Հայաստանում սահմանադրական ճգնաժամը, որի մասին օգոստոսի 17-ի հանրահավաքում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը, փաստացի հաղթահարված է: Օգոստոսի 27-ին հանդիպել են խորհրդարանի խոսնակ Արա Բաբլոյանը եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որի արդյունքներով հրապարակվել է «համաձայնության» տեքստը:

Ըստ այդ տեքստի՝ «անցումային արդարադատությունը» հետաձգվում է անորոշ ժամանակով, իսկ խորհրդարանական ընտրությունները մեկ տարվա ընթացքում տեղի են ունենալու ոչ թե Սահմանադրությունում «ուժային» փոփոխություններից հետո, այլ լայն քաղաքական քննարկումների արդյունքում: Համաձայնությունում նշվում է, որ «այդպիսի հնարավորությունները սպառված չեն թե խորհրդարանում, և թե հանրային լայն շրջանակներում»:

Ճգնաժամը ժամանակավորապես հաղթահարված է. խորհրդարանական մեծամասնությունը, ըստ ամենայնի, համաձայն է հաջորդ տարի ընդունել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, երկու անգամ վարչապետ չընտրել, որց հետո խորհրդարա ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 325 | Добавил: | Дата: 27.08.2018 | Комментарии (0)

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու խորհրդարանի նախագահ Արա Բաբլոյանի այսօրվա հանդիպումն ավելի էական էր ոչ այնքան քննարկված հարցերի բովանդակության, որքան՝ խաղի կանոնները հստակեցնելու տեսանկյունից։

Հեղափոխության օրակարգը, այսպես թե այնպես, իրականություն է դառնալու, սակայն երկրի բնականոն զարգացման տեսանկյունից խիստ էական է, թե ինչ մթնոլորտում կարձակվի խորհրդարանը, ու տեղի կունենան արտահերթ ընտրությունները։ Մինչև Ռոբերտ Քոչարյանի քաղաքական գործոնի ակտիվացումը ամեն ինչ, կարծես թե, գնում էր բնականոն հունով, հատկապես՝ կառավարության ծրագրի հաստատումից հետո քաղաքական հիմնական ուժերը խորհրդարանական ընտրությունների անցկացման համար ելակետ էին ընտրել մեկ տարվա ժամանակացույցը ու նախապատրաստվում էին դրան։

Ռոբերտ Քոչարյանի քաղաքական հայտը որոշակիորեն խախտեց ստատուս-քվոն․նախկին համակարգի ռեստավրացիայի կողմնակիցները, ըստ ամենայնի, երկրորդ նախագահի անձի մեջ տեսան իրենց ռևանշիստական ծրագրերի նոր շանս, հույ ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 296 | Добавил: | Дата: 27.08.2018 | Комментарии (0)

 

Բնապահպանության նախարարությանն առաջարկվել է «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ին հանձնարարել ձեռնպահ մնալ Ամուլսարի հանքավայրում ընդերքօգտագործման հետ կապված որևէ գործողություն կատարելուց, մինչև ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի առաջարկության հիման վրա լիազոր մարմնի կողմից նոր փորձաքննության իրականացումն ու դրա արդյունքներով փորձաքննական եզրակացության ընդունումը: Ամենայն հավանականությամբ՝ հանքի շահագործման մասով ՀՀ նոր իշխանությունները վերջնական որոշում են կայացրել և վերջին շրջանում արվող հայտարարությունները հուշում են, որ Ամուլսարը, ի վերջո, կփակվի: Որոշ տեղեկությունների համաձայն՝ կառավարությունը Լիդիանին առաջարկել էր նոր ներդրումներ կատարել, սակայն ընկերությունը «ոտքը կախ է գցում»: Գուցե կառավարության վերջնական որոշման վրա ազդել է հենց այս գործո՞նը:

  Վերջին ամիսներին Լիդիանը փորձում էր հասնել գործող ֆինանսավոր ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 496 | Добавил: | Дата: 27.08.2018 | Комментарии (0)

 

Հանդիպել են վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը՝ ԱԺ նախագահի նախաձեռնությամբ, որի մասին նա հայտարարել էր օգոստոսի 17-ին Նիկոլ Փաշինյանի հանրահավաքային ելույթից հետո: Բաբլոյանը մտահոգություն էր հայտնել այդ ելույթում հնչած մի քանի մտքի կապակցությամբ, որոնք վերաբերում էին անցումային արդարադատության հարց քննարկելուն, Սահմանադրության փոփոխությանը եւ ԱԺ ինքնալուծարման մեխանիզմին:

Բաբլոյանը հայտարարել էր, թե դրանք վտանգում են պետական ինստիտուտների գործունեությունը եւ այդ առնչությամբ ինքը նախաձեռնում է հանդիպումների շարք նախագահի, վարչապետի, Բարձրագույն դատական խորհրդի ղեկավարի եւ Մարդու իրավունքների պաշտպանի հետ:

Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո տարածվել է հայտարարություն, որտեղ նշվում է այն մասին, որ դատական համակարգը դեռ չի սպառել իրեն, թեեւ այդուհանդերձ հարկ եղած դեպքում կքննարկվի անցումային արդարադատության հարցը: Միաժամանակ նշվում է, որ խորհրդարանի արտահերթ ընտրությ ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 634 | Добавил: | Дата: 27.08.2018 | Комментарии (0)

 

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Նոր Նորք վարչական շրջանի տարածքում գտնվող նստավայրում դատավոր Արտուշ Գաբրիելյանը հրապարակեց Երրորդմասցի Լյովիկի ու նրա երկու ուղեկիցների սպանության գործով մեղադրական դատավճիռը:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ 2015 թվականի մարտի 4-ին, ժամը 13-ն անց 50-ի սահմաններում «Գաստիկ» մականունով Վահան Հակոբյանը, «Տլե» մականունով Սարգիս Հախանումյանը և «Ծգըլ» մականունով Սարգիս Գրիգորյանը նախնական համաձայնությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իրենց մոտ ապօրինաբար պահվող մարտական ակոսափող հրազեն հանդիսացող 3 ինքնաձիգներից կրակահերթ են արձակել «Նուբարաշեն» ՔԿՀ տեսակցության գնացած Լևոն Ղազարյանի՝ Երրորդմասցի Լևոնի, ինչպես նաև Դրաստամատ Թադևոսյանի ու Մեսրոպ Նազարյանցի ուղղությամբ, ինչի հետևանքով Մեսրոպ Նազարյանցը տեղում մահացել է, իսկ Լևոն Ղազարյանն ու Դրա ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 585 | Добавил: | Дата: 27.08.2018 | Комментарии (1)

 

Ռուսաստանահայ գործարարներ Արա Աբրահամյանի և Ռուբեն Գրիգորյանի միջև առաջացած վեճը շարունակում է մնալ մեր ուշադրության կենտրոնում։ Ամիսներ առաջ «Առաջին լրատվական»-ը գրել էր, որ «2Ն Քոմփընի» ընկերության համասեփականատեր, ռուսաստանահայ գործարար Ռուբեն Գրիգորյանը ահազանգում է, որ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը փորձում է տնօրինել նաև ընկերության մյուս՝ իրեն պատկանող հատվածը, ու, իր իսկ խոսքերով, դրան հասնելու համար «պատվերով քրեական գործ է հարուցվել»։ Գործն անգամ հասել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ընդուանարան, որտեղ այն ուսումնասիրել և ուղարկել էին ՌԴ ներքին գործերի նախարարություն։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Յուրի Սեմյոնովը նշեց, որ տևական ժամանակ է՝ ընկերությունում ստուգումներ էին անկացվում, սակայն ոչինչ չեն գտել. &l ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 517 | Добавил: | Дата: 27.08.2018 | Комментарии (1)

 

Օգոստոսի 27-ին տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հանդիպումը, որի նախաձեռնությունը Արա Բաբլոյանինն էր: Իսկ առիթը օգոստոսի 17-ի հանրահավաքում Նիկոլ Փաշինյանի ելույթն ու դրանում մի քանի կոնկրետ գործոններն էին, որ Փաշինյանը նշել էր որպես իրադարձությունների հետագա զարգացման տարբերակ՝ անցումային արդարադատություն, Սահմանադրության փոփոխություն և ԱԺ ինքնալուծարում: Նիկոլ Փաշինյանի այդ կոշտ, արմատական մեսիջները պայմանավորված էին ստեղծված իրավիճակով, որ զարգանում էր Ռոբերտ Քոչարյանի քաղաքական հայտի շուրջը:

Բանն այն է, որ դա առիթ էր տվել ՀՀԿ մի շարք ներկայացուցիչների անելու կոշտ հայտարարություններ իշխանության ծրագրերի, մասնավորապես՝ արտահերթ ընտրության ժամկետի առնչությամբ: Մասնավորապես, ԱԺ ՀՀԿ-ական փոխնախագահը հայտարարել էր, թե դա Նիկոլ Փաշինյանի օրակարգն է, որը պարտադիր է միայն նրա համար, ոչ իրենց: Հաշվի առնելով այն, որ խորհրդարանում էլ ըստ էության չկա որևէ նոր մեծամասնությո ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 461 | Добавил: | Дата: 27.08.2018 | Комментарии (0)

 

«Ինչպես տեսնում եք՝ բոլորը գալիս-գնում են, Դաշնակցությունը մնում է»,- վերջերս հայտարարեց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: «Դաշնակցությունը, ի տարբերություն իրենց, մշտապես քաղաքական հրապարակի վրա է և քաղաքական լուրջ դերակատարություն ունի»: Պատասխանելով Դաշնակցության հասցեին հնչեցրած մեղադրանքներին՝ պրն Ռուստամյանի միտքը մի քիչ ծյունինգ արած կրկնեց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը:

Կուսակցության՝ շուրջ 20 տարի «քաղաքական ջրի երեսին լինելու» առումով նրանք միանշանակ ճիշտ են: Երբեմնի հզոր ՀՀՇ-ից փշրանքներ են մնացել, Սերժ Սարգսյանի քավորությամբ Արթուր Բաղդասարյանի ստեղծած «Օրինաց երկիր»-ը, որ այս տարիների ընթացքում «ճիշտ կողմնորոշվելու» առումով «ավելի ճկուն» չէր, քան Դաշնակցությունը, հիմա քաղաքական զարգացումների լուսանցքում է, ԱԺ մեծամասնությունն ու ղեկավար պաշտոնները դեռ ՀՀԿ-ի ձեռքին են, ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 325 | Добавил: | Дата: 27.08.2018 | Комментарии (0)