Առաջին զոհն անկասկած Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ռոբերտի Ազարյանն է, ով Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակ աշխատել է նախագահի աշխատակազմում: Դժվար չէ պատկերացնել, թե ինչ պարսավանքի ու բարոյական ճնշման կենթարկվի այս դատավորը:

Իր հերթին, վարչապետը բազմիցս հայտարարել է, որ դատավորներին հետայսու հրահանգներ չեն իջեցվելու, եւ նրանք պատասխանատու են միայն իրենց կայացրած որոշումների համար: ՀՔԾ-ն արդեն հայտարարություն է տարածել, ըստ որի՝ որոշումն ապօրինի է, եւ դատարանը դուրս է եկել իր լիազորության շրջանակից:

Հաջորդը «Բերիան» է, ում Քոչարյանի խոսնակը խոստացել է գտնել ու պատժել: «Ո՞վ է 10 տարի շարունակ կեղծիք տարածել Քոչարյանի, այսպես կոչված, մեղավորության մասին: Ովքե՞ր են դա արել, միթե ձեզ հայտնի չէ: Մեզ մնում է պարզել՝ Բերիան ով է, և ես վստահեցնում եմ՝ այդ Բերիային գտնելու ենք, նա պատժվելու է», հուլիսի 28-ին հայտարարել էր Վիկտոր Սողոմոնյանը:

... Читать дальше »
Категория: Նորություններ | Просмотров: 375 | Добавил: | Дата: 13.08.2018 | Комментарии (5)

 

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից բավարարվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանների բողոքը: Դատարանի կայացրած որոշումը սկզբունքորեն նոր իրավիճակ է ստեղծում Հայաստանի ներքաղաքական դաշտում, իհարկե, Քոչարյանը շարունակում է մնալ մեղադրյալի կարգավիճակում, սակայն այս պահին նա ավելի ազատ է իրականացնելու քաղաքական դաշտ վերադառնալու իր մտադրությունը, որը բարձրաձայնել էր դեռևս «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության եթերում՝ կալանավորումից առաջ:

Դատարանի որոշումից հետո էլ ավելի շատ են հարցերը իրավապահ համակարգին: Դժվար է հասկանալ, թե ինչ փաստեր էին ի հայտ եկել, որոնց հիման վրա ՀՔԾ-ն երկու ժամվա ընթացքում փոխել էր Քոչարյանի կարգավիճակը՝ վկայից նրան դարձնելով մեղադրյալ: Այժմ էլ բավական դժվար է կռահել, թե այդ ինչ է փոխվել հուլիսի 26-ից հետո, և ի՞նչ ն ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 326 | Добавил: | Дата: 13.08.2018 | Комментарии (0)

 

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ առաջնագծում ծանր վիրավորում է ստացել ԶՈՒ զինծառայող Սամիթ Իսրաֆիլովը։ Սա այն բացառիկ դեպքերից մեկն է, որ հայկական կողմն, ըստ էության, չի հերքել ադրբեջանական տեղեկատվությունը։ ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նախիջևանյան ուղղությամբ ադրբեջանական սադրանքներին հայկական զինված ուժերը երեկ պատասխանել են կրակով։ Արդյունքում չենք բացառում ադրբեջանական զինուժի որևէ կորուստ»։

Ուշագրավ է երկու հանգամանք։ Նախ՝ արդեն ակնհայտ է, որ արցախյան լարումներն աստիճանաբար տեղափոխվում են հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան հատված, որն արմատապես փոխում է հայ-ադրբեջանական հակադրության բնույթը կամ վկայում է այն մասին, որ նոր հնարավոր պատերազմը ավելի մասշտաբային է լինելու՝ երկու ճակատով և տարածաշրջանային, նույնիսկ՝ աշխարհաքաղաքական ավելի բարդ համատեքստով։ Իհարկե, չի բացառվում, որ Բաքուն ընդամենը մարտավարական հնարք է կիրառու ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 392 | Добавил: | Дата: 13.08.2018 | Комментарии (0)

 

Վերաքննիչ դատարանը որոշել է բավարարել երկրորդ նախագահ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու նրա փաստաբանների դիմումը: Քոչարյանը կհայտնվի ազատության մեջ: Որոշումն անկասկած ունի իրավական և քաղաքական ասպեկտներ, նաև գուցե այդ ամենի միահյուսվածություն:

Նախ՝ Վերաքննիչի որոշումը վկայեց, որ քաղաքական հետապնդումների, «վենդետայի» և «վակխանալիայի» վերաբերյալ Քոչարյանի համակիրների բարձրացրած աղմուկը բացարձակ կապ չունի իրականության հետ, քանի որ այդ դեպքում Վերաքննիչ դատարանն ուղղակի քաղաքական պատվերի ազդեցության տակ կկայացներ կալանավորումը շարունակելու որոշում՝ մերժելով փաստաբանների բողոքը:

Այդպիսով, հենց փաստաբանների քաղաքական բնույթի հայտարարություններն ու գնահատականները, այսպես ասած, պայթեցին, և պարզվեց, որ իրականում Քոչարյանի գործը արդարադատության, ոչ թե հաշվեհարդարի տիրույթում է: Սա իհարկե Ռոբերտ Քոչարյանի և նախկին իշխանության ներկայացուցիչների համար, որոնք ձեռնամուխ է ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 309 | Добавил: | Дата: 13.08.2018 | Комментарии (0)

 

Այսօր ժամը 16:00-ին Վերաքննիչ դատարանը հրապարակելու է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցին վերաբերող վճիռը։ Այս ընթացում մենք լսել ենք մեղադրող ու պաշտպանական կողմերի փաստարկները, թեր և դեմ բոլոր դիրքորոշումները։

Անկեղծ ասած՝ չենք կարծում, թե հուլիսի 26-ից հետո փոխվել է որևէ հանգամանք, որը խոսում է այն բանի օգտին, որ Ռոբերտ Քոչարյանը նախաքննության այս փուլում կարող է գտնվել ազատության մեջ՝ չխոչընդոտելով նախաքննության բնականոն ընթացքին։ Ճիշտ հակառակը՝ այս ընթացքում Մարտի 1-ի գործի շրջանակներում տեղի են ունեցել նոր զարգացումներ, որոնք ավելի են հաստատում նախաքննության մարմնի պնդումների օբյեկտիվությունը։ Մեղադրանք է առաջադրվել Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանին՝ Սահմանադրական դատարանի վրա ճնշում գործադրելու հատկանիշներով։ Կասկածից վեր է, որ դրամատիկ այդ օրերին երկրորդ նախագահի ամենամերձավոր պաշտոնյան ու ենթական չէր կարող գործել առանց իր ղեկավարի անմիջական ցուցումների։ Սրանք հանգ ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 156 | Добавил: | Дата: 13.08.2018 | Комментарии (4)