Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը, ավելի շուտ դրան ՀՀԿ-ի արձագանքը վերջնականապես թաղեց կուսակցության արդիականացման հեռանկարը։ Պարզ չէ՝ ինքնապաշտպանությանը բնա՞զդը խոսեց ՀՀԿ-ի մոտ, թե՞ քաղաքական այլ հաշվարկ, բայց քրեօլիգարխիկ «համերաշխության» այս ժեստը կոսակցությունը թողեց ոչ միայն Սերժ Սարգսյանի, այլ նաև Ռոբերտ Քոչարյանի ստվերի տակ, որից մինչև խորհրդարանական ընտրություններն ազատվել հնարավոր չէ, դրանից հետո էլ՝ ռեսուրս չի մնալու, որպեսզի Հանրապետականը կարողանա դուրս գալ խորհրդարանական ընտրությունների ֆիասկոյի փլատակների տակից։

Այլ է ՀՅԴ-ի պարագան։ Շատերն ասում են, որ ավանդական զառամյալ այս կուսակցությունն իզուր «ձեռք ու ոտք» ընկավ, որովհետև բռնվողն ու դատվողը ոչ թե ինքն է, այլ՝ Ռոբերտ Քոչարյանը։ Ֆորմալ առումով՝ դա այդպես է, բայց խորքային իմաստով՝ դատապարտվում է ՀՅԴ հեռանկարը, որի հիմնադիր հայրերից մեկը դեռ մեկ հարյուրամյակ առաջ գուժում էր կուսակցության առաքելության ավարտը։

... Читать дальше »
Категория: Նորություններ | Просмотров: 696 | Добавил: | Дата: 29.07.2018 | Комментарии (4)