Տղաներն անցան պատերազմի փորձությունը, բայց, ցավոք, չկարողացան հաղթահարել խաղաղության, նյութապաշտության փորձությունը և նմանվեցին իր տված կաթը թափող կովին, կարծում է Սարգսյանը։

 Արցախյան պատերազմի հրամանատարներից շատերին «փչացրել» են Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը։ Այս մասին լրագրողներին ասաց Հայաստանի խորհրդարանի պատգամավոր Արամ Սարգսյանը` Վազգեն Սարգսյանի եղբայրը։

«Ի՞նչ է նշանակում «փչացրել» են։ Պատասխանեմ։ Այդ մարդկանց անսահմանափակ հզորություն և ունեցվածք են տվել։ Փոխարենը խնդրել են բոլոր միջոցներով աջակցել իշխանությանը։ Եվ այդ մարդիկ չեն դիմացել գայթակղությանը», — ասաց Սարգսյանը։

Նա նշեց, որ մինչ 99 թվականը Մանվել Գրիգորյանը ոչ պատգամավոր էր, ոչ ջիպեր ուներ, ոչ Էջմիածնում տուն ուներ, ոչ էլ ԵԿՄ վարչության անդամ էր:

«Նա այդ ժամանակ Հորադիզում էր, այնտեղ սահման էր պահում: Հոկտեմբերի 27-ից հետո նա եկավ Երևան: Այ ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 1453 | Добавил: | Дата: 22.08.2018 | Комментарии (8)

 

Իշխանությո՞ւն վերցնելու խնդիր են փորձում լուծել Ռոբերտ Քոչարյանն ու նրա շուրջը համախմբվելու մասին մտածող կամ նրա գործոնն օգտագործել փորձող նախորդ համակարգի տարբեր շրջանակներ և ուժեր, թե՞ փորձում են լուծել խնդիր, որ իշխանությունը իրենցից հնարավորինս քիչ վերցնի կամ ոչինչ չվերցնի նախորդ տարիներին յուրացրածից: Այս հարցն է թերևս ներկայիս իրադարձությունների տողատակում, երբ մենք դիտարկում ենք Ռոբերտ Քոչարյանի շուրջ զարգացումներն ու դրանցից բխող նոր իրավիճակը:

Իհարկե, կասկած չի կարող լինել, որ ցանկացած դեպքում կա պլան մինիմում և մաքսիմում: Այդ տեսանկյունից, իհարկե, պլան մինիմումը թերևս հնարավորինս անվնաս դուրս գալն է նոր իշխանության խնդիրներից ու պահանջներից, որոնց թվում իսկապես առաջնային է պետությունից վերցրածը վերադարձնելը՝ խիստ պրագմատիկ նկատառումներից ելնելով, և գուցե պլան մաքսիմումը հնարավորության դեպքում իշխանության վերադարձին հավակնելն է: Այստեղ, սակայն, որքան մոտենում ենք պլան մաքսիմումի ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 374 | Добавил: | Дата: 22.08.2018 | Комментарии (0)

 

Մեր զրուցակիցն է փաստաբան, քրեական իրավունքի մասնագետ Նորայր Նորիկյանը

Պարոն Նորիկյան, oգոստոսի 17-ի հանրահավաքում Նիկոլ Փաշինյանը խոսեցսահմանադրական փոփոխությունների և անցումային արդարադատության մարմինների ստեղծման անհրաժեշտության մասին։ Ինչպե՞ս եք գնահատում սահմանադրական փոփոխություններ անելու առաջարկը։ Սահմանադրագետներն այստեղ ռիսկեր են տեսնում՝ նշելով, որ ցանկացած իշխանություն փորձում է սահմանադրական փոփոխություններ անել և հարմարեցնել իրեն։ Համամի՞տ եք։

Անցումային արդարադատության գործիքակազմի կիրառման և  դրա օգտագործման հնարավորությունը չբացառելով՝ ինքս որոշակի հարցեր եմ բարձրացնում այն առումով, որ նախևառաջ մինչև այդ գործիքակազմին անդրադառնալը, անհրաժեշտ է պատասխանել այն հարցերին, թե արդյոք ՀՀ-ն ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 834 | Добавил: | Дата: 22.08.2018 | Комментарии (0)

 

Լրագրողների հետ զրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հանդիպելու է խորհրդարանի խոսնակ Արա Բաբլոյանի հետ: Հիշեցնենք, որ ավելի վաղ Բաբլոյանը մտավախություն էր հայտնել Հայսատանում ստեղծված իրավիճակի կապակցությամբ: «Երկրի հասարակական-քաղաքական բնականոն կյանքը, պետական իշխանության մարմինների սահմանադրաիրավական հարաբերությունները, եւ հանրային համերաշխությունը վտանգված են։ Հասարակությունն իրարամերժ խմբերի՝ հեղափոխության եւ հակահեղափոխության կողմնակիցների բաժանելու եւ անհանդուրժողականությունը խորացնելու վտանգավոր միտումներ եմ տեսնում», – ասել էր Բաբլոյանը։

Բաբլոյանը տարակուսել էր. «Ինձ համար սա առավել անհասկանալի է, քանի որ սպառված չէին այդպիսի քննարկումների եւ որոշման կայացման հնարավորությունները հենց խորհրդարանում: Այսպիսով, հաշվի առնելով վերոնշյալը՝ նախատեսում եմ հանդիպումներ Հանրապետության նախագահի, Հանրապետության վարչապետի, Մարդու իրավուն ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 523 | Добавил: | Дата: 22.08.2018 | Комментарии (0)