«Ես ինքս բավական շատ դեպքեր գիտեմ, որ մարդկանց, օրինակ Մոսկվայից եկած ներդրողներին ուղղակի ֆիզիկապես ծեծելով, ձեռքներից խլել են բիզնեսը և ասել, օրինակ, որ հեռախոսների բիզնեսը վաղվանից պետք է մենակ Սեթոն անի, անգամ չթողնելով, որ խանութների ապրանքը վաճառեն։ Մեծ ներդրումային ծրագրեր են եղել ժամանակին, և ամենավերևից դա արգելվել է, որովհետև դա կարող էր, օրինակ, խփել գազային շահերին և այլն։

Ես չգիտեմ, թե Քոչարյանն ինչքան ունեցվածք ունի, բայց ես անձամբ գոնե գիտեմ, որ մարդիկ վարձակալում են Սեդրակ Քոչարյանից որոշակի գույք, որի ընդհանուր գումարը մենակ Սեդրակի անունով, մի քանի մլն դոլար է։ Դա հնարավոր չէր աշխատավարձով ձեռք բերել։ Հիմա կարող է Քոչարյանի ունեցվածքը 4 մլրդ չի, 2 կամ 1 մլրդ է, կամ 12 մլրդ է։ Խնդիրը դա չի, այլ այն, որ տեղի է ունեցել պաշտոնական դիրքի չարաշահում, և դա դարձել էր համակարգ։ Ես դեսպան եմ եղել, ես բերում էի մարդկանց, որ ներդրում անեն, հենց առաջին օրը արդեն խոսում էին իր ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 428 | Добавил: | Дата: 19.08.2018 | Комментарии (0)

 

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի օգոստոսի 17-ի հանրահավաքի ելույթին, գրել է, թե պահանջում է Արցախի հարցի բանակցային գործընթացի տեղեկատվության հրապարակում, սկսած Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակից:

Նիկոլ Փաշինյանն այդ հարցը շոշափել էր ի պատասխան այն մեղադրանքի, թե ինքը պատրաստվում է «հող հանձնել»: Ընդ որում, մեղադրանքի աղբյուրը ՀՀԿ-ն էր, հետո այն տարածեցին այլ շրջանակներ Հայաստանում ու Արցախում, որպես կրակի վրա յուղ օգտագործելով ՀԱԿ անդամ Զոյա Թադեւոսյանի հայտնի հայտարարությունը:

Օգոստոսի 17-ի հանրահավաքում Փաշինյանը հայտարարեց, թե իրեն հող հանձնելու համար մեղադրում են մարդիկ, որոնք իրենք են մշտապես բանակցել եւ պատրաստակամություն հայտնել հող հանձնել: Փաշինյանը հայտարարեց, թե ինքը տիրապետում է բանակցային ամբողջ գործընթացի թղթաբանությանը, որտեղ հստակ է, թե ինչերի են համաձայնել Հայաստանի բանակցող ղեկավարները:

Եվ ահա, Արմեն Աշոտյանը պահանջու ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 227 | Добавил: | Дата: 19.08.2018 | Комментарии (0)

 

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ համատարած հասարակական ատելություն է Հայաստանում ու նաև՝ Արցախում։ ԼՂՀ-ում Քոչարյանի աջակցության պատրանք է ստեղծում կառավարող սահմանափակ էլիտան, որն, ըստ էության, որևէ առնչություն չունի հանրային տրամադրությունների հետ։

Արցախում Քոչարյանի արյունոտ կենասագրության մասին տեղյակ են շատ ավելի վաղուց, քան՝ հայաստանցիները։ Շատերը, թերևս՝ ոչ առանց հիմքի, կապ են տեսնում 1992-ին ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի խորհրդավոր սպանության և նույն թվին իշխանությունը Քոչարյանի ձեռքերում կենտրոնանալու փաստերի միջև։ Քոչարյանի ձեռագիրն է՝ հմտորեն վերացնել իր քաղաքական ընդդիմախոսներին, մաքրել հանցագործության հետքերը՝ մտացածին վարկածը դարձնելով նախաքննության հիմնական մոտիվ, հետո դատավճիռ։ Այնուամենյանիվ, Արցախում Քոչարյանը այդպես էլ չդարձավ իշխանության լիարժեք տեր՝ մնալով ՊԲ-ի հրամանատար Սամվել Բաբայանի ռազմական դիկտատուրայի ստվերում։

... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 317 | Добавил: | Дата: 19.08.2018 | Комментарии (0)

 

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Երկիր մեդիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, որ մեծ մտահոգություն ունի, երբ վարչապետն ասում է, որ աշխարհը պետք է ադապտացվի Հայաստանի իրավիճակին: «Ռուսաստանն այն երկիրը չէ, որի հետ կարելի է այս լեզվով խոսել: Մեր ռազմավարական գործընկերն է, և մեր պաշտպանության հարցը մեծ վտանգի տակ կարող է լինել»,- ասել նա:

Նրա խոսքերով՝ նոր կառավարությունը չի պատկերացնում իրական վտանգները, անում են հայտարարություններ, սակայն տեսնում ենք այլ կարգի քայլեր. «Այսպիսի հարցերով չի կարելի կատակներ անել, գինը շատ ծանր է լինում»,- ասել է Քոչարյանը։

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի կարծիքով՝ այժմ ռեալ պայքար է երկու կոնցեպցիաների միջև. «Ռուսաստանի հետ վասալային հարաբերություններ, որը մարմնավորվում է նախկին իշխանությունների միջոցով, և նոր իշխանությո ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 490 | Добавил: | Дата: 19.08.2018 | Комментарии (0)