Մոտ երկու շաբաթից կմեկնարկի Ազգերի լիգայի խաղարկության խմբային փուլը։ Հայաստանի ազգային հավաքականը, որն ընդգրկված է D դիվիզիոնի 4-րդ ենթախմբում, սեպտեմբերի 6-ին Երևանում առաջին հանդիպումը կանցկացնի` մրցելով Լիխտենշտեյնի հետ։ Սեպտեմբերի 9-ին էլ մեր ընտրանին Սկոպյեում կմրցի ենթախմբի ֆավորիտ Մակեդոնիայի հետ։

Թե ինչ վիճակում է մոտենում մեր հավաքականը կարևորագույն մրցաշարին՝ կարծում ենք, պարզ է։ Կան խնդիրներ, որոնք այդպես էլ լուծում չստացան։ Ստիպված ենք լինելու հույսներս դնել այն կադրերի վրա, որոնք վերջին տարիներին ուղղակի չեն փայլել։ Մտահոգիչ է նաև այն, որ մեր ազգային հավաքականը Ազգերի լիգայում պայքարը սկսում է հայկական ֆուտբոլի համար, այսպես ասած, խառը ժամանակահատվածում։ Մասնավորապես, սեպտեմբերի 22-ին տեղի կունենան ՀՖՖ նախագահի ընտրությունները, և արդեն պարզ է, որ այս պաշտոնում Ռուբեն Հայրապետյանին փոխարինելու է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։

... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 218 | Добавил: | Дата: 21.08.2018 | Комментарии (4)

 

Վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը անդրադառնալով աղմուկ հանած շրջաբերականին, որով կառավարության ստորաբաժանումների աշխատակիցներին ըստ էության արգելվում է հայտնել կառավարության քաղաքական գծին հակասող կարծիք, նաև կարծիք հայտնելուց առաջ տեղեկանալ վերադասի մոտեցումներին և այլն, հայտարարել է, թե որոշ պաշտոնյաների չեն թույլատրի բացահայտ կոռուպցիա քարոզել ասուլիսներով, հարցազրույցներով և այլն:

Շրջաբերականի կապակցությամբ աղմուկ բարձրացրեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Այն, որ ՀՀԿ-ն փորձում է օգտագործել ընդդիմություն երևալու կամ լինելու ամենափոքր առիթներն անգամ՝ զարմանալի չէ: Այդ կուսակցությունն անելու այլ բան չունի, թեև որքան այդպիսի քայլերի է դիմում, այնքան հայտնվում է անհարմար վիճակում:

Բանն այն է, որ կառավարության կազմում իշխանության գծից դուրս կարծիքի բացառման մասին ելույթներով ժամանակին արտահայտվել է անգամ Սերժ Սարգսյանը, իսկ Սահմանադրության փոփոխությունից հետո, երբ Սարգսյանը նշանակվելու ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 411 | Добавил: | Дата: 21.08.2018 | Комментарии (0)