
Երկիր Մեդիա հեռուստաընկերությանը տված բացառիկ հարցազրույցում, որտեղ հայտարարեց քաղաքականություն վերադարձի մասին, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը խոսեց այն մասին, թե նոր իշխանությունը վարկաբեկում է բանակը՝ իրեն ուղղված մեղադրանքով:
Ռոբերտ Քոչարյանն իրեն նույնացնում է բանակի հետ, անկասկած ոչ առանց գիտակցելու: Բանն այն է, որ նոր իշխանությունը բացարձակապես չի վարկաբեկում բանակը, այլ պարզապես մեղադրում է Ռոբերտ Քոչարյանին բանակը Սահմանադրության հակառակ ներքաղաքական գործընթացի մեջ ներքաշելու համար: Իրավացի է այդ մեղադրանքը, հիմնավոր, թե ոչ, դա այլ հարց է: Ռոբերտ Քոչարյանն օրինակ համարում է, որ մեղադրանքը անհիմն է եւ ինքը ոչ թե բանակն է ներքաշել, այլ կանխել է դրա ներքաշումը:
Հարցը պետք է պարզվի իհարկե դատարանում, թե ով է իրավացի՝ մեղադրողը, թե պաշտպանվողը: Բայց աներկբա է, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանությունը այլեւս ընդգծված քաղաքական է նաեւ, եւ բանակի վարկաբեկման մասին հայտարարությունը հենց
...
Читать дальше »