Երկրում տեղի է ունենում մտքի տեռոր. «ՀՅԴ սոցիալ-տնտեսական քաղաքականության հիմնադրույթները» նախագծի շնորհանդեսից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը` անդրադառնալով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու միջնորդությանը միացած ՀՅԴ-ական պատգամավորների և Դաշնակցության հասցեին հնչող մեղադրանքներին։ «Տեռորը, տեռոր է, ուզում ես կրակի մարդկանց վրա, ուզում ես՝ միտքն արգելակի»,- հայտարարել է Հրանտ Մարգարյանը։

Անշուշտ, ահաբեկչական պայքարի հարուստ պատմություն ունեցող ՀՅԴ-ն կարող է հստակ ներկայացնել տեռորի բոլոր տարատեսակները՝ այս հարցում որևէ տարակույս չկա։ Ամբողջ խնդիրն այն է, որ ամեն օրվա հետ նոր իշխանությանը կամ նոր Հայաստանին տրված ՀՅԴ գնահատականներն ավելի ու ավելի դաժան և անողոք են դառնում՝ ավանդական կուսակցությանը դարձնելով Նիկոլ Փաշինյանի, այսպես կոչված, արմատական, հայեցակարգային ընդդիմություն։ ՀՅԴ-ն Ռոբերտ Քոչարյան ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 1143 | Добавил: | Дата: 10.08.2018 | Комментарии (6)

 

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակի ղեկավարը օգոստոսի 9-ին տարածել էր տեղեկություն, որ Սերժ Սարգսյանը վերադարձել է արտերկրի հանգստից եւ մեկնել է Ստեփանակերտ, մորը տեսության: Բացի ծնողին այցից, է՞լ ինչ կանի Սերժ Սարգսյանը Ստեփանակերտում, էլ ու՞մ կայցելի, կամ գուցե արժե հարցը դնել այլ կերպ՝ իսկ ո՞վ Սերժ Սարգսյանին կայցելի Ստեփանակերտում:

Սերժ Սարգսյանը Արցախ այցի շրջանակում մնացել է քաղաքականությունից հեռու՞, թե՞ այդուհանդերձ ունեցել է շփումներ արցախյան շրջանակների հետ: Բանն այն է, որ Սարգսյանի այցը համընկել է բավական ուշագրավ ժամանակաշրջանի եւ իրողությունների հետ: Խոսքը միայն Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը չէ, կամ մարտի 1-ի գործով Հովիկ Աբրահամյանի ներգրավումը, եւ այս ամենի ֆոնին նաեւ Սարգսյանի ներգրավման մասին հնչող հարցադրումները:

Բանն այն է, որ Քոչարյանի կալանավորումից հետո Սերժ Սարգսյանի գլխավորած կուսակցությունը հրապարակ բերեց մանիպուլյատիվ մի «թեզ», առ այն, ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 1321 | Добавил: | Дата: 10.08.2018 | Комментарии (0)

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արա Գաբրիելյանին ազատել է պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից.

«Ղեկավարվելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով. Արա Գաբրիելյանին ազատել պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»։

Նշենք, որ Արա Գաբրիելյանը պաշտոնին էր նշանակվել այս տարվա հունիսի 22-ին։

Ըստ մամուլում շրջանառվող լուրերի, Գաբրիելյանը պետական ապարատում աշխատելու փորձ չունի։ Նա ԱՄՆ-ում դատապարտվել է GPS-ի միջոցով 35-ամյա նախկին ընկերուհուն հետապնդելու համար, իսկ մինչ դատապարտվելը ԱՄՆ-ում իր կեցությունը երկարաձգել է կեղծ փաստաթղթերի հիման վրա։ Նա մտերիմ հարաբերությունների մեջ է եղել պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանի հետ և տարիներ հայկական տարբեր հեռուստաընկերություններում աշխատել է որպես մոնտաժող։

Արա Գաբրիելյանը Հայաստան է վերադարձել 2015-ին և սկսել աշխատել ՊԵԿ նախկին ն ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 1142 | Добавил: | Дата: 10.08.2018 | Комментарии (1)

 

ՀՀ Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո լրագրողների խնդրանքով անդրադարձավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով վերջին զարգացումներին: Լրագրողները հարց հնչեցրին, թե Ռոբերտ Քոչարյանը պնդում է իր նկատմամբ քաղաքական հետապնդում իրականացնելու մասին: 

«Ես կարծում եմ, որ  ճիշտ չէ այս թեմայով որևէ մեկնաբանություն անեմ, որովհետև ցանկացած մեկնաբանություն կարող է դիտվել որպես միջամտություն, ազդեցություն գործի վրա: Ես կարծում եմ, որ դուք բոլորդ, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի  ունի այդ հարցի պատասխանը»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետն անդրադարձավ նաև լրագրողների այն դիտարկումներին, թե ՌԴ ԱԳ նախարարը նշել է, որ ՀՀ նոր իշխանությունները շեղվել են խոստումներից:

«Գիտեք, կարծում եմ, որ սա այլ իրավիճակ է, բոլորս պետք է այս իրավիճակին ադապտացվենք, այ ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 452 | Добавил: | Дата: 10.08.2018 | Комментарии (0)

 

Հովիկ Աբրահամյանի ներգրավումը լիովին փոխում է Մարտի 1-ի գործի քննության ընթացքը և այսպես ասած՝ համալիր բովանդակությունը: Բանն այն չէ, որ Աբրահամյանի ներգրավումն անսպասելի էր, թե շատերը կկասկածեին, որ նա ինչ-որ առնչություն կարող էր ունեցած լինել այդ գործին: Աբրահամյանը եղել է համակարգի առանցքային դեմքերից մեկը և ոչ մի զարմանալի բան ոչ միայն չկա այդ համակարգի համար առանցքային դրվագներից մեկում նրա մասնակցության մեջ, այլ թերևս տարօրինակ կլիներ հակառակը: Այդ դեպքում ինչ ընթացքի և համալիր բովանդակության փոփոխության մասին կարող է լինել խոսքը:

Նախ, Քոչարյանից հետո գրեթե համընդհանուր ակնկալիքում Սերժ Սարգսյանն էր, և ընթացքին հետևողների թերևս գերակշռող մեծամասնությունը կամ սպասում էր, որ հաջորդ հարցաքննվողը լինելու է Սարգսյանը, կամ առնվազն հարց էր տալիս, թե ինչու է ուշանում նրա հարցաքննությունը: Եվ սա միանգամայն պարզ է ու հասկանալի, նկատի ունենալով 2008-ի մարտի 1-ին Սարգսյանի ունեցած կարգավիճա ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 760 | Добавил: | Дата: 10.08.2018 | Комментарии (0)