Ներկայումս Ռոբերտ Քոչարյանն որպես մեղադրյալ է ներգրավված Մարտի 1-ի գործով և մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ։ Եթե Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների մեղքը հաստատվի, ապա ստացվում է՝ Հայաստանը վերջին տաս տարում ապրել է հակասահմանադրական ռեժիմում՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։

Սակայն Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի սահմանադրական կարգը, ընտրական ինստիտուտներն «ականապատել» է շատ ավելի շուտ՝ 1998-ին, երբ պատրաստվում էր ստանձնել երկրի նախագահությունը։ Ռոբերտ Քոչարյանը նախագահի պաշտոնին հավակնելու իրավական հիմքեր չուներ, որովհետև ընդամենը մեկ տարի առաջ ԼՂՀ-ից Հայաստան տեղափոխված մարդն ակնհայտորեն չէր կարող ունենալ տասը տարվա քաղաքացիություն կամ տասը տարի բնակված լիներ երկրում։ Ռոբերտ Քոչարյանի առաջադրումը հակասահմանադրական էր և անկախ նույնիսկ անցկացված ընտրությունների որակից՝ նրա նախագահությունը լեգիտիմ համարվել չի կարող։ Եթե նույնիսկ տեսականորեն ընդունենք․ որ իրավական հիմք կարող էր հա ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 922 | Добавил: | Дата: 11.08.2018 | Комментарии (2)

 

Սեպտեմբերին Երեւանում ավագանու ընտրություններ են կայանալու, որը, վերլուծաբանների կարծիքով, կարող է խորհրդարանական ընտրություններից առաջ գլխավոր փորձը դառնալ: Դատելով հռետորաբանությունից, որը երբեմն անցնում է թույլատրելի սահմանները, Հայաստանի գալիք ընտրությունները կարող են աննախադեպ լինել դաժանության եւ կոմպրոմատի առումով:

Նիկոլ Փաշինյանի գլխավորած հեղափոխական ուժը երկու ակնհայտ խնդիր ունի՝ ապահովել թափանցիկ ու արդար ընտրություններ եւ կոշտ պայքար մղել հնարավոր մրցակիցների հետ: Փաշինյանի կուսակցության մրցակիցները շատ են, եւ արդար ընտրությունների դեպքում մեծ է հնարավորությունը, որ Փաշինյանը ստիպված է լինելու իշխանությունը կիսել նախկին մրցակիցների հետ:

Չնայած նախընտրական արշավը դեռ չի սկսվել, արդեն կարելի է նկատել հիմնական միտումները: Այսօր Տավուշի մարզում Նիկոլ Փաշինյանն ասել է. «Հայաստանում բոլոր ընտրակաշառք տվողները բռնվելու են և դատվելու են: Հետո չասեք՝ վայ, քաղաքական հետապնդում է: ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 649 | Добавил: | Дата: 11.08.2018 | Комментарии (0)

 

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն Իջևանում այսօր ունեցած իր ելույթում նշել է, որ ՀՀ-ում բոլոր ընտրակաշառք տվողները դատապարտվելու են, և հետո թող չասեն, թե դա քաղաքական հետապնդում է. «Բոլորը պետք է դատվեն, բայց խոսքը սրա մասին չէ, այլ նրա, որ քաղաքացին չպետք է թողնի, որ դրանք շենքից ներս մտնեն, փողով ընտրություն առնողները պետք է քաղաքականությունից դուրս մղվեն ընդհանրապես, որովհետև մի կիլո բրնձով ընտրություն կատարելով՝ դուք այդ մարդկանց լիազորում եք, որ ձեզ թալանեն: Մի՛ թույլ տվեք, որ ձեզ թալանեն, հետո այդ փողերը ծախսեն, որ Ֆեյսբուքում ֆեյքեր բացեն, որ իրենց պաշտպանեն, որովհետև կենդանի մարդ չկա, որ իրենց պաշտպանի, մնացել է, որ իրենց պաշտպանեն ֆեյքերը, կամ նրանք, ում վրա իրենք կոմպրոմատ ունեն»,-հայտարարել է նա։

Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Երրորդ հանրապետության պատմության մեջ բացառիկ է։ Նախկինում էլ առաջին դեմքերը խոսքով կարևորել են օրինական ընտրությունների անցկացումը, սակայն այդ ընդհ ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 718 | Добавил: | Дата: 11.08.2018 | Комментарии (0)