«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ Գագիկ Ծառուկյանը պատրաստվում է Իշխան Զաքարյանին հեռացնել ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունից։

Բանն այն է, որ Իշխան Զաքարյանը միացել է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխարինելու ստորագրահավաքին, 46 պատգամավորի թվում է և իր այդ որոշումը չի համաձայնեցրել ո՛չ խմբակցության, ո՛չ էլ Գագիկ Ծառուկյանի հետ։ Այնինչ՝ ԲՀԿ-ն Քոչարյանի հետ կապված այս հարցը համարում է խիստ սկզբունքային։

Բացի Քոչարյանի համար ստորագրահավաքին միանալը, Իշխան Զաքարյանը, առհասարակ, չի գալիս ԱԺ, չի մասնակցում ո՛չ ԱԺ-ի, ո՛չ էլ խմբակցության նիստերին։ Ծառուկյանը համարում է, որ Իշխան Զաքարյանի այս վարքագիծը պետք է դառնա քննարկման առարկա։ Չի բացառվում, որ «Ծառուկյան» խմբակցությունը առաջիկա օրերին նիստ կհրավիրի և կքննարկի Իշխան Զաքարյանին խմբակցությունից հեռացնելու հարցը։

 

 

nyuti axb ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 72 | Добавил: | Дата: 06.08.2018 | Комментарии (5)

 

 

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի փոփոխման հարցով ստորագրահավաքին միացել է նաև «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանը: Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասել է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը: Այս պահին ստորագրահավաքին միացած պատգամավորների թիվը 46-ն է՝ 42-ը ՀՀԿ-ական, 3-ը՝ ՀՅԴ-ական և 1-ը՝ «Ծառուկյան» խմբակցությունից

Այս տեղեկատվությունն ուշագրավ է երկու հարթության վրա։ Նախ՝ Քոչարյանի թիմը շարունակում է հետևողական ճնշում գործադրել «Ծառուկյան» խմբակցության վրա, ինչի արդյունքում էլ Իշխան Զաքարյանն այսօր միացել է պատգամավորների երաշխավորություններին։ Իհարկե, Զաքարյանը մեկ տարուց ավելի է՝ գրեթե կապ չունի ԲՀԿ-ի հետ, սակայն ադեկվատ չի լինի, եթե պնդենք, որ Քոչարյանի բասկետբոլային կոլեգան որևէ ազդեցություն չունի կուսակցության ներսում։ Չմոռանանք, որ խորհրդարանակ ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 470 | Добавил: | Дата: 06.08.2018 | Комментарии (0)

Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողները քաղաքական որոշման զոհ են։ Այդպես են ասում այսօր Կառավարության առջև բողոքի ակցիա իրականացնող ուսանողները։ Խնդիրը հետևյալն է՝  տարիներ առաջ, նախորդ իշխանությունների օրոք, ընդունվել է կարգ, համաձայն որի՝ համալսարանից հեռացված ուսանողները, կապ չունի՝ ինչ պատճառներով հեռացված, կրկին վերականգնվելով՝ զրկվում են մի շարք իրավունքներից։ Հիմնական խնդիրը,  որի առաջ այսօր կանգնած է Բժշկական համալսարանի 120 ուսանող, կապված է քննությունների վերահանձնման իրավունք չունենալու հետ։ Այսինքն՝ ուսանողը, ով մեկ անգամ դուրս է մնացել համալսարանից, վերականգնվելուց հետո մյուսների նման չի կարող օգտվել ակադեմիական պարտքերի վերահանձնման երկու հնարավորությունից։ Նրանք անգամ չեն համարվում համալսարանի ուսանող։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ուսանողները նշեցին, որ տարիներ առաջ, երբ այս կ ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 179 | Добавил: | Дата: 06.08.2018 | Комментарии (0)

Հանրությունը կամ հանրային ակտիվ խմբերը փորձում են հասկանալ, կռահել, թե ինչու է Ռոբերտ Քոչարյանի թիմը գաղտնի պահում այն 45 պատգամավորների անունները, որոնք ներկայացրել են Քոչարյանին կալանքից ազատելու երաշխավորություն՝ ստորագրության տեսքով: Ներկայացվում են ամենատարբեր վարկածներ, թեև նկատի չի առնվում մի հանգամանք, որ գաղտնիությունը ըստ էության անիմաստ է, քանի որ այդ ցուցակը այսպես թե այնպես ներկայացվելու է դատարան, և ըստ այդմ՝ առնվազն արտահոսքը երաշխավորված է: Հազիվ թե Քոչարյանի թիմը, այսպես ասած, ակնկալեր լիակատար գաղտնիություն, ըստ այդմ՝ խնդիրը բոլորովին այլ է, քան պարզապես հանրությունից գաղտնի պահելը կամ հանրությանն այս կամ այն տողատակով մոլորեցնելը:

Բանն այն է, որ Քոչարյանի համար ստորագրահավաքին միացել է խորհրդարանի գրեթե մեծամասնությունը կամ մեծամասնությունից, այսպես ասած, ութ պատգամավոր պակաս: Սա հետաքրքիր հանգամանք է, որը հետահայաց ուշադրության պարագայում ստեղծում է բավականին հետաքրքիր մի շրջանակ: Փաստ ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 143 | Добавил: | Дата: 06.08.2018 | Комментарии (0)

-ը գրում է.

Մոդել Անիտա Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Իր կառավարման 100 օրը «տոնելու» համար հանրահավաքի է հրավիրում Նիկոլ Փաշինյանը: Հեղափոխությամբ իշխանության եկած գործիչը գալու ու մեզ պատմելու է իր արածն ու չարածը, ասել է թե` մեզ հետ զրուցելու շատ բան կա:

Անկեղծ ասած, ես շատ ոգևորված եմ եղել կատարված հեղափոխությամբ, վերջապես նախկին կոռուպցիոներներից ազատվեցինք, բայց հիմա եկել է մեծամիտների ժամանակաշրջանը...:

Փաշինյա՛ն, բացի մարդ բռնելուց էլ ի՞նչ ես արել, գուցե ՓՄՁ-ի համար ցածր տոկոսադրույքներով վարկեր տալու նախաձեռնությամբ հանդես գայիր, կամ գազի, էլեկտրաէներգիայի, ջր ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 166 | Добавил: | Дата: 06.08.2018 | Комментарии (0)