Սա ոչ այլ ինչ է, քան այլախոհության բիրտ ճնշում, կամ ինչպես վերջերս ասել էր հայտնի քաղաքական գործիչներից մեկը` մտքի տեռոր․ ահա այսպիսի հուզիչ, սրտաճմլիկ տեքստով է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակն արձագանքել երկրորդ նախագահի ասուլիսի տապալմանը։

Ու ակամայից մտածում ես, որ ցինիզմը չափ ու սահման չունի․ դահիճը կարող է խոսել հումանիզմից, մարդասպանը՝ այլախոհությունից։ Ո՞րն է Ռոբերտ Քոչարյանի այլախոհությունը․ ուզում է ասել, թե «գաղափարական» մոտիվներո՞վ է տվել Հայաստանի տաս քաղաքացիների գնդակահարության հրամանը․ թե՞ Վազգեն Սարգսյանի ու մյուսների սպանությունն է կազմակերպել աշխարահաքաղաքական հստակ կողմնորոշման հետևանքով։

Մինչև ո՞ւր են հասնում Ռոբերտ Քոչարյանի այլախոհության ակունքները։ Գուցե «Մետաքսի» պարտկոմը թունդ հակակոմունիստ է եղել ու ամեն օր երազել է Սովետի փլուզման մասին, կամ էլ թունդ հակադաշնակցական է եղել, որ չի խորշել Արթուր Մկրտչյանի դիակի վրայով իշխանության գալ Արցախում։ ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 527 | Добавил: | Дата: 14.08.2018 | Комментарии (10)

 

Այսօր քաղաքացիների մի խումբ տապալել է Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը: Քոչարյանի գրասենյակը դրանում մեղադրել է կառավարությանը, ասելով, թե վախեցել են Քոչարյանի խոսելուց:

Թե ինչ պետք է ասեր Քոչարյանը, որ կառավարությունն էլ վախենար՝ դժվար է ասել: Համենայնդեպս, կան բազմաթիվ այլ ձեւաչափեր եւ միջոցներ խոսքը տեղ հասցնելու համար: Առավել եւս, որ հաշվի առնելով Քոչարյանի հանդեպ հանրային վերաբերմունքը, նրա խոսելաոճը, մամուլի ասուլիսն, այն էլ անմիջապես կալանքից ազատվելուց հետո, լավագույն ձեւաչափը չէր:

Իրականում Քոչարյանն իր ասելիքն արդեն ասել է, այն է՝ որ տեղյակ չի եղել, թե ինչ է կատարվել մարտի 1-2-ին: Այս տասը տարվա մեջ նա գոնե ձեւի համար ոչ մի անգամ ցավակցություն չի հայտնել 10 զոհերի հարազատներին, ափսոսանք չի հայտնել 10 մարդու մահվան համար: Իսկ դա արդեն շատ բանի մասին է վկայում:

Մամուլի ասուլիսը տապալած քաղաքացիները հայտարարել են, որ չեն ցանկացել թույլ տալ Քոչարյանին՝ հերթական ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 377 | Добавил: | Дата: 14.08.2018 | Комментарии (0)

 

Հայաստանի Հանրապետությունում օրինականության հաստատումն այլընտրանք չունի: Պետության և ժողովրդի առաջ հանցագործություն կատարած բոլոր անձինք ենթարկվելու են պատասխանատվության: «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի ուղիղ եթերում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վերջին օրերին վարչապետի ուղիղ եթերները ավելի սակավաթիվ էին դարձել, չնայած որ Փաշինյանի կողմից որոշ հարցերի շուրջ պարզաբանումների հանրային պահանջ էի ձևավորվել: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխությունը լուրջ մտահոգություն առաջացրեց հանրության լայն շրջանակներում և անհրաժեշտություն էր առաջացել մինչ ամսի 17-ին նախատեսված հանրահավաքը հանդես գալ քաղաքական հայտարարություններով: Հակառակ պարագայում Փաշինյանի լռությունը կարող էր դիտարկվել իբրև պարտվողականություն, իսկ նախընտրական փուլում գտնվող հեղափոխական թիմի համար նման սցենարը բացասական հետևանքներ կարող է ունենալ՝ հատկապես հեղափոխական էյֆորիայի պահպանման տեսանկյուն ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 230 | Добавил: | Дата: 14.08.2018 | Комментарии (1)