Բոլորովին անսպասելի չէ, որ տասը տարի ներքաղաքական հակադիր բևեռներ կազմած Ռոբերտ Քոչարյանն ու ՀՀԿ-ն ներկայումս հայտնվել են գործակցային ռեժիմում, և ՀՀԿ-ն անում է հնարավորը Քոչարյանին կալանքից ազատելու համար: Ազատելով երկրորդ նախագահին կալանքից, ՀՀԿ-ն իհարկե լուծում է սեփական խնդիրները, որովհետև այդ կուսակցությունը Մարտի 1-ի համար պակաս պատասխանատու չէ, առնվազն այն պարզ պատճառով, որ եղել է օրենսդիր ու գործադիր մեծամասնություն: Ի վերջո պետք չէ մոռանալ, որ 2008 թվականին Հայաստանը սահմանադրորեն եղել է կիսանախագահական պետություն, ոչ թե նախագահական: Ըստ այդմ՝ խորհրդարանն ու կառավարությունը լիովին ի վիճակի էին ձեռնարկել քայլեր, որոնք երկրորդ նախագահին թույլ չէին տա ուժային գործողություն իրականացնել խաղաղ ցուցարարների դեմ ու բանը հասցնել մարդկային և պետական ողբերգության:

Այժմ ՀՀԿ-ն պահում է ոչ թե Ռոբերտ Քոչարյանի թիկունքը, այլ սեփական ճակատը: Մյուս կողմից, սակայն, Քոչարյանը Մարտի 1-ի համատեքստում անցնելով պ ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 318 | Добавил: | Дата: 03.08.2018 | Комментарии (8)

 

Յուրի Խաչատուրովի փաստաբանը երեկ ՀՔԾ-ից ստացել է իր պաշտպանյալի՝ երկրից դուրս գալու առնչությամբ դիմումի դրական պատասխանը, իսկ դա նշանակում է, որ ՀԱՊԿ առայժմ գործող գլխավոր քարտուղարը, որը Մարտի 1-ի գործով մեղադրյալ է և ազատության մեջ է գրավի դիմաց, կարող է մեկնել Մոսկվա՝ իր աշխատավայր։

Համաձայն ՀՀ օրենսդրության՝ Խաչատուրովի նկատմամբ սահմանված խափանման միջոցը՝ գրավը, չի համարվում խոչընդոտ երկրի սահմաններից դուրս գալու համար։ Սակայն նույն օրենսդրությունը նախատեսում է քննչական մարմնի համաձայնություն, ինչի համար էլ փաստաբանը դիմել էր ՀՔԾ։ Փաստաբանը պարզաբանել է, որ քննչական մարմնի համաձայնությունը ենթադրում է, որ Խաչատուրովը կներկայանա քննչական մարմնին առաջին իսկ պահանջով։ Չնայած օրենսդրությունը նախատեսում է նման ընթացակարգ, սակայն շատերն են տարակուսած, որ ՀՔԾ-ն Խաչատուրովին երկիրը լքելու թույլտվություն է տվել՝ հատկապես այն դեպքում, երբ Մարտի 1-ի գործով մեկ այլ մեղադրյալ՝ պաշտպանության նախկին նախարար Մ ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 275 | Добавил: | Дата: 03.08.2018 | Комментарии (0)