Հայ-ռուսական հարաբերություններում լարվածություն է նկատվում:Ռուսները ցավով տարան ՀԱՊԿ ղեկավար Յուրի Խաչատուրովի նկատմամբ քրեական գործի հարցումը և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը: Ռուսաստանը այս պրոցեսը դիտարկում է հակառուսական քայլ և այդ երկրում կարծում են, թե այս կերպ փորձ է արվում կտրել Հայաստանը Ռուսաստանից:Օրերս Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին խոսեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Լավրովը իր հայտարարությունում նշել էր, որ Հայաստանի իրադարձությունները հակասում են նոր ղեկավարության՝ իրենց քաղաքական նախորդներին հետապնդելուց հրաժարվելու հայտարարություններին հակառակ.«Ռուսաստանը, որպես Երևանի դաշնակից, միշտ շահագրգռված է եղել հայկական պետականության կայունությամբ: Այդ պատճառով այնտեղ տեղի ունեցող իրադարձությունները չեն կարող մեզ չանհանգստացնել, ընդ որում՝ նաև ԱՊՀ այն կազմակերպությունների նորմալ աշխատանքի տեսանկյունից, որոնց անդամակցում է Հայաստանը»,-ասել ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 925 | Добавил: | Дата: 02.08.2018 | Комментарии (1)

 

Անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններին և նախընտրական գործընթացներին՝ Արարատ Միրզոյանը նկատել է, թե վաղ է եզրահանգումներ անել, որ «Ելք»-ը պառակտվել է: Դիտարկմանը, թե այսինքն՝ հնարավոր է միասնական թեկնածու լինի, Արարատ Միրզոյանը նշել է, որ իր անձնական մոտեցումն է, որ ՀՀ-ում պետք է ձևավորվի մի քաղաքական ուժ, որի հիմքում ընկած կլինեն ոչ միայն ՔՊ-ի և Փաշինյանի թիմակիցների առաջ բերած արժեհամակարգը, այլ նաև հեղափոխության նպատակներն ու արժեքները:

«Եվ այդ քաղաքական ուժը կստանձնի այդ արժեքների հիման վրա առաջացած բոլոր փոփոխությունների պատասխանատվությունն ու առաջ տանելը և կդառնա այդ փոփոխությունների դրոշակակիրը: Այդ քաղաքական ուժի մեջ կարող են ներգրավված լինել տարբեր անհատներ՝ և՛ քաղաքական, և՛ հասարակական կառույցի ներկայացուցիչներ»,- ասել է նա:

Միրզոյանի ասածը ենթադրում է ոչ թե դաշինքային հարաբերություններ, այլ, այսպես ասած՝ հեղափոխության քաղաքական և սոցիալական բազայի ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 339 | Добавил: | Дата: 02.08.2018 | Комментарии (0)

 

Երևանի ավագանու ընտրություններին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակը կգլխավորի ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից հրավիրված քաղաքական խորհրդի նիստում որոշվել է՝ ԲՀԿ ցուցակը Երևանի ավագանու ընտրություններին կգլխավորի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Երկրորդ հորիզոնականում է Պետրոս Ղազարյանը, որին հաջորդում է Արման Աբովյանը»,- ասել է խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը: Վահե Էնֆիաջյանը նշել է, որ միաժամանակ որոշում է կայացվել, որ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանը ևս կմասնակցի առաջիկա ընտրություններին՝ գլխավորելով «Հայոց համազգային շարժում» կուսակցության ցուցակը:

Նաիրա Զոհրաբյանի թեկնածության առաջադրումը քաղաքապետի պաշտոնում կանխատեսելի էր․այդ մասին տևական շրջան գրում էր մամուլը, իսկ պատգամավորը երեկ Եկմալյան փողոց՝ քաղաքացիների խնդիրներին ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 519 | Добавил: | Дата: 02.08.2018 | Комментарии (0)

 

Ռոբերտ Քոչարյանի գործը խախտել է ներքաղաքական կոնֆիգուրացիան, անկախ, թե որ ուղղությամբ այն կընթանա: Այն արմատապես փոխել է ներքաղաքական վեկտորները, ընդ որում հենց դրանով է զգալիորեն բացատրվում նաև գործի հանդեպ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընդգծված անտարբերությունն ու նաև որոշակիորեն նկատվող ցայտնոտը:

Ի վերջո, դիրքորոշման բացակայությունը նաև դրա հետևանք է: Բանն այն է, որ ներքաղաքական կոնֆիգուրացիայում ըստ էության երկրորդը դարձել է Քոչարյանը, թեև մեղադրյալի կարգավիճակով: Ի վերջո այստեղ առանցքայինը նրա անուն ազգանունն է, ոչ թե նա ինքը: Խաղը կառուցվելու է դրա վրա: Իսկ այստեղ «Բարգավաճ Հայաստանի» խաղի տարածությունն էապես նեղանում է: Բայց, ամենևին ոչ ՀԱԿ-ի հաշվին, այլ ՀՀԿ-ի:

ՀԱԿ-ը տարիներ շարունակ դիրքավորվել է որպես Մարտի 1-ի իրավատեր, սակայն ներկայումս մի վիճակ է, երբ բոլոր դափնիները գնում են Նիկոլ Փաշինյանին, ընդ որում իհարկե միանգամայն իրավամբ: Տեր-Պետրոսյանի հետ Նի ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 330 | Добавил: | Дата: 02.08.2018 | Комментарии (1)