենթադրում էին պատասխաններ։ Թվում էր՝ երեկվա իրադարձությունները՝ խորհրդարանում ռևանշիզմի անթաքույց փորձն ու դրա դեմ ուղղված հուժկու հանրահավաքը, որոշակի պարզություն կմտցնեն իրավիճակի մեջ, սակայն տեղի է ունեցել հակառակը՝ քաղաքական ուժերի դիրքորոշումներն ավելի են բևեռացել, ընդ որում՝ փակելով բանակցությունների ճանապարհը։

Համենայնդեպս, այսօր Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում լրագրողներին ասել է, որ բանակցությունները շարունակելու անհրաժեշտություն չի տեսնում։

Երեկ ես ասացի, որ եթե ճիշտ եմ հասկացել՝ խորհրդարանական ուժերը վարչապետի թեկնածու չեն առաջադրի, այսօր պարոն Աշոտյանն ակնարկում է՝ հնարավոր է, որ մենք ճիշտ չենք հասկացել իրար, այս դեպքում հարց է ծագում, եթե մենք խոսում ենք ու ճիշտ չենք հասկանում իրար, ի՞ն ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 192 | Добавил: | Дата: 04.10.2018 | Комментарии (11)