Վերլուծաբաններն ու քաղաքական գործիչները մարտի 1-ի գործի աղմկոտ գործընթացները հաճախ կապում են առաջիկա խորհրդարանական ընտրությունների հետ: Անկասկած, մարտի 1-ն անհրաժեշտ է բացահայտել եւ պարզել բոլոր մեղավորներին, սակայն այս, ինչպես նաեւ այլ իրավական գործընթացներ կարող են ակամա ազդեցության գործիք դառնալ քաղաքական ուժերի դասավորության, ինչպես նաեւ ապագա խորհրդարանի կազմի վրա:

Կառավարությունն ու Նիկոլ Փաշինյանն ասում են, որ գլխավոր խնդիրն արդար ընտրություններն են առանց ձայներ գնելու ու կեղծիքի: Սակայն քաղաքական դերակատարներն ու նույն Նիկոլ Փաշինյանը հավանաբար ընտրությունների արդյունքերի ու ապագա խորհրդարանի կազմի տարբեր սցենարներ են մշակում:

Հիմա դժվար է ասել, թե ամենաարդար ընտրությունների արդյունքներով ով կարող է մտնել ապագա խորհրդարան, առավել եւս, որ նոր քաղաքական ուժեր են ստեղծվում: Գլխավորը, սակայն, այն է, որ ներկայիս կուսակցությունների ճակատագիրը մեծ հարցականի տակ է հայտնվել:

Օրինակ ... Читать дальше »

Просмотров: 541 | Добавил: | Дата: 12.08.2018 | Комментарии (2)

 

Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի մարզային այցերը այնքան միատոն ու ձանձրալի էին, որ լրագրողներին այլ բան չէր մնում, քան որսալ կառավարության նախկին ղեկավարի էպատաժային, հաճախ վուլգար արտահայտությունները՝ նրա ելույթների կամ մարզային չինովնիկների տափակ հաշվետվությունների բովանդակային սնանկությունը քողարկելու նպատակով։ Նիկոլ Փաշինյանի մարզային այցերում ընդհանրապես բացակայում է մարզային բյուրոկտրատիան․ դրանցում երևում են կոնկրետ համայնքը՝ իր խճանկարով, մարդիկ՝ իրենց պրոբլեմներով, ստեղծագործող, կրեատիվ վարչապետը, որը Երևանում պատրաստված ելույթների ու կեղծ վիճակագրական թվերի փոխարեն՝ փորձում է լուծումներ գտնել տեղում՝ հանրային տրամադրությունները հասկանալու իր բացառիկ ունակությամբ, նաև՝ պետական ռեսուրսների գիտակցումով, որպեսզի պոպուլիզմը որևէ պարագայում չստվերի պետական քաղաքականությունը։

Տավուշ կատարած այցը ասվածի լավագույն դրսևորումն է։ Երկօրյա հանդիպումներն այնքան հարուստ էին բովանդկային առումով, որ ա ... Читать дальше »

Категория: Լուրեր Աշխարհից | Просмотров: 400 | Добавил: | Дата: 12.08.2018 | Комментарии (0)

 

Երեկ հանրությանը անհայտ Ռեֆորմիստների կուսակցությունը, որը ղեկավարում է ԲՀԿ նախկին անդամ Վահան Բաբայանը, հայտարարել է, որ մասնակցելու է Երևանի ավագանու ընտրություններին: Ռեֆորմիստների կարգախոսը հռչակվել է «Կանաչ Երևանը», իսկ համամասնական ցուցակը գլխավորելու է կինոռեժիսոր Արտակ Ավետյանը։ Վերջինս քաղաքապետի յոթերորդ թեկնածուն է, որի անունն արդեն հրապարակայնացվել է։ Շաբաթվա ընթացքում ԳԱԼԱ կուսակցությունն առաջադրել է ճարտարապետ Անահիտ Թարխանյանի թեկնածությունը, որն ավելի շատ ներկայացնելու է քաղաքացիական տարբեր նախաձեռնություններ։ Այս երկու թեկնածուներին դժվար է ընտրական գործընթացի ֆավորիտներ համարելը, սակայն դրական է այն, որ առաջիկա ընտրություններում մասնակցության հայտ է ներկայացնում քաղաքական դաշտի գրեթե ողջ սպեկտորը, ինչը կարևոր է՝ քաղաքական զարգացումների տրամաբանութոյւնը հասկանալու տեսանկյունից։

Նիկոլ Փաշինյանը սկսեց  ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 441 | Добавил: | Дата: 12.08.2018 | Комментарии (3)

 

Հայաստանում կոալիցիա չկա, այլ ազգային համաձայնության կառավարություն: Այս մասին Տավուշ կատարած այցի ընթացքում լրագրողների հետ հանդիպմանը նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե կոալիցիայի մաս կազմող Դաշնակցությունը քաղաքական է որակել Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը: «Հայաստանի Հանրապետությունում կոալիցիա չկա, այստեղ թյուրըմբռնում կա: Մենք փորձ ենք արել ազգային համաձայնության կառավարություն ձևավորել: Ով իրեն դուրս է զգում ազգային համաձայնությունից, մենք ոչ ոքի չենք բռնել»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

Երկու օր անընդմեջ Նիկոլ Փաշինյանը կոշտ արձագանքում է ՀՅԴ քաղաքական վարքագծին, սակայն վարչապետի երեկվա ասածն ավելի կոնցեպտուալ, հայեցակարգային էր, որը դե ֆակտո տալիս է ժամանակավոր կառավարությունն արձակելու գործընթացի մեկնարկը։ Իհարկե, դա չի նշանակում, որ հենց վաղը դաշնակցական պատգամավորները պետք է հեռանան կամ հեռացվեն կառավարությունից, սակայն ենթադրում է, որ այդ իրադարձությունը ... Читать дальше »

Просмотров: 626 | Добавил: | Дата: 12.08.2018 | Комментарии (0)