Հայաստանում հեղափոխության օրերին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չէր թաքցնում իր վրդովմունքը: ՆՏՎ հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նա ասել էր. «Նիկոլ Փաշինյանը պահանջում է՝ տվեք ինձ իշխանություն հիմա, անմիջապես: Իշխանությունը ճամպրուկ չէ, որ ինչ-որ մեկը վերցնի ու փոխանցի Փաշինյանին»: Նա նշել է, որ իշխանությունը մարդիկ են խորհրդարանում եւ պատգամավորական կորպուսում, նրանք ունեն սեփական կարծիք եւ ինքնասիրություն»:

Դրանից հետո Հայաստանում շատ բան է փոխվել: Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո Նիկոլ Փաշինյանը ստացել է իշխանություն, Ռոբերտ Քոչարյանն էլ ձերբակալվել է: Պարզվել է, որ իշխանությունը, ամեն դեպքում, ճամպրուկ է: Եվ շատերն իշխանությունում ձախողվում են, որովհետեւ չեն հասկանում, թե ինչ է ճամպրուկում:

Քոչարյանն անկեղծ կարծում է, որ «իշխանությունը կոնկրետ մարդիկ են խորհրդարանում եւ պատգամավորական կորպուսում»: Իրականում իշխանությունը ժողովրդից ստացած կառավարման ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 514 | Добавил: | Дата: 30.07.2018 | Комментарии (3)

 

Երևանի ավագանու «ԵԼՔ» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էկատարել․

«ՀԻՇԵՑՈՒՄ 
Նիկոլ Փաշինյան գրողն իր «Երկրի հակառակ երեսը» գրքի «Հեղափոխականի մահը» գլխում տալիս է իսկական հեղափոխականի բանաձևը՝ «հեղափոխության առաջնորդի համար բարձրագույն խնդիր պիտի լինի, գերնպատակ՝ երբեք չդառնալ այնպիսին, ինչի դեմ պայքարում է հեղափոխությունը:»

Ինչպես նաև նա վստահեցնում է. «իսկական հեղափոխականը պետք է նմանվի Աստվածային ցասումի, որ գալիս է անսպասելի և հեռանում անսպասելի»: 

Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ, իր թիմակիցների հետ մեր ժողովուրդը պայքարեց իշխանության կուսակցականացված համակարգի դեմ, սակայն այսօր Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության կազմը մեծամասամբ ձևավորվում է միայն կուսակցակա ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 194 | Добавил: | Дата: 30.07.2018 | Комментарии (1)

 

Թվում էր՝ հեղափոխությունից հետո կուսակցությունները վերջապես ինքնադրսևորման հնարավորություն են ստացել․համենայնդեպս՝ քաղաքականությամբ զբաղվելու հեռանկարները շատ ավելի տեսանելի են, քան անցած քսանամյակում, երբ քաղաքական գործունեությունը Հայաստանում դարձել էր ռիսկային։

Սակայն Երևանի ավագանու հետ կապված զարգացումները ցույց են տալիս, որ ընտրությունների հանդեպ հետաքրքրությունը, մեղմ ասած, մեծ չէ։ Առայժմ ընտրություններին իրենց մասնակցության մասին հստակ հայտարարել են միայն ՔՊ-ն, ԲՀԿ-ն և «Երկիր Ծիրանի»-ն, նաև «Ելք»-ի մյուս երկու կուսակցությունները չեն բացառել նման հնարավորությունը, եթե գործող դաշինքը չպահպանվի։ Քաղաքապետի թեկնածուի հարցում հստակություն կա միայն Նիկոլ Փաշինյանի թիմի մոտ, եթե հաշվի չառնենք Զարուհի Փոստանջյանի հայտը, որին լրջությամբ վերաբերում են թերևս միայն նրա կուսակցության ներսում։

Հայկ Մարությանի առաջադրումից հետո մյուս կուսակցությունների վիճակն ավելի է բարդ ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 165 | Добавил: | Дата: 30.07.2018 | Комментарии (0)

 

Ռոբերտ Քոչարյանի կալանավորումից հետո որոշակի ուժեր միտումնավոր շրջանառության մեջ են դնում զանազան ասեկոսեներ, ալիբիներ, «արժանահավատ վարկածներ», որոնց նպատակը հանրային կարծիքի ապակողմնորոշումն է, տեղեկատվական քաոսը ու այդ համատեքստում երկրորդ նախագահին «մաքրելը։ Օրինակ՝ երբ Մարտի 1-ի գործում այս օրերին բարձրացվում է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի պատասխանատվության խնդիրը, ապա հասկանում ես, որ մարդկանց «փորացավը» ոչ թե հանցագործության օբյեկտիվ ու բազմակողմանի քննությունն է՝ ինչպես ներկայացվում է, այլ Մարտի 1-ի համատեքստում առաջին ու երկրորդ նախագահներին նույն նժարի վրա դնելը։ Կամ երբ Քոչարյանի կալանավորման համատեքստում առաջ են բերվում մտահոգություններ Արցախի խնդրի հետ կապված, դա ուղղակի քաղաքական ցինիզմ է, որը նույնիսկ մեկնաբանության կամ քննարկումների կարիք չունի (այդ խնդրին «Առաջին լրատվական»-ը երեկ հանգամանալից անդրադարձ ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 841 | Добавил: | Дата: 30.07.2018 | Комментарии (0)