Գլխավոր դատախազությունը մերժել է երկրորդ նախագահ Քոչարյանին կալանքից ազատելու պատգամավորական միջնորդությունը, որը ստորագրել էին ՀՅԴ երեք պատգամավոր, Իշխան Զաքարյանը Ծառուկյան դաշինքից եւ ՀՀԿ գրեթե ամբողջ խմբակցությունը:

Գլխավոր դատախազությունը փաստորեն փրկեց Ռոբերտ Քոչարյանին ՀՀԿ ծուղակից, պահելով նրան կալանքի տակ եւ ազատելով ՀՀԿ-ին «պարտք» մնալուց: ՀՀԿ պատգամավորների ստորագրության կապակցությամբ եղան տարբեր կարծիքներ ու գնահատականներկ ընդհուպ այն, թե ստիպել են: Դա թերեւս չափազանցություն է: Կամ, եթե եղել է ստիպող բան, ապա միայն շահը: Ընդ որում, շահը տվյալ պարագայում յուրաքանչյուր ստորագրողի դեպքում ունի թերեւս տարբեր դրսեւորումներ, իհարկե մի ընդհանուր շրջանակով, որը նախորդ համակարգի շրջանակն է:

Իսկ այդ համակարգում ՀՀԿ-ն ու Ռոբերտ Քոչարյանը մշտապես եղել են դիմակայության տարբեր կողմերում ու ամենեւին 2008-ից չէ, որ նրանց ջրերը հոսել են տարբեր առուներով: Ի վերջո, 2003 թվականին Ռո ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 136 | Добавил: | Дата: 08.08.2018 | Комментарии (9)

 

 

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ իրավապահներն այսօր ձերբակալել են ԱԺ նախկին պատգամավոր, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբորը՝ Ջոնիկ Աբրահամյանին, ապօրինի զենք ձեռք բերելու և պահելու համար։

Նույն տեղեկությունների համաձայն՝ իրավապահները Ջոնիկ Աբրահամյանի տնից մեծ քանակությամբ զենք են հայտնաբերել, սակայն դրանց հիմնական մասն օրինական է եղել։

Մենք փորձեցինք այս լուրը ճշտել ոստիկանության լրատվական ծառայությունից, սակայն այնտեղից մեզ պատասխանեցին, որ ոստիկանությունը նման անուն-ազգանունով մարդու չի ձերբակալել, գուցե իրավապահ այլ մարմիններ են այդ գործողությունը իրականացրել։

ԱԱԾ լրատվականից մեր զանգերին այդպես էլ չպատասխանեցին։ ԱԱԾ խոսնակն անհասանելի է։

Նյութի աղբյուր www.1in.am

Категория: Նորություններ | Просмотров: 494 | Добавил: | Дата: 08.08.2018 | Комментарии (0)

 

Ե՛ւ խորհրդարանի, ե՛ւ կառավարության ներկա կազմը հիշեցնում է հայտնի ֆիլմը՝ «Յուրայինների մեջ օտար, եւ օտարների մեջ՝ յուրային»: Օրենսդիր իշխանությունը ղեկավարում են ՀՀԿ-ականները՝ ԱԺ նախագահը, երկու տեղակալները, մշտական հանձնաժողովներից մի քանիսի ղեկավարները ՀՀԿ-ից են. այս կուսակցությունն ԱԺ-ում դեռ ամենաշատ պատգամավոր ունեցող խմբակցությունն է, չնայած քաղաքական դաշտում ՀՀԿ-ն գնալով ավելի ու ավելի է զիջում դիրքերը` հարմարավետորեն տեղավորվելով քաղաքական լուսանցքում: Բայց եւ ՀՀԿ-ն չի համակերպվում նոր դերի հետ` փորձելով հակահեղափոխության գնալ:

ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն էլ թեեւ Նիկոլ Փաշինյանի կառավարության մաս են, բայց իրականում նրանք էլ վարչապետի կողքին չեն: Ավելին` սխալված չենք լինի, եթե ասենք, որ իրականում ե՛ւ ԲՀԿ-ն, ե՛ւ ՀՅԴ-ն այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ են գործում` պարզապես ոչ թե բացահայտ սաբոտաժի ենթարկելով կառավարության գործունեությունը, այլ ներքին կարգով: Նման դրսեւորումների պարբերա ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 1573 | Добавил: | Дата: 08.08.2018 | Комментарии (2)

 

ՀՀԿ-ն հրապարակել է պատգամավորների ցանկը, որոնք ստորագրել են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու երաշխավորագիրը: Այդ գիրը գործնականում ստորագրել է ՀՀԿ ամբողջ խմբակցությունը, որ մնացել է քաղաքական վերադասավորումներից հետո:

Ռոբերտ Քոչարյանի համար ստորագրել են այն գործիչները, որոնք երեք տարի առաջ Սերժ Սարգսյանի հրամանով գրոհել էին Գագիկ Ծառուկյանի դիրքերը, որովհետեւ Ծառուկյանն էր ստանձնել Քոչարյանի քաղաքական պլատֆորմի դե ֆակտո դերակատարումը: Երեք տարի անց Ռոբերտ Քոչարյանի քաղաքական պլատֆորմի դե ֆակտո դերակատարումը ստանձնում է ՀՀԿ-ն: Հետաքրքիր է, որ Գագիկ Ծառուկյանը ցուցադրաբար հրաժարվում է Քոչարյանի գործի գնահատումից: Գուցե պատճառն այն է, որ նա զգուշանում է հանրային բացասական արձագանքից, ինչը կբերի նրան, որ Ծառուկյանը քիչ ձայն կհավաքի թե Երեւանի Ավագանու, թե խորհրդարանի արտահերթ ընտրությանը:

Մյուս կողմից, երեք տարի առաջ Ռոբերտ Քոչարյանը Ծ ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 677 | Добавил: | Дата: 08.08.2018 | Комментарии (0)