Թեև «Ծառուկյան» խմբակցությունը դեռևս հայտարարությամբ հանդես չի եկել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու առնչությամբ, սակայն «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը քաղաքական հետապնդման տարրեր տեսնում է։ News.am-ի հետ զրույցում պատգամավորը դա մեկնաբանել է նախկին նախագահին անազատության մեջ պահելու որոշմամբ, մինչդեռ, ըստ նրա, գործը կարելի էր քննել առանց կալանքի որոշման։

Զուտ տեսականորեն Բոստանջյանը, իհարկե, ճիշտ է․ համաշխարհային պրակտիկայում պետության նախկին առաջին դեմքերին նախաքննության փուլում կալանավորում են հազվադեպ, եթե չի լինում հույժ անհրաժեշտություն։

Սակայն Քոչարյանի պարագայում կալանավորման անհրաժեշտությունը մոտիվացված է մի քանի էական գործոններով։

Մարտի 1-ի գործով այս պահին մեղադրյալի կարգավիճակ ունեն երեք անձ, ընդ որում՝ առաջինը մեղադրյալի կարգավիճակ ստացած պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի թաքնվելու նա ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 483 | Добавил: | Дата: 01.08.2018 | Комментарии (1)

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Հանրապետության հրապարակում հանրահավաքի մասին՝ օգոստոսի 17-ին, վարչապետի պաշտոնում 100 օրվա կապակցությամբ: Փաշինյանը հայտարարել է, որ այդ օրը հետաքրքիր զրույց է սպասվում թե՛ անցած հարյուր օրերի, թե՛ առավել ևս ապագայի մասին:

Նիկոլ Փաշինյանի հանրահավաքի հրավերը հաջորդել էր Հայաստանում երկրորդ նախագահ Քոչարյանի հանդեպ քրեական հետապնդման մասին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի բավականին բազմիմաստ հայտարարությանը, որում նա խոսել էր այն մասին, թե Հայաստանի նոր իշխանությունը հավատարիմ չէ նախորդներին չհետապնդելու հայտարարություններին: Լավրովը ասել էր, թե այդ մասին մտահոգությունը փոխանցում են Հայաստանի նոր ղեկավարներին:

Այդպիսով, Նիկոլ Փաշինյանի հանրահավաքի հրավերը կամա թե ակամա ստացվում է պատասխան ՌԴ արտգործնախարարի հայտարարությանը, որով Երևանը ցույց կտա իր հանրային մեծ լեգիտիմությունը՝ Ռուսաստանին հիշեցնելու համար, որ գործ ունի Հայաստանում որակապես այլ իշխանությ ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 2137 | Добавил: | Дата: 01.08.2018 | Комментарии (1)

 

ԱԺ պատգամավորների 1/3-ը, այդ թվում՝ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, ստորագրել է ձևաթղթի տակ՝ որպես անձնական երաշխավորություն, որ փոխվի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը։ Պատգամավորների ստորագրություններն ըստ ամենայնի կներկայացվեն Վերաքննիչ դատարան, որտեղ այսօր մուտքագրվելու է նաև Ռոբերտ Քոչարյանի բողոքը։

Խորհրդարանում հիմա արձակուրդային շրջան է, սակայն ՀՀԿ-ին հաջողվել է զարմանալի արագությամբ՝ մեկ օրվա ընթացքում, հավաքել երեսունից ավելի պատգամավորների ստորագրություններ։ Ըստ ամենայնի, պատգամավորների նման կոնսոլիդացիայի ազդակ է հանդիսացել Լավրովի երեկվա հայտարարությունը, որը քաղաքական վերակենդանացման որոշակի հույսեր է ծնել այլևս բացահայտորեն հակահեղափոխության և ռուսական վասալության հետ նույնացող ՀՀԿ-ի համար։

Պատգամավորների ստորագրությունները դատարանի համար իմպերատիվ ուժ չունեն և ավելի շատ քաղաքական ֆոն են ապահովում։ ՀՀԿ-ն ակնհայտորեն շահարկելու է այն նախադեպը, որը թույլ է տվել ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 675 | Добавил: | Дата: 01.08.2018 | Комментарии (0)