ՀՀԿ-ն պատրաստ է գործակցել ցանկացած քաղաքական ուժի, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանի հետ՝ հայտարարել է կուսակցության խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: ՀՀԿ-ն իհարկե պատրաստ է ցանկացած ուժի հետ գործակցության, հարցն այս դեպքում այն է, թե ո՞ր ուժն է ՀՀԿ-ի հետ գործակցության պատրաստ, այդ թվում՝ նույնիսկ Ռոբերտ Քոչարյանը:

Բանն այն է, որ Ռոբերտ Քոչարյանը, օրինակ, առ այսօր որևէ կերպ էական արձագանք չի տվել իր քաղաքական սատարմամբ զբաղված ՀՀԿ դիրքորոշումներին, իր ազատության համար երաշխավորագիր ստորագրած ՀՀԿ 40-ից ավելի պատգամավորներին: Ավելին, Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման հիմքում այդ երաշխիքները ըստ էության որևէ դեր չունեցան, քանի որ Վերաքննիչը նրա խափանման միջոցը փոխեց այլ իրավական հիմնավորումով: Այսինքն՝ Քոչարյանը չընկավ նաև ՀՀԿ-ի հանդեպ, այսպես ասած, բարոյական պարտքի տակ:

Խնդիրն այն է, որ ՀՀԿ ներկայիս վիճակը այլ բան չի թողնում, քան ցանկացած այլ ուժի հետ գործակցելու պատրաստակամություն, եթե չի ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 295 | Добавил: | Дата: 28.08.2018 | Комментарии (6)

 

Հայաստանում երկիշխանություն և սահմանադրական ճգնաժամ չկա՝ ասել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։ Ուշագրավ է, որ այս հայտարարությունը հնչել է Արա Բաբլոյան-Նիկոլ Փաշինյան երեկվա հանդիպման ու այն գնահատելու համատեքստում։

Քաղաքական բանաձևերը, ձևակերպումները, որպես կանոն, շատ ավելի կարևոր են, քան իրավիճակային ընթացիկ գնահատականները, որոնցում հաճախ գերիշխող են լինում էմոցիոնալ շեշտադրումները։

Շարմազանովի կոնկրետ հայտարարությունը դիտարկելի է մի քանի տեսանկյունից, սակայն ամենաէականն այն է, որ ՀՀԿ-ն, ըստ էության, համարում է, որ Հայաստանում բացակայում են ֆորս-մաժորային զարգացման հնարավորությունները։ Հակահեղափոխությունն ինքնին ֆորս-մաժորային իրադարձություն է, ու եթե հետևենք ՀՀԿ խոսնակի հայտարարության տրամաբանությանը, Սերժ Սարգսյանի կուսակցությունն ըստ էության համակերպվել է հեղափոխության հաղթանակի ֆորմալացման, այսինքն՝ խորհրդարանական արտահերթ ընտրությունների անխուսափելիության մտքի հետ։

Այս փ ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 386 | Добавил: | Дата: 28.08.2018 | Комментарии (1)