Փաստական տվյալներ են ձեռք բերվել` ՀՀ օրենսդիր և գործադիր մարմինների պատասխանատու անձանց կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու, խարդախություն կատարելու առերևույթ դեպքերի վերաբերյալ. քրեական գործն ուղարկվել է ՀՔԾ

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբ ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 415 | Добавил: | Дата: 29.08.2018 | Комментарии (74)

 

Տվյալներ են ձեռք բերվել ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարարի և ԱԺնախկին պատգամավորի կողմից առերևույթ չարաշահումների վերաբերյալքրեական գործն ուղարկվել է ՀՔԾ

 ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական գործո ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 337 | Добавил: | Дата: 29.08.2018 | Комментарии (1)

 

Սերժ Սարգսյանին ուղղված փաստացի մեղադրանքը, որ հնչեցնում է Ռոբերտ Քոչարյանն ՆՏՎ-ի եթերում, բացում է ներքին իրավիճակի մի նոր շերտ, որտեղ բավական հստակ է դառնում, որ «հակահեղափոխության» բևեռ իրականում գոյություն չունի, այն պարզ պատճառով, որ ակնհայտորեն իրար են բախվում նախորդ իշխող համակարգի կամ նախորդ իշխանության առնվազն երկու բևեռներ: Շատ ավելին է ենթաբևեռների թիվը, որոնք ժամանակի ընթացքում կարող են այս կամ այն բևեռի շուրջ ակտիվանալ կամ սառել՝ կախված իրավիճակից ու շահերից: Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը վկայեց, որ նա քաղաքականություն է մտնում գործնականում Սերժ Սարգսյանի հետ իր տասնամյակ խնդիրները, հարաբերությունները պարզելու համար, որոնք այդպես էլ մնացել էին օդում մինչև 2018-ի ապրիլի 17:

Սակայն խնդիրն այն է, որ եթե մինչ այդ Ռոբերտ Քոչարյանի համար դա լուրջ հարց չէր, ապա 23-ից հետո այն ստացավ ուղղակի արդեն կենսական բնույթ: Ընդ որում՝ Քոչարյան-Սարգսյան ներկայիս հասունացող դիմակայությունն ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 422 | Добавил: | Дата: 29.08.2018 | Комментарии (0)

 

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը Ռոբերտ Քոչարյանի կոնսոլիդացիոն ներուժի եւ դրան հետեւելու մասին լրագրողների հարցին ի պատասխան հայտարարել է, որ ՀՀԿ-ն կոնսոլիդացվում է իր քաղաքական օրակարգի շուրջ: ՀՀԿ խոսնակն այդպիսով մերժում է Ռոբերտ Քոչարյանի պայման-պահանջ-առաջարկը, որ նա թափանցիկ ակնարկով հնչեցրել էր ռուսական ՆՏՎ-ի հետ զրույցում:

Քոչարյանը մեղադրել էր Սերժ Սարգսյանին, որ Սահմանադրության փոփոխության ու վարչապետ առաջադրվելու սխալ որոշումներով բերել է հեղափոխության: Էդուարդ Շարմազանով դրա հետ էլ համաձայն չէ:

Այսինքն, Շարմազանովը մերժում է Սերժ Սարգսյանին թողնելու եւ իրեն միանալու Քոչարյանի առաջարկը, ասելով, որ մեծամասնություն էին եւ իրենք էին որոշում՝ ում ընտրել վարչապետ: Ըստ նրա, ՀՀԿ ամենափորձառու, անվտանգության խնդիրները ամենալավ հասկացող գործիչը Սերժ Սարգսյանն էր:

ՀՀԿ խոսնակը փաստորեն պատասխան մեղադրանքն է հնչեցնում Քոչարյանի հասցեին, մոտավորապես այն տոնայնությամբ, ինչով ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 310 | Добавил: | Дата: 29.08.2018 | Комментарии (0)

 

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել ռուսական НТВ հեռուստաընկերությանը՝ հայտարարելով, որ քաղաքականություն է վերադառնում իր պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելու համար: Թեև Քոչարյանի հայտարարության մեջ հայ հանրության համար որևէ նորություն չկար, այնուամենայնիվ, ուշագրավ է այն ձևաչափը, որով տրվել է այս հարցազրույցը: Այս անգամ Քոչարյանը նախընտրել էր ռուսական մեդիան, գուցե այսպիսով իր ակտիվացման վերաբերյալ հեռակա մեսիջ հղելով նաև ռուսական քաղաքական շրջանակներին:

Քոչարյանի այս հարցազրույցի գլխավոր տարբերությունը նախորդներից կայանում էր նրանում, որ կարմիր թելի պես անցնում էր մեղադրանքը՝ ուղղված Սերժ Սարգսյանին: Ընդ որում, ակնհայտ է՝ Քոչարյանը Սարգսյանին մեղադրում է ոչ թե սահմանադրական բարեփոխումների միջոցով սեփական կառավարումը երկարաձգելու ցանկության. այլ իշխանությունն իրեն հանձնելու փոխարեն թավշյա հեղափոխության առաջնորդներին հանձնելու մեջ:  ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 268 | Добавил: | Дата: 29.08.2018 | Комментарии (0)

 

«Եթե որևէ պաշտոնական հրավեր լիներ, մամուլը դրա մասին կտեղեկանար: Ունեմ այնքան տեղեկութոյւն, որքան դուք։ Հենց  պաշտոնական տեղեկություն լինի, անմիջապես կհայտնվի մամուլում»,-այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով հարցին՝ արդյոք երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրվել է Մարտի 1-ի գործով հարցաքննության, թե՝ ոչ։ 

Հարցին՝ ճի՞շտ են լուրերը, որ Սերժ Սարգսյանն ընտանիքի հետ պատրաստվում է մեկնել երկրից, Բաղդասարյանը պատասխանեց. «Դա ֆանտաստիկայի ժանրից է»։

Հիշեցնենք, որ այսօր լուրեր տարածվեցին, որ Սերժ Սարգսյանն ընտանիքի հետ պատրաստվում է մեկնել երկրից՝  Իտալիայում բնակություն հաստատելու:

Նյութի աղբյուր lurer.com

Категория: Նորություններ | Просмотров: 199 | Добавил: | Дата: 29.08.2018 | Комментарии (0)

 

ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով արտահերթ խորհրդարանի ընտրության խնդրին՝ ասել է, թե չի կարծում, որ ավելի քաղաքական ԱԺ լինի, քան ներկայիս խորհրդարանն է: «Համենայնդեպս, մենք կարողանում ենք այս Ազգային ժողովի բնականոն աշխատանքն ապահովել, և ես չեմ կարծում, որ հաջորդ Ազգային ժողովն ավելի քաղաքական կլինի, քան այս Ազգային ժողովն է»,- հայտարարել է Վահրամ Բաղդասարյանը:

Հայտարարությունը բավականին հետաքրքիր է ոչ միայն ինքնին՝ թավշյա հեղափոխության օրակարգի և դրանում արտահերթ ընտրության առանցքային կետ լինելու հանգամանքի մասով, այլ նաև ընդամենը օրեր առաջ ԱԺ նախագահի և վարչապետի հանդիպման ու դրանում ձեռք բերած պայմանավորվածության:

Մասնավորապես, օգոստոսի 17-ին Նիկոլ Փաշինյանի կոշտ ելույթից հետո ԱԺ ՀՀԿ-ական նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց հարցերը երկխոսությամբ լուծելու նպատակով հանդիպումների շարք նախաձեռնելու մասին, որից հետո ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 328 | Добавил: | Дата: 29.08.2018 | Комментарии (0)

 

Առաջիկայում Հայաստանը ստիպված կլինի պետական բյուջեից հերթական միլիոնները ծախսել, քանի որ միջազգային տնտեսական դատարանում (ICSID) Հայաստանի դեմ նոր հայց է ներկայացվել։

Մասնավորապես Դուբայում գրանցված ներդրումային մի ընկերություն՝ «Ռասիա ՖԶԷ»-ն, և վերջինիս ամերիկյան դուստր ընկերությունը 150 միլիոն դոլարի հայց են ներկայացրել Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային դատարան (ICSID) Հայաստանի դեմ՝ կապված տնտեսական և քաղաքական կարևորություն ունեցող ճանապարհի՝ Հյուսիս-հարավի, Իրան-Հայաստան երկաթուղու շինարարության ընթացքում առաջացած խնդիրների ու պայմանագրային պարտավորությունները չկատարելու հետ։

«Ռասիա ՖԶԷ»-ի և Ջոզեֆ Բարկովսկիի հայցը գրանցվել է օգոստոսի 3-ին: Հայցվորների ներկայացուցիչը Լոնդոնում տեղակայված Shearman & Sterling փաստաբանական ընկերությունն է, իսկ Հայաստանը դեռ պետք է փաստաբաններ վարձի միջազգային դատարանում իր շահերը ներկայացնելու համար։

Հայցադիմ ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 355 | Добавил: | Дата: 29.08.2018 | Комментарии (0)