Խորհրդարանի «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Վարդան Բոստանջյանը ԱԺ նախագահին է ներկայացրել մանդատից հրաժարվելու վերաբերյալ դիմում: Այդ մասին հայտարարել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:

Պատգամավորն ավելի վաղ բացատրել էր, որ դիմում է ներկայացնում առողջական խնդիրներով պայմանավորված: Բայց մամուլում տեղեկություններ են հրապարակվել, որ Վարդան Բոստանջյանին դիմում գրելու հորդոր է հղել Գագիկ Ծառուկյանը, իսկ պատճառը եղել է այն, որ պատգամավորը Ռոբերտ Քոչարյանի կալանավորման վերաբերյալ հարցազրույցում ասել է, թե կալանքը գուցե շտապողական քայլ էր, և կարելի էր չկալանավորել երկրորդ նախագահին:

Բանն այն է, որ «Ծառուկյան» դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն առայժմ գերադասում է Քոչարյանի շուրջ տեղի ունեցողին նայել զուտ իրավական չեզոքության դիրքերից: Կուսակցությունն առանձին հայտարարություն չի արել, խմբակցությունը նույնպես, իսկ առանձին ներկայացուցիչներն էլ ասել են, ո ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 470 | Добавил: | Дата: 31.07.2018 | Комментарии (1)

 

Խորհրդարանի Ծառուկյան խմբակցությունը տարածել է հայտարարություն, որտեղ անդրադառնում է պատգամավոր Վարդան Բոստանջյանի մանդատը վայր դնելու մասին դիմումին: Խմբակցությունը լրատվամիջոցներին հորդորում է չփնտրել քաղաքական ենթատեքստ, ասելով, թե Բոստանջյանը մանդատը վայր է դնում առողջական խնդիրների պատճառով, առողջության վերականգնմանը երկարատեւ ժամանակ հատկացնելու համար:

Մամուլում եղավ տեղեկություն, որ Վարդան Բոստանջյանին մանդատը վայր դնելու հորդոր է արել Գագիկ Ծառուկյանը, այն բանից հետո, երբ Բոստանջյանը իր հարցազրույցում սխալ է գնահատել Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը: ԲՀԿ-ն եւ Գագիկ Ծառուկյանը այդ թեմայով գերադասում են հղում անել իրավական գործընթացին եւ ասել, թե չեն ցանկանում գնահատել տեղի ունեցածը, քանի դեռ այդ տիրույթում է:

Հաշվի առնելով այն, որ մի քանի ուժեր արդեն իսկ մտահոգություն են արտահայտել, որ իրավական հիմքերը խարխուլ են, ու նաեւ այդպիսի հայտարարություններ են արել Քոչարյանի փա ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 456 | Добавил: | Дата: 31.07.2018 | Комментарии (1)

 

Ռոբերտ Քոչարյանի կալանավորման օրերին Սերժ Սարգսյանը գտնվում էր արտերկրում։ Ոմանք ասում են՝ Սերժ Սարգսյանը բուժզննում է անցնում, մյուսները նշում են, որ սա երրորդ նախագահի հերթական ամառային արձակուրդն է։ Սակայն դա չէ էականը, այլ այն՝ կվերադառնա՞ Սարգսյանը Հայաստան, թե՞ կմնա արտերկրում։ Հատկապես Ռոբերտ Քոչարյանի կալանավորումից հետո այս հարցն արդիական է դարձել. Հայաստանում կոտրվեց նախկին նախագահների սահմանադրական բացառիկ իմունիտետի կարծրատիպը, և, օրինակ, Քոչարյանը բանտում հայտնվեց մեկ օրվա ընթացքում։

Հաշվի առնելով Քոչարյանի նախադեպը՝ Սերժ Սարգսյանը կարող է չվերադառնալ։ Սակայն այս դեպքում նա ակամայից ընդունում է, որ խնդիրներ ունի արդարադատության հետ՝ փաստորեն գերադասելով թաքնվել նրանից։ Այս տարբերակը ենթադրում է Սերժ Սարգսյանի վերջնական օտարում քաղաքականությունից, ընդ որում՝ շատ անփառունակ վերջաբանով, դասալիքի կերպարով։

Սակայն այստեղ խնդիրը միայն Սերժ Սարգսյանի անձը չէ, այլ ՀՀԿ-ի ճակատագիրը։ Ան ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 504 | Добавил: | Дата: 31.07.2018 | Комментарии (0)

«Առաջին լրատվական»–ի զրուցակիցը Պահպանողականկուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանն է։

Պարոն Հայրապետյանդատարանը երկրորդ նախագահ ՌոբերտՔոչարյանին կալանավորելու որոշում է կայացրել։ Ինչպե՞ս այդփաստը կազդի երկրի ներքաղաքական կյանքի և ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 173 | Добавил: | Дата: 31.07.2018 | Комментарии (1)

 

Կասկածից վեր է, որ Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքն ու կալանավորումը իրավական գործընթացից դուրս իր ահռելի ազդեցությունն է թողնելու նաև ներքաղաքական զարգացումների վրա, որպես ներքաղաքական գործընթացի առանցքային դրվագ: Ներքաղաքական գործընթացի վրա ազդեցության մասին հայտարարել է նաև Հանրապետական կուսակցությունը, ի պաշտպանություն Քոչարյանի իր երկու հայտարարություններից մեկում: Ավելորդ է բացատրել, պարզաբանել, թե ինչու է Քոչարյանի հանդեպ գործընթացը ունենալու ահռելի ներքաղաքական ազդեցություն: Անշուշտ առավել հետաքրքրական է, թե ինչպիսին կարող է լինել այդ ազդեցությունը: Իհարկե այստեղ զգալի բան կախված է գործի ընթացքից: Եթե իրավապահ համակարգը չկարողանա համոզիչ հիմնավորել այն մեղադրանքը, որ ներկայացված է, ապա դա, անկասկած, կուժեղացնի Քոչարյանի դիրքերը, նրան կդարձնի «զոհ», իսկ հայաստանյան և թերևս ցանկացած հանրության պարագայում «զոհը» սկսում է վայելել որոշակի համակրանք: Մնացյալը կանեն, այսպես ասա ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 112 | Добавил: | Дата: 31.07.2018 | Комментарии (0)

 

Երևանի ավագանու ընտրություններում վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը կգլխավորի դերասան Հայկ Մարությանը՝ Կարգին Հայկոն։ Վերջինս կուսակցության քաղաքապետի թեկնածուն է։ Այս որոշումը միանշանակ դրական չի ընդունվում ինչպես երևանցիների, այնպես էլ քաղաքական տարբեր ուժերի շրջանում, ովքեր որոշում ունեն մասնակցելու ընտրություններին։

ԲՀԿ-ն հարգանքով է վերաբերվում ՔՊ-ի կայացրած որոշմանը, բայց միևնույն ժամանակ կոչ է անում ընտրությունները չվերածել գոտկատեղից ներքև ընտրապայքարի, ինչի ականատեսը եղել են մշտապես, նախորդ բոլոր ընտրություններում։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշեց՝ Հայկ Մարությանին իրենց հակառակորդ չեն համարում։

«Սիրո և հանդուրժողականության հեղափոխությունից հետո նման որակի քարոզարշավը ծանր հարված է լինելու լուսավոր հեղափոխությանը։ ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 125 | Добавил: | Дата: 31.07.2018 | Комментарии (0)