ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն առաջարկում են վերացնել վերջինիս նկատմամբ կալանքը կամ կիրառել գրավ: Այս մասին այսօր՝ օգոստոսի 4-ին Ազատության եթերում հայտարարել է Քոչարյանի փաստաբաններից Հայկ Ալումյանը:

Ալումյանի խոսքերով, գրավի չափը կորոշի դատարանը, եթե Քոչարյանը հնարավորություն չի ունենա այն վճարելու, չի վճարի և կմնա կալանքի տակ. «Առաջին ատյանի դատարանը կալանավորելու որոշում էր կայացրել՝ որպես հիմք ընդունելով այն, որ Քոչարյանը կարող է թաքնվել քննությունից, կամ քննությանը խոչընդոտել: Քննությունից թաքնվելու մտադրություն նա ի սկզբանե չի ունեցել, չունի նաև հիմա»:

Ինչ վերաբերում է քննությանը խոչընդոտելու հավանականությանը, Ալումյանի խոսքերով, դատարանն ասում է՝ նա կարող է խոչընդոտել քննության, որովհտեև ունի մեծ կապեր, սակայն քննիչը պետք է հիմնավորի, որ այդպիսի հավանականություն կա, ինչը չի արել:

Բացի դրանից, Ալումյանի պնդմամբ, օրենքով, եթե կա ավելի մեղմ ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 1988 | Добавил: | Дата: 07.08.2018 | Комментарии (1)

 

Ռուսաստանի վարչապետ Մեդվեդեւը հայտարարել է, որ 2008 թվականի ռուս-վրացական հնգօրյա պատերազմում Ռուսաստանը չի դրել Սահակաշվիլիին եւ վրացական բանակը պատժելու նպատակ եւ այդ պատճառով էլ ռուսական զորքը չի մտել Թբիլիսի: Ըստ Մեդվեդեւի, նպատակը Ցխինվալից վրացական զորքը հեռացնելն էր, ինչն էլ արել են եւ հետո տարել իրավիճակը լարվածության նվազեցման, ինչը բերել է նաեւ ԵՄ եւ այլ երկրների հետ հանգիստ հարաբերությունների:

Մեդվեդեւը նաեւ հայտարարել էր, թե Վրաստանի անդամակցումը ՆԱՏՕ-ին կունենա աղետալի հետեւանք, չմանրամասնելով իհարկե, թե հատկապես ինչ տեսքով եւ ում համար:

Ռուս-վրացական հնգօրյա պատերազմը, որի տասներորդ տարելիցն է այս օրերին, արմատապես փոխեց Կովկասի ռազմա-քաղաքական իրավիճակը: Այդ պատերազմը գործնականում ավարտեց Վրաստանի դուրսբերումը ռուսական ազդեցության գոտուց եւ ընդհանրապես փակեց հնարավոր «վերադարձի» ճանապարհը: Առերեւույթ պարտվողը Վրաստանն էր, սակայն ռազմա-քաղաքական իմաստով պատերազմը ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 475 | Добавил: | Дата: 07.08.2018 | Комментарии (3)

 

Որքան էլ հանրության ուշադրության ահռելի մասը գրավում են քրեական գործերն ու աղմկոտ իրավական գործընթացները, որոնցում ներգրավված են նախկին իշխանության տարբեր կալիբրի ներկայացուցիչներ՝ ընդհուպ երկրորդ նախագահ Քոչարյանը, և որքան էլ արդարադատությունը հույժ կարևոր է պետության հետագա վերափոխման ու զարգացման համար, այդ թվում՝ նախկին համակարգը անշրջելիորեն ճանապարհելու, ակնառու է, որ ժամանակը չի սպասում, և պետք է նոր համակարգի ձևավորման դինամիկայի նկատելի աճ:

Մյուս կողմից՝ հասկանալի է, որ դրա համար պահանջվում են ֆինանսական ռեսուրսներ: Ոչ միայն, բայց նաև՝ զգալի մասով: Եվ այստեղ, իհարկե, արդարադատության գործընթացը կարող է նաև առնչվել այդ խնդրին՝ նկատի ունենալով այն, որ անկախ գործերի բնույթից՝ բոլոր դեպքերում դրանցում ներգրավված են մարդիկ, որոնք ունեն ահռելի կարողություն, համենայնդեպս՝ դատելով ոչ միայն նրանց մասին տարբեր տեղեկություններից, որ առկա են եղել մամուլում, այլ նաև ուղղակի նրանց կենսակերպից:

< ... Читать дальше »
Категория: Նորություններ | Просмотров: 533 | Добавил: | Дата: 07.08.2018 | Комментарии (0)