Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել է ապօրինի, քրեական գործը, որը սարքվել է նրա դեմ ապօրինի է, կապ չունի ՀՀ օրենքների հետ: Մենք պահանջում ենք անհապաղ ազատ արձակել նրան, փոխել խափանման միջոցը․ այսօր հայտարարել է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ նրա փաստաբանների մասնակցությամբ տեղի ունեցած մամուլի ասուլիսում։ Սողոմոնյանը կարծում է, թե իր ղեկավարի հանդեպ իրականացվում է քաղաքական և անձնական հաշվեհարդար, իհարկե՝ չմանրամասնելով, թե ո՞ւմ կողմից և ինչի՞ համար։ Որպես կանոն, առանց հասցեականության նման լուրջ հայտարարություն հնչեցնելով՝ առնվազն թուլացվում է դրա քաղաքական նշանակությունը։

 

Քոչարյանի գրասենյակի ղեկավարը հռետորական հարց է տվել՝ ո՞վ է տասը տարի շարունակ Ռոբերտ Քոչարյանի մեղավորության մասին կեղծիք տարածել: «Սրանք հանրահայտ փաստեր են: Մեզ մնում է պարզել՝ Բերիան ով է, մենք իրեն գտնելու ենք, նա պատժվելու է: Սա Հայաստանն է, այստեղ իրավական «բեսպրեդել» չի լինել ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 166 | Добавил: | Дата: 28.07.2018 | Комментарии (3)

 

Արցախի Պաշտպանության բանակի ղեկավար Լևոն Մնացականյանը Ստեփանակերտում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հակառակորդի զինուժի էական կուտակումներ չկան, կրակոցները նույնպես նվազել են: Սահմանում տիրող հարաբերական լռությունը, սակայն, ըստ Մնացականյանի, ինչ-որ բան նշանակում է: Նրա խոսքերով՝ իրավիճակը կարող է լարվել սեպտեմբերի վերջին և հոկտեմբերի սկզբին։

«Մարտական խաչ»-ի ասպետ, ազատամարտիկ Վահան Բադասյանի խոսքերով՝ Լևոն Մնացականյանի հայտարարությունները տրամաբանական են, և աշնանն իսկապես կարող է լարվել իրավիճակը. «Վերջին տարիների Ադրբեջանի տակտիկան է դիվերսիոն ներթափանցումներ, հրադադարի ռեժիմի խախտում, ինչպես նաև 2016-ի լայնամասշտաբ պատերազմ․․․ այս ամենով հակառակորդն ուզում է հոգեբանորեն ազդել Հայաստանի վրա, ճնշում գործադրել։ Վերջին ամիսներին հակառակորդը Նախիջևանի տարածքում ակտիվացում սկսեց, դիրքեր ամրապնդեց, դա հենց այնպես չէ։

< ... Читать дальше »
Категория: Նորություններ | Просмотров: 511 | Добавил: | Дата: 28.07.2018 | Комментарии (0)

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրելու համար հիմքեր չկան,  այսօր հրավիրած ասուլիսում ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Ռուբեն Սահակյանը:

«Առեղծվածային  բաներ տեսանք, տեսանք, որ մարդիկ տգետ են, չեն հասկանում ինչ են անում: Քննչական ապարատ մենք չունենք Հայաստանում, սպանվել է, մահացել է այդ ապարատը»,- ասաց փաստաբանը: Նա նշեց, որ որպես հիմնավոր կասկած՝ բերվում է մի հանգամանք, որ Y-ը դեպքերից 10 տարի հետո այս օրերին ցուցմունք է տալիս, որ իրեն X-ը՝ ինչ-որ մեկը պատմել է, որ այսինչ ժամանակ կրակոցներ են եղել:

“Քննիչի գրածն է, հիմնավոր կասկածների շարքում այդ ցուցմունքն է, գրված է այդ մարդու ազգանունը: Գոնե քննիչը փորձեր հարցադրումներով պարզել, թե ով է այդ մարդը: Բայց Y-ի ցուցմունքը որպես Քոչարյանի հանցանքը հիմնավորող հանգամանք է համարվել, դրանով հիմնավորվում է, որ Քոչարյանը տապալել է սահմանադրական կարգը: Դե արի ու դիմացիր”,- ասաց փաստաբանը:

Դատա ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 51 | Добавил: | Дата: 28.07.2018 | Комментарии (0)

 

ՀՀ երկրորդ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրվեց հուլիսի 26-ին, նա հրավիրվեց որպես վկա, բայց առաջին իսկ պահից ասացին, որոշել են մեղադրանք առաջադրել, հարցաքննել որպես մեղադրյալ: Այս մասին այսօր՝ հուլիսի 28-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Ռուբեն Սահակյանը:

«Մենք խոսում ենք ոչ թե Ռոբերտ Քոչարյանի գործի մասին, այլ մի գործի մասին, որը մի ամբողջական գործ է՝ սկսած մարտի 1-ի իրադարձություններից մինչեւ օրս: Այդտեղ և մարտի 1-ի իրադարձություններն են, և այլ իրադարձություններ են, որոնցով բազմաթիվ քրգործեր են անջատվել, մարդիկ են դատապարտվել: Մեզ համար որպես ելակետ հանդիսանալու է ՀՔԾ-ի հուլիսի 3-ի հաղորդագրությունը, որն իրավունք ունենք վերլուծելու:

 

 

nyuti axbyur  ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 52 | Добавил: | Дата: 28.07.2018 | Комментарии (0)

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին «Մարտի 1»-ի գործով 2 ամսով կալանավորելու որոշումն ապօրինի է: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը

«Եվ գործը, և կալանավորումը ապօրինի են: Սա ակնհայտ քաղաքական և անձնական հետապնդում է: Սա վենդետա է, սա անձնական և քաղաքական հաշվեհարդար է, որ չի տեղավորվում որևէ իրավական դաշտում և որևէ իրավական հիմնավորում չունի։ Ես ցավ են ապրում, որ ՀՀ պատմության համար չափազանց կարևոր այս գործը պատանդն է դարձել քաղաքական նպատակների: Ցավում եմ, որ գործող իշխանությունների հայտարարությունները և նրանց գործողությունները տրամագծորեն տարբերվում են մեկը մյուսից»,- ասաց Սողոմոնյանը:

Նա Քոչարյանի կալանավորումը համարեց շտապողականություն. «Քրեական գործը և կալնավարումը ապօրինի է և որևէ կապ չունի օրենքների հետ։  ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 59 | Добавил: | Дата: 28.07.2018 | Комментарии (0)

«Պատմական պահ», - Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանն այսպես որակեց մարտի 1-ի գործով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրելու իրավապահների որոշումն ու նրան կալանավորելու միջնորդությունը:

Քոչարյանը մեղադրվում է այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ սահմանադրական կարգը տապալելու համար: Նույն մեղադրանքը օրեր առաջ առաջադրվել էր նաև 2008-ին պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանին, որն, ըստ ՀՔԾ-ի, ստորագրել էր թիվ 0038 հույժ գաղտնի հրամանը, որով բանակը մասնակցել է հետընտրական իրադարձություններին:

«Պատմական է այն առումով, որ Հայաստանի ժողովուրդը հասնում է արդարության իրականացմանը: Ինձ համար «մարտի 1-ի» գործի հետ կապված միշտ չափանիշ է մարտի 1-ի զոհերի ծնողների վերաբերմունքը: Բարի լուրից հետո զանգել եմ և շնորհավորել ե ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 127 | Добавил: | Дата: 28.07.2018 | Комментарии (0)

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շահերը ներկայացնող փաստաբանները պատրաստվում են բողոքարկել կալանավորման որոշումը: Այս մասին որոշման հրապարակումից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց փաստաբան Ռուբեն Սահակյանը:

 

Նա նաեւ հավելեց, որ իր պաշտպանյալը հանգիստ է արձագանքել կալանավորման որոշմանը. «Ռոբերտ Քոչարյանը շատ հանգիստ արձագանքեց կալանավորման որոշմանը: Որեւէ հայտարարություն չի արել»:

 

 

nyuti axbyur http://www.1in.am

Категория: Նորություններ | Просмотров: 107 | Добавил: | Дата: 28.07.2018 | Комментарии (0)

Հուլիսի 25-ին ՀՔԾ-ում Մարտի 1-ի գործով հարցաքննվելուց հետո ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց տվեց «Երկիր Մեդիա»  հեռուստաընկերությանը։

Հոգեբանական գիտությունների  թեկնածու, դոցենտ Արմեն  Բեջանյանը «Առաջին լրատվական»-ի խնդրանքով վերլուծեց այդ հարցազրույցի ընթացքում Ռոբերտ Քոչարյանի  ժեստերի նշանակությունը, ինչպես նաև նրա  խոսքի և այդ ժեստերի միմյանց  համապատասխանելը։

«Ընդհանուր առմամբ՝ նրա ժեստերն ու խոսքը միմյանց համապատասխանում էր, բայց պետք է ասեմ նաև, որ Քոչարյանը  բանակցությունների բավականին լուրջ դպրոց է անցել և  նա  շատ լուրջ կարողանում է տիրապետել իր մարմնի լեզվին․ տեսանյութում երևում է, որ նա նստած է շատ ազատ, ձեռքերն ու ոտքերն ազատ են դրված, ինչը խոսում է այն մասին, որ, եթե նա տիրապետում է ժեստերի տեխնիկային, ապա գիտի ինչպես անել, որ անգամ ստելու պարագայում՝ ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 750 | Добавил: | Дата: 28.07.2018 | Комментарии (0)

 

Ռոբերտ Քոչարյանի դեմ Մարտի 1-ի գործով մեղադրանքը անկասկած փոթորիկ էր Հայաստանի քաղաքական դաշտում և, շատերի՝ գրեթե համընդհանուր գնահատմամբ, անսպասելի գործողություն անգամ թավշյա հեղափոխության պարագայում: Այստեղ, սակայն, երկրորդ նախագահի հանգամանքը առերևույթ է առանցքային, թեև ակնհայտ է, որ ուշադրության գերակշռող մասը կենտրոնացած է հենց այդ հանգամանքի վրա: Սա բնական է, քանի որ հանրությունը, առավել ևս հայաստանյան հանրությունը վարժված է քաղաքական գործընթացների մասին դատել, գնահատել, հետևել ըստ անձերի և ըստ, այսպես ասած, սիմվոլիկայի:

Սակայն Քոչարյանի հանդեպ ներկայացված մեղադրանքի և ըստ այդմ՝ դրանից բխող իրավական գործողությունների և անխուսափելի քաղաքական ազդեցության հանգամանքը առանցքային է այն տեսանկյունից, որ իրավապահները այդպիսով մատը դնում են Հայաստանում երկու տասնամյակից ավելի իշխած, 1995-96 թվականներից ի վեր իշխանությունն ընտրությունների անվան տակ յուրացրած մի ամբողջ տնտեսաքաղաքական ուժային, ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 166 | Добавил: | Дата: 28.07.2018 | Комментарии (0)