Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչագան Ղազարյանն ազատ է արձակվել կալանքից, վճարելով 1 միլիարդ դրամի գրավը, որ նրա խափանման միջոցը փոխելու համար սահմանել էր դատարանը: Վաչագան Ղազարյանին մեղադրանք է առաջադրված ապօրինի հարստացման համար: Ո՞վ է նրա փոխարեն վճարել մեկ միլիարդ դրամ գրավը, ինչը բազմապատիկ անգամ ավելի է, քան Հայաստանի դատարաններում մինչ այժմ կիրառվող գրավները: Այս հարցն ունի համատեքստային երկու ուշագրավ շերտ: Նախ այն, թե ինչքանով է Վաչագան Ղազարյանի ազատ արձակման համար գրավադրված փողն օրինական, թեև դա, ըստ էության, կարելի է արդեն գնահատել հանրությանը վերադարձված փող: Եվ մյուսը, ինչը թերևս առավել ուշագրավ է, թե ո՞վ է ստանձնել Ղազարյանի ազատ արձակման համար, այսպես ասած, պատասխանատվությունը:

Բանն այստեղ այն է, որ Ղազարյանի ձերբակալությունը, անշուշտ, դիտարկելի չէ միայն կոռուպցիայի դեմ պայքարի համատեքստում: Իհարկե սա չափազանց կարևոր ասպեկտ է, հատկապես նոր Հայաստանի ողնաշարի ձևավորման խնդրում, որը ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 932 | Добавил: | Дата: 24.07.2018 | Комментарии (8)